Դոլարի, եվրոյի եւ ռուբլու վերելքը շարունակվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 24-ին, կազմել է 486.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.35 դրամ (աճել է 0.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 606.88 դրամ (աճել է 1.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.22 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 268.02 դրամ, ոսկի՝ 18,965.14 դրամ, պլատին՝ 15,339.74 դրամ։
Հունվարի 24-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 486.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 486.75 դրամ: