Գազան կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն
![](/timthumb.php?src=/disc/02-12-23/bf71646a8d776cc72377767f56f50c4a.jpg&w=708)
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելն հայտարարել է, որ Գազայի հատվածը կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը։
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռասելի հակամարտող կողմերին կոչ է արել ամեն ինչ անել երեխաներին պաշտպանելու համար:
«Այսօր Գազան կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը: Արդեն ձմեռն է: Հակամարտության բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն բոլոր երեխաների կյանքն ու բարեկեցությունը պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք լինեն: Երեխաներն այլևս չպետք է մահանան այս հակամարտության ընթացքում»,- գրել է Ռասելը X-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Twitter):