Պաուլո Դիբալան մտադիր է հեռանալ «Ռոմայից»
![](/timthumb.php?src=/disc/28-03-23/cce8e2cd41f39732a967cbd952fc4b4c.jpg&w=708)
Իտալական «Ռոմայի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 29-ամյա հարձակվող Պաուլո Դիբալան մտադիր է ամռանը հեռանալ հռոմեական ակումբից, հաղորդում է Tuttosport-ը։
Նա չի ցանկանում շարունակել համագործակցությունը թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, բացի այդ ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
Դիբալային ձեռք բերելու ցանկություն ունի Միլանի «Ինտերը»։ Նրա հրաժարագինը 12 միլիոն եվրո է։