Մեքսիկայի միգրացիոն կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվել է 39 մարդ

Երկուշաբթի Մեքսիկայի Սյուդադ Խուարես քաղաքի միգրացիոն կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 39 մարդ է զոհվել, հայտնում է Milenio թերթը։
Թերթի տվյալներով՝ մահացածների մեծ մասը ներգաղթյալներ են։
Excelsior թերթը հայտնում է նաեւ, որ մոտ 100 մարդ տուժել է վնասվածքներից եւ թունավորումից, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ենթադրվում է, որ հրդեհը կազմակերպել են ԱՄՆ-ի հետ սահմանին տեղակայված միգրացիոն ծառայության կենտրոնում գտնվող ձերբակալված միգրանտները։