Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ է Ճարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն Մեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումը Հայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համար «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday Սոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեց Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է Հրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր Ռշտունին Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Ռուսաստանը չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում. Sevastopol.su Պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ից կոչ են արել Ռուսաստանի քաղաքացիներին՝ Ադրբեջան ուղևորվելիս հաշվի առնել ստեղծված իրավիճակը

Իտալիան պայմաններ չի տեսնում Պաղեստինը ճանաչելու համար, ասում է ԱԳ նախարարըԹրամփը հատել է բոլոր սահմանները․ Բրազիլիայի նախագահ դա ՍիլվաԻ՞նչ է մոռացել Խաչատուրյանը ԹուրքմենստանումԹրամփի հատուկ բանագնացն այս շաբաթ կայցելի ՌուսաստանԻ՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին․ հրդեհավտանգ իրավիճակ էՎերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՏրանսպորտի վճարային համակարգում արված փոփոխությունները (տեսանյութ)Լուկաշենկոն տուն է գնացել (լուսանկարներ)Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճահճիցՊետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին այրել է ոստիկանության նախկին տեղամասային կետըՃարպիկ խաբեբան խաբել է հազարից ավելի մարդու եւ կորզել 800 միլիոն ԹշվառներըՏեսչական մարմնի ղեկավարն ընդունել է «Գումի» շուկայի մսավաճառներին«Ինչո՞ւ է «Թել-Սել»-ը պարտադրում վճարել 500 դրամ տրանսպորտային քարտապան դառնալու համար». Սոնա Աղեկյան35 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահԻսրայելը ցանկանում է ընդլայնել ռազմական գործողությունները ԳազայումՄեծ թափով ընթանում է Գյումրի-հայ-թուրքական սահման ճանապարհի հիմնանորոգումըՀնդկաստանը հսկայական կորուստներ կկրի ռուսական նավթից հրաժարվելու պատճառովԱվստրալիայում ձյուն է տեղացել. կենգուրուները խրվել են ձյան մեջՕտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմինՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի նավապետների» դեմԹուրքիայում անզգայացնող գազի արտադրության գործարանում պшյթյուն է որոտացել. զпհվել է երկու բանվորՀայաստանի հետ խաղաղություն՝ Թրամփի պայմանն Աբրահամի համաձայնագրերին Ադրբեջանի անդամակցության համարՔանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsTodayԱրեգակի վրա M դասի բռնկում է տեղի ունեցելՑերեկային ժամերին սպասվում է +40 աստիճան տաքություն«Զվարթնոցից» առեւանգել են խոպանից վերադարձած երիտասարդին եւ փորձել ստիպել վերադառնալ ՌուսաստանԹրամփը նշել է, որ իր կինը հավանում է ՊուտինինՃապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետիԵրևանում «Mini Cooper»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին, վերջինը կողաշրջվել էԹրամփը հայտարարել է, որ թույլ կտա ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին մնալ երկրում մինչև պատերազմի ավարտըԹուրքիան կարող է ՌԴ-ին հանձնել «Կրոկուսի» ահաբեկչության գործով հետախուզվող բոլոր անձանցԱդրբեջանը Ուկրաինային կմատակարարի հրետանային արկերԳառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») տարածքում օտարված հողամասի նկատմամբԹրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինը ցանկանում է, որ ինքը այցելի ՉինաստանՀրդեհ՝ Կոտայքի մարզում․ Գետամեջի թռչնաֆաբրիկայում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրիցԵթե ավագանու մանդատի հետ համատեղելի առաջարկ լինի կհամաձայնեմ, նախարար նշանակվելու լուրերը հերքում եմ. Սարիկ ՄինասյանՍոնա Մնացականյանին վրաերթի գործով մեղադրյալը մեղավոր ճանաչվեցԿամչատկայում երկրաշարժի ժամանակ վիրաբույժները «գրկել են» պացիենտին, մինչ շուրջն ամեն ինչ ցնցվում էր (տեսանյութ)Արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ շուրջ 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ կաՀայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ էՌոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսելԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց«Շատ գազ չտաք». Ի՞նչ է հրահանգել թիմակիցներին Նիկոլը արձակուրդ գնալուց առաջԵկեղեցու դեմ արշավը հետաձգվել է«Դոմուս»-ի այրված խանութի տեղում նոր շենք կկառուցվի. ՔԿ-ն տեղյակ չէ դեպքի վայրում քանդման աշխատանքներիցՔՊ-ականներն արձակուրդը կանցկացնեն ՔՊ վարչության ընտրություններին պատրաստվելովՀրայր Սարկավագ Հակոբյանն ազատ կարձակվի. Ի՞նչ է որոշել դատավոր ՌշտունինՌիհաննան կիսամերկ լուսանկարներով ներկայացել է իր բրենդի համար
Հայաստան

2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում. «Լույս»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. պետական բյուջեի նախագիծը, որտեղ նշել է, որ 2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում:

Ստուեր ներկայացնելու ենք վերլուծությունը. «Բյուջեի ցուցանիշների աճի համար հիմք հանդիսացող տնտեսական բարձր աճը կարող է ժամանակավոր լինել: Կառավարությունը, անկախ իր գործողություններից, ստացել է բարձր տնտեսական աճի ստեղծած հնարավորությունները և ներկայացրել բարձր ցուցանիշներով բյուջեի նախագիծ: Սակայն, տնտեսական աճը արագացնող գործոնները կախված չեն ինչպես կառավարության գործողություններից, այնպես էլ ՀՀ ներքին այլ գործոններից: Փոխարենը դրանք կախված են աշխարհաքաղաքական իրավիճակից, որը շատ կտրուկ կարող է փոխվել: Մինչդեռ կառավարությունը իրավիճակին համապատասխան տնտեսության «գերտաքացող» ոլորտներից դեպի տնտեսության ներուժը բարձրացնող ոլորտներ ռեսուրսների վերաբաշխման քաղաքականություն չի իրականացնում, ինչը միջնաժամկետում, ներկա դրական շոկի վերացման պայմաններում, խնդիրներ կստեղծի տնտեսական աճի ապահովման տեսանկյունից:

2023թ. տնտեսական աճի կանխատեսումը էական ռիսկեր է պարունակում: Կառավարությունը շարունակել է բյուջեն կառուցել թիրախային, այլ ոչ թե կանխատեսվող տնտեսական աճի հիման վրա: Սակայն, մյուս բոլոր կառույցները 2023-ին տնտեսական աճը կանխատեսում են 4-5%-ի շրջանակներում: Հետևաբար, այս մասով առկա են ռիսկեր, որոնց նյութականացումը կհանգեցնի բյուջեի եկամուտների նվազմանը, ֆինանսավորման կարիքի աճին և պարտքի բեռի սպասվածից ավելի բարձր մակարդակի ձևավորմանը:

Բյուջեի կատարման համար ռիսկային է հարկային եկամուտների կանխատեսումը: 2023-ի համար կառավարությունը թիրախավորել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում շուրջ 0.5 տոկոսային կետով, այն դեպքում, երբ առկա է առնվազն 0.6 տոկոսային կետով օրենսդրական բացասական ազդեցություն: Դա նշանակում է, որ հարկային վարչարարության միջոցով պետք է բարելավվի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը առնվազն 1.1 տոկոսային կետով, ինչն անիրատեսական է՝ հաշվի առնելով այն, որ 2022թ. բարձր տնտեսական աճի պայմաններում վարչարարության բարելավման հաշվին հարկեր/ՀՆԱ-ի բարելավում գրեթե չի արձանագրվել:

Կապիտալ ծախսերի խոշոր ծավալի իրականացումը արժանահավատ չէ: Կառավարությունը կրկին ներկայացրել է բավական բարձր կապիտալ ծախսերի նախագիծ (557.7 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 6.0%-ը), որն ոչ ամբողջությամբ է կատարվելու՝ հաշվի առնելով ինչպես 2022-ի, այնպես էլ նախորդ տարիների կատարողականները: Հետևաբար, անհասկանալի է բարձր թիրախ սահմանելու նպատակը, եթե ի սկզբանե հայտնի է, որ այն չի կատարվելու: Այս կերպ վարվելու արդյունքում նվազում է ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, քանի որ արտաքին վարկերը հատկացվում են ՀՀ-ին այդ ծրագրերի իրականացման նպատակով, այնուհետև վարկերից չօգտվելու համար ՀՀ կառավարությունը վճարում է մեծ չափով տույժեր: Բացի այդ, նվազում է վստահությունը հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների շրջանում, ինչը հանգեցնում է նաև երկրի նկատմամբ վստահության անկման:

Պաշտպանության ոլորտի ծախսերի աճը ողջունելի է, սակայն փաստացի ցուցանիշները, ինչպես կապիտալ ծախսերի պարագայում, մտահոգության առիթ են տալիս: Պաշտպանության ոլորտի ծախսերի էական բարձրացումը դրական երևույթ է՝ հաշվի առնելով հետպատերազմական վիճակում անվտանգության ապահովման կարևորությունը: Սակայն, 2021 և 2022թթ.-ին պաշտպանության ոլորտում ծախսերի նշանակալի բարձրացում տեղի չի ունեցել, իսկ 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ճշտված պլանը կատարվել է ընդամենը 67.5%-ով: Հետևաբար, ինչպես կապիտալ ծախսերի դեպքում, պաշտպանության ոլորտի ծախսերի էական մեծ մակարդակի իրականացումն արժանահավատ չէ:

Կառավարության կողմից լրացուցիչ ռեսուրսների բաշխման ուղղությունները խնդրահարույց են: 2023թ. նախատեսվել է էապես բարձրացնել «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» հոդվածի գծով ծախսերի ծավալը: Վերջինիս աճը կազմելու է 18.116.3%՝ գերազանցելով սոցիալական և տնտեսական ոլորտներին հատկացվող գումարների աճին: Ընդ որում, այդ հոդվածում են նաև ներառված ոստիկանության և դատական գործունեության ծախսերը, որոնք աճելու են համապատասխանաբար 14.08%-ով և 24.02%-ով, այն դեպքում, երբ սոցիալական պաշտպանության ծախսերը աճելու են ընդամենը 12.45%-ով: