Դետեկտորները բախումների պատճառ՝ ութ զոհ Երուսաղեմում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Իսրայելի նախագահն առցանց ռեժիմով հեքիաթներ է կարդում երեխաների համար
- Քաթարն իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման ֆոնին պաղեստինցիներին 480 մլն դոլար կհատկացնի
- Իսրայելում հաշվել են խորհրդարանական ընտրությունների ձայների 97%-ը. Նեթանյաhուն կշարունակի վարչապետ մնալ
Իսրայելի իշխանությունները պնդում են, որ չեն պատրաստվում փոխել իրենց որոշումը և ապամոնտաժել Երուսաղեմի սրբավայրերի մոտ տեղադրված երկաթի դետեկտորները, որոնց պատճառով վերջին երեք օրերին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցիների հետ։ Այնուհանդերձ, իսրայելցի պաշտոնյաները երեկ չեն բացառել, որ դրանց կիրառումը սահմանափակեն։
Բախումների ընթացքում առնվազն 5 պաղեստինցի և իսրայելական անվտանգության ուժերի 3 աշխատակից է սպանվել:
Այս դժգոհություններն ու անկարգությունները հաջորդել են իշխանությունների հուլիսի 21-ի որոշմանը՝ խստացնել անվտանգության միջոցառումները սրբավայրերի տարածքներում։