Սևակ 5-ի պատվիրատուն հրաժարվել է շենքը պայթեցնելու մտքից
Երևանի Սևակ 5 հասցեի շենքը կառուցապատող ընկերությունը որոշել էր հեռացնել` պայթեցնելու ճանապարհով, ինչը հարակից շենքերի բնակիչներին մեծ անհանգստություն էր պատճառել եւ նրանք դիմել էին հնարավոր բոլոր ատյաններին, բողոքի ակցիաներ արել, որ կանխեն դա, պահանջում էին պայթեցնելու որոշումից հետ կանգնել։ Դեռևս հուլիսի վերջերին, պայթեցման աշխատանքները կատարող «Նոր Տեխշին» ՍՊԸ-ի ղեկավար, հայտնի հանրային գործիչ, Հայկական ժողովրդական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ շենքի հիմքը թուլացված է և պայթեցումն անվտանգ է մյուս շենքերի համար։ Ասել էր, որ եթե պայթեցում չիրականացվի, Հայաստանի պես սեյսմիկ ակտիվ երկրում երկրաշարժի պարագայում շենքի փլուզման հավանականությունը մեծ է։
Հիշեցնենք, որ պայթեցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությունը հանդիպել էր շրջակա շենքերի բնակիչներին, փորձել համոզել, որ անհանգստանալու կարիք չկա: Այս տարածքի բնակիչ են նաեւ ՔՊ-ական Զարուհի Բաթոյանը, ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը, բայց նրանք էլ անկարող են եղել պայթեցումը կանխել։
«Հրապարակը» «Նոր Տեխշին» ՍՊԸ-ի ղեկավարին հարցրեց` ի վերջո ի՞նչ է որոշվել շենքի պայթեցման հետ կապված։
«Շենքը այդպես մնաց՝ չշարունակեցինք գործը, պատվիրատուն չուզեց հարցը հետապնդել և քաղաքապետարանին ասել է, որ քաղաքապետարանը լիազորություններ չունի նմանատիպ գործերի մեջ խառնվելու»,-ասաց Պետրոսյանը։
Վազգեն Պետրոսյանը տեղեկացրեց մեզ, որ շենքի հետագա ճակատագրի մասով ինքն ու իր ընկերությունը որևէ պատասխանատվություն չեն կրում, քանի որ պատվիրատուն հրաժարվել է շենքը պայթեցնելու մտադրությունից։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից