Մեծ Բրիտանիան ստեղծել է նոր ռազմական հետախուզական ծառայություն՝ աճող սպառնալիքների պատճառով
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է նոր ռազմական հետախուզական ծառայության՝ Ռազմական հետախուզական ծառայությունների (ՌՀԾ) ստեղծման մասին՝ ի պատասխան «աճող թշնամական սպառնալիքների»։
Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ նոր հետախուզական ծառայությունը «առաջին անգամ միավորում է պաշտպանության նախարարության բոլոր հետախուզական ստորաբաժանումներն ու կազմակերպությունները մեկ միասնական կառույցի մեջ՝ ներառյալ ռազմածովային ուժերի, ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները, ինչը կարագացնի զինված ուժերում տեղեկատվության հավաքագրումը, վերլուծությունը և փոխանակումը»։
Միաժամանակ հայտարարվեց Պաշտպանության նախարարության նոր Պաշտպանության հակահետախուզական ստորաբաժանման (DCIU) ստեղծման մասին: Հայտարարության մեջ նշվում էր, որ անցած տարվա ընթացքում «Պաշտպանության նախարարության դեմ թշնամական հետախուզական գործունեությունն աճել է ավելի քան 50%-ով»:
Ինչպես նշել է պետքարտուղար Ջոն Հիլին, նոր կառույցները հետախուզությունը կդարձնեն ավելի արդյունավետ՝ Մեծ Բրիտանիան դնելով ռազմական նորարարությունների առաջատար դիրքում: Հետախուզական գործակալությունները ստեղծվել են հունիսի 2-ի Ռազմավարական պաշտպանության վերանայման (SDR) առաջարկություններին համապատասխան:
Ռազմական հետախուզական ծառայությունները միավորում են ռազմածովային ուժերի, ցամաքային ուժերի, ռազմաօդային ուժերի, Թագավորական տիեզերական հրամանատարության և մշտական միացյալ շտաբի հետախուզական ստորաբաժանումները՝ «ապահովելով, որ դրանք գործեն որպես միասնական համակարգ», - հավելել է Հիլին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ