2024 թվականի ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747,419
![](/timthumb.php?src=/disc/23-05-24/de870e0fd027d9a841bfc381108d67bb.jpg&w=708)
Հարկ վճարողների կողմից 2024թ. ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 747,419, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 37,269-ով կամ 5.2%-ով:
Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։