Այսօր՝ 16 հունիսի 2024թ., 00:00
Այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել. ՔԿ Խուզարկում են GG ընկերության գրասենյակը Հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու Սիրելի Սրբազան, եթե ձախողվի Ձեր նախաձեռնած շարժումը, ապա դա լինելու է կազմակերպական թերացումերի պատճառով. Հայրիկյան Ռեժիմն առավոտյան սկսել է զանգվածային ձերբակալությունների ալիք. Ռուբեն Մելիքյան Իսրայելը շարունակում է սրել իրավիճակը Երեք խաղ մեկ օրում Հինգ գոլ, կարկիր քարտ բացման խաղում. նոր ռեկորդներ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար Կառավարությունը կտրամադրի 66 մլն դրամ Փաշինյանը չի՞ վստահում իր ձեւավորած ՊՊԾ-ին Մինչև վերջին օրը Արցախի պաշտպանության բանակը ենթարկվում էր ՀՀ կառավարությանը. Սամվել Շահրամանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը. հայտարարություն ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում․ լուրջ ֆիգուր են գործուղելու Երեւան Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. ԵՄ-ում Հայաստանին ոչ ոք չի սպասում. Մեդվեդև Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ Քրեական հեղինակությանը սպանել են վարձու մարդասպանները Գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է․ ԱՆ Արցախցիները երեք պատերազմ են տեսել, դիմացել են ոչ թե երկու ժամ, ինչպես ասել է Փաշինյանը, այլ 32 տարի. Շահրամանյան ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը գալիս են իրենց կամքով. Ոչ մեկ մյուսին ուժով չի պահում․ Զախարովա 26-ամյա երիտասարդը նկատողություն է արել մեքենան արագ վարող անչափահասին. վերջինիս պատմել է հորը.մանրամասներ սպանությունից Գիտնականները չեն բացառում, որ Երկրի վրա տեխնոլոգիապես զարգացած անհայտ քաղաքակրթություն է թաքնված Լեհ ալպինիստը ցնցել է Բուենոս Այրեսի բնակիչներին՝ փորձելով առանց պաշտպանության մագլցել 30 հարկանի շենք Հնագետները միջնադարյան զարհուրելի տապանաքարեր են հայտնաբերել հնագույն նավաբեկության շրջանում Արհեստական ​​բանականությունը շագանակագեղձի քաղցկեղն ավելի հաճախ է հայտնաբերում, քան ռադիոլոգները ՆԱՏՕ-ն 2022-ից ի վեր Ուկրաինային մատակարարել է 98 միլիարդ դոլարի զենք. Պենտագոնի ղեկավար Տեղի ունեցածը ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների, իրավապաշտպան կազմակերպությունների համարժեք արձագանքի բացակայության արդյունք էր ՌԴ-ն ակնկալում է, որ դաշնակցային բնույթը կգերակայի Հայաստանի հետ երկխոսության մեջ․ Պեսկով 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Հակոբյան Իտալիայում սկսվել է «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովը. Բայդենը կես ժամ ուշացումով է ժամանել Գնա ստեղից մի հատ, «արա»-ն դու ես. Ալեն Սիմոնյանի պահվածքը՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ ԱԺ-ում կրկին լարված է, նոր կադրեր Օդանավակայաններում ուղեբեռների զննման համար նորագույն տեխնոլոգիաներ կներդրվեն Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներով սպանություն՝ Արմավիրի մարզում. կասկածյալը դարանակալել ու դիմահար կրակել է զոհի վրա Բա եթե գործողություն է, հնարավոր է` վնասվածքներ էլ ստանան, ոստիկաններ էլ են վնասվել. ոստիկանապետ Վարչապետի աշխատակազմը փամփnւշտ է գնում որսորդական խանութից Գործ կա անելու. Սրբազանի կոչով քաղաքացիները հավաքվում են կառավարության բակում (տեսանյութ) ԱԺ-ի ներսում բախում տեղի ունեցավ, հրահրվեց ՔՊ-ի պատգամավորների կողմից. Սեյրան Օհանյան Թուրքիայից Գերմանիա մեկնող գրեթե 200 զբոսաշրջիկ արգելափակված է մնացել ինքնաթիռում, որի սրահում ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանը 6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից Ինչպես է Փաշինյանը լքում ԱԺ-ն մեծաքանակ թիկնազորի ուղեկցությամբ Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա իմ ամենամեծ սխալն ու ձախողումն է․ Փաշինյան Ձեր փարաջան ա ձեզ պահում, որ ձեզ բերման չենք ենթարկում, հենց հանեք՝ բերման կենթարկվեք. ոստիկանապետը՝ Սրբազանին Սա է նիկոլապետության պատռված դեմքը, նռնակների հետևում թաքնվող երկրի ղեկավարը ԱԺ-ից նորից ճողոպրեց Փաշինյանը զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին Բաղրամյան պողոտայի իրադրության մասին տեղեկանալու համար Մարդու ձեռքը կտրված, ընկած էր կողքին, նոր «Մարտի 1» ե՞ք ուզում. Գրիգորյանը` Փաշինյանին Լավ են արել՝ լուսաձայնային նռնակ են նետել. ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյան Շտապօգնության բժիշկները տուժած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերում «Գլուխները պատին են տվել այդ գեներալները, վախկոտ դասալիքներ են»․ Փաշինյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում իրավիճակը կրկին լшրվեց․ ընդմիջում հայտարարվեց Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 60 կողմնակցի է բերման ենթարկել Չինաստանը մշակում է հիպեր-իրատեսական մարդանման ռոբոտներ, որոնք կարող են օգտագործվել հոգեթերապիայի մեջ Հայտնի է աշխարհի ամենացուրտ քաղաքը Բայդենի որդին մեղավոր է ճանաչվել ապօրինի կերպով զենք ձեռք բերելու գործով Հայտնաբերվել են Վեզուվի հրաբխի ժայթքումից ավելի քան 200 փրկվածների մասին ապացույցներ Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել. ՄԻՊ Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է, էլի 4 օր կարող եմ ասել, հետո՝ մի ամիս. Սրբազան Օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է Մեդվեդևը Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրապարակել է քարտեզ՝ ՌԴ-ի դրոշի գույներով ներկելով Ուկրաինան Բայդենը Կիևին կտրամադրի ևս մեկ Patriot ՀՕՊ համակարգ ԱԺ-ի մուտքի մոտ փշալար են բերել, ահռելի ոստիկանական կուտակումներ կան Սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետին և մեքենայում մենակ են թողել նրա մանկահասակ երեխաներին. Ռուբեն Մելիքյան Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի. Ոստիկանությունը՝ հավաքի մասնակիցներին Ոստիկանական մեծաքանակ զորքեր են տեղափոխվում ԱԺ-ին հարակից տարածք Հորդորում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ․ ԱԱԾ Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփյուռքը Երեկ սպանված քրեական հեղինակությունը կալանքից ազատ էր արձակվել «Չաղ Ռուստամի» հետ ծեծկռտուքի գործով Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը. ԱԺ-ում է Փաշինյանը (տեսանյութ) Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան. այսօր ԱԺ է գալու Փաշինյանը (տեսանյութ) ԱԺ–ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը Ինչու չի հաջողում շարժումը Ո՞րն է լինելու հաջորդ քայլը Ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Սրբազանին «Հայաստան» դաշինքը վերահաստատել է` ողջ ռեսուրսով աջակցելու է Սրբազանի առաջնորդած շարժմանը Երևանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն «Ֆազը»՝ Սերգեյ Գրիգորյանը BMW-ն ներկայացրել է 1-ին սերիայի հեչբեքի նոր սերունդը. գինը հայտնի է ՌԴ-ում` լեռնային տեղանքում, Սու-34 է կործանվել. անձնակազմը զոհվել է Airbus-ը ներկայացրել է վերջին Wingman անտեսանելի դրոնի կոնցեպտը Ինդոնեզիայում պիթոնը կուլ է տվել մի կնոջ Գիտնականները շոկոլադի նոր տեսակ են հորինել Ուրեմն ծաղրածուն էլ եք դու, ինչ ասել եք ստեղից, էլի դուք եք... իջևանցի տղա եմ, ասածներիս էլ՝ տեր
Հարցում

Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հանցագործություններ կատարելու համար 15 քրեական գործ է հարուցված

2021-2022թթ․ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար հարուցվել է շուրջ 15 գործ, որոնցից որևէ մեկով որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում, որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանից։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե 2020թ․ Սյունիքի մարզում առանց սահմանազատման-սահմանագծման աշխատանքների իրականացման օրենքով սահմանված գործընթացի՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման արդյունքում ինչ որոշում է կայացվել, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերի դեպքի առթիվ արդյոք առկա է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, եթե այո, ապա երբ է կայացվել որոշումը և ինչ հիմքով, իսկ եթե առկա է քրեական գործ հարուցելու մասին որոշում, ապա երբ է կայացվել որոշումը և ինչ հատկանիշներով, ինչ փուլում է գտնվում գործը և արդյո՞ք որևէ անձի մեղադրանք ներկայացվել է։

ՀՀ գլխավոր դատախազությունից, պատասխանելով առաջին հարցադրմանը, նշել են, որ 2022թ ապրիլի 25-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) հարուցվել է քրեական գործ (վարույթ), որը գտնվում է նախաքննության փուլում։


Դատախազությունից վստահեցրել են, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ չեն կայացվել, ապա հայտնել են, որ վերոնշյալ դեպքերի առթիվ նախաձեռնվել (հարուցվել) են հետևյալ քրեական գործերը։

« 2021թ․ նոյեմբերի 16-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի (երկու և ավելի անձանց սպանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ շատերի կյանքին վտանգավոր եղանակով և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի ( առանձնապես խոշոր չափերի գույքի վնասում), 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ) և 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց սպանությունը և խոշտանգումը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 13-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) և 300,2-րդ (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ) հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ․ մայիսի 14-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի և 329-րդ հոդվածի 2-րդ մաով(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 14-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ ՔՕ 300,2-րդ հոդվածի, 329-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 14-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 25-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՔՕ 300,2-րդ հոդվածի, 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ մայիսի 27-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը),131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ հունիսի 8-ին 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 300,2-րդ հոդվածի, 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ հուլիսի 5-ին նույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի(մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը), 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ հուլիսի 6-ին նույն օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ նոյեմբերի 15-ին նույն օրենսգրքի 300,2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2021թ նոյեմբերի 22-ին նույն օրենսգրքի 300,2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, որոնք գտնվում են նախաքննության փուլում։

2022թ սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 149-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը գտնվում է նախաքննության փուլում։

2022թ դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը գտնվում է նախաքննության փուլում»,- հայտնել են դատախազությունից՝ նշելով, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ կատարելու դեպքերով՝ որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan