Զելենսկի. Ղեկավարվող ռումբերը Ռուսաստանի գլխավոր գործիքն են, Ուկրաինային դրանց դեմ միջոցներ են պետք
![](/timthumb.php?src=/disc/23-05-24/edcf30864bb8d0bdf6517ae4979989eb.jpg&w=708)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան իսկապես չունի ռուսական կառավարվող ռումբերին հակազդելու միջոցներ, որոնք, նրա խոսքով, ռուսների համար դարձել են պատերազմում առաջխաղացման հիմնական գործիքը։
Այդ մասին Զելենսկին ասել է չորեքշաբթի՝ ներկայացնելով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի, գլխավոր շտաբի պետի և կառավարության անդամների հետ տեղի ունեցած հատուկ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են էլեկտրոնային պատերազմի համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, զենքի եւ կառավարվող ռումբերին հակազդելու սեփական արտադրության միջոցներ ունենալու հարցերը:
«Եթե մենք լավ միտումներ ենք տեսնում էլեկտրոնային պատերազմի, անօդաչու սարքերի և հրթիռային ծրագրի վերաբերյալ, ապա դեռ շատ բան պետք է արվի ռուսական ռումբերին հակազդելու համար», - ասել է Զելենսկին տեսաուղերձում։
«Այսօր մանրամասները քննարկվել են։ Այլընտրանք չի կարող լինել. Ուկրաինային անհրաժեշտ են այնպիսի համակարգեր և մարտավարություններ, որոնք հնարավորություն կտան պաշտպանել մեր դիրքերը, մեր քաղաքներն ու համայնքները այդ ռումբերից։ Սա այժմ իրականում ռուսական տեռորի և օկուպանտի առաջխաղացման հիմնական գործիքն է»,- նշել է Զելենսկին։