Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն Կարապետյան Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրեր ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ) Իրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան Սոբհանի ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսը Ո՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ

Հենց նոր տեղեկացա, որ տանը խուզարկություն չի իրականացվում. տանը երեխաներն են վազվզում. Կարեն ԿարապետյանՌուսաստանում ուշադրությամբ հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ ԶախարովաԺասմինը առաջին անգամ դառնալու է տատիկԾովային վարունգի շաքարն անվանել են հեռանկարային միջոց քաղցկեղի դեմԱՄՆ-ում 135-ամյա Գոլիաթը դարձավ հայր՝ հարյուրավոր փորձերից հետոChatGPT-ն 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ ՊՆ-ի հետ«Ես դատարկություն եմ զգում». Ջասթին Բիբերը կիսվել է իր ցավով«Միսս Ռուսաստան»-ը 12 մլն-ի մաքսանենգության գործի կենտրոնում էՏան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն ԿարապետյանՀայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան«Եղբորս դեռ չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն». Կարեն ԿարապետյանԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել ԿարապետյանըԻրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի. Իրանի դեսպան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ)Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբՈւրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել էԻրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան ՍոբհանիԿրեմլը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ չէ գնալ խաղաղ կարգավորման ճանապարհովՄենք որևէ բանակցություն չենք վարում. Իսրայելի ՊՆ ղեկավարԹեհրանում պայթյուն է որոտացելՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսըԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավարԿիևը հրթիռակոծվել է. կա 14 զոհ և 40 վիրավորՄարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականըԻսրայելից Ադրբեջան «զբոսաշրջային» հոսքն Իրանի վրա հարձակումից առաջ աճել է 98%-ովՎարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմԻնչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում․ «Փաստ»Թուրքիան տեղյակ էր Իրանի վրա սպասվող հարձակման մասինՋալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվիՊատերազմների թիվը ռեկորդային բարձրակետի է հասելԻրանը պատրաստվում է շատ մեծ հարվածի Իսրայելի առաջին իսկ ոճրագործությունից հետոՖրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները խմբային բանակցություններ կանցկացնեն իրանցի գործընկերոջ հետՈ՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառըԻսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. ԷրդողանԻսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետԻրանն Իսրայելի վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսելՀունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԳնահատել են Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությունը Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութովԱրեգակի վրա տեղի է ունեցել ամսվա ամենահզոր բռնկումըՊատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնիThe Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբԵղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացելԹել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներիցԱմերիկացի սենատորները նախազգուշացրել են ԱՄՆ-ին Իրանի հետ ռազմական հակամարտության մեջ մտնելուցՈստիկանի կողմից լրագրողի նկատմամբ բռնnւթյուն գործադրելու դեպքով ծառայողական քննություն կա արդեն իսկ. ՆԳՆՔասախում բողոքի ակցիայի 11 մասնակից է բերման ենթարկվելԻրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿ
Քաղաքականություն

Մեր պետությունը վճարում է սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը. Թադևոս Ավետիսյան.

«Փաստ» օրաթերթը գրում է. Փորձագիտական հանրույթը 2024 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ արդեն օրեր շարունակ կարծիքներ և նաև մտահոգություններ է հայտնում, զուգահեռ օրվա իշխանությունը շեշտադրում է այն, որ, օրինակ՝ անվտանգության ու կրթական ոլորտներին հատկացումներն ավելացրել են, գիտակցելով, որ հատկապես առաջինը մեր «թույլ» կետն է: Մինչդեռ երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը միայն թվերի ներկայացումը չէ, այլ այն կարևոր փաստերը, որոնք թաքնված են այդ թվերի տակ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ մեծ հաշվով, ընթացիկ բյուջե է:

«Այն բավականին իրատեսականության ռիսկեր ունի, որովհետև բարձր տնտեսական աճի հիմքով է կանխատեսված, ցուցանիշները յոթ տոկոս տնտեսական աճի պարագայում են հաշվարկված: Իսկ յոթ տոկոս տնտեսական աճի հավանականությունը բավականին ցածր է: Նախ՝ մասնագիտացված միջազգային կազմակերպություններն էապես ցածր տնտեսական աճ են կանխատեսում՝ չորսից մինչև չորսուկես տոկոսի շրջանակներում: Յոթ տոկոսից ցածր կանխատեսում ունի նաև Կենտրոնական բանկը: Հույսներն, ըստ էության, նորից արտաքին պատահական գործոնի վրա է, որը բարձր տնտեսական աճ ապահովեց, և դրանով հիմա իրենք պարծենում են, բայց էական կապ չունեն այդ գործոնի հետ: Դա ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական բարենպաստ իրավիճակն էր մեր տարածաշրջանում: Օրինակ՝ բարձր տնտեսական աճ այդ գործոնով ապահովել է նաև հարևան Վրաստանը, որը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր չէ և նաև ԵԱՏՄ անդամ երկիր չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում է այլ ցուցանիշների: «Ասում են՝ թոշակ չենք բարձրացնում, նպաստ չենք բարձրացնում, բայց զարգացման ծրագրեր ենք անում, կապիտալ ծախսեր: Այդ կապիտալ ծախսերի նախատեսումը և իրականացումն էապես շեղված են: Նախատեսում են, նախագծում, հաստատում, գովում, հետո տարվա ընթացքում ամենատարբեր պատճառներով՝ սկսած կոռուպցիոն ռիսկերից մինչև ապաշնորհ կառավարում, այդ ծախսերը նախ թերակատարվում են, հետո մեծ վերաբաշխումներ են լինում:Օրինակ՝ ջրամբարի փոխարեն ասֆալտապատում արեցին Երևանի փողոցներում, և «պատահական զուգադիպությամբ» դա համընկավ քաղաքապետի ընտրությունների հետ: Հիմա էլ այլ տարբեր վերաբաշխումներով դզում-փչում են և փորձում մի ինչ-որ թվի շուրջ կատարողական ձևակերպել: Փոխարենը կարող էին օբյեկտիվորեն բարձրացնել, օրինակ՝ աղքատության նպաստները, որ ընտանիքի հաշվով միջինը 32 հազար է, իսկ այդ թիվը նույնիսկ ընտանիքի մեկ անդամի նվազագույն սպառողական ծախսերից 2,1 անգամ պակաս է»,-հավելում է Ավետիսյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, սա է ծայրահեղ աղքատության վերացում խոստացող, աղքատությունը կրկնակի նվազեցնելու խոստում տված իշխանության իրական վարքագիծը: «Մնացածը՝ նորից պոպուլիզմ, բառաշատություն, անիմաստ քննարկումներ և իրար գովել: Տպավորություն ստացա, որ կարծես խորհրդային ինչ-որ գյուղսովետի նիստի եմ մասնակցում: Գովում են իրար, անթաքույց իրար ծափ տալիս: Ինչի՞ համար է պառլամենտի մեծամասնությունը ծափ տալիս վարչապետին՝ Արցախը հանձնելո՞ւ, հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող մեր նաև նյութական արժեքները հանձնելո՞ւ, թե՞ այս մահաբեր հինգ տարվա վարքագծի ու ապագա անորոշությունների և պատերազմի սպառնալիքի համար, որը նաև տնտեսական անվտանգության խորացող ռիսկեր է բերում: Իրար գովեն, պատահական՝ իրենց հետ չկապված գործոններից ստացված արդյունքն ամբողջությամբ իրենց վերագրեն, իսկ իրենց ձախողումներն էլ ուրիշի վզին փաթաթեն ու այս անպատասխանատու վախկոտի վարքագծով նման բարդ իրավիճակում երկիր կառավարեն: Անխուսափելի են դրա հետևանքները, ինչին ամեն օր ականատես ենք լինում»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ են նաև հնչում, որ երբ դիտարկում ես, թե որքան ֆինանսական միջոցներ են հատկացվում ասֆալտապատմանը և դպրոցների ու մանկապարտեզների կառուցմանը, ինչն, այո, ևս կարևոր է, տպավորություն է, թե իշխանություններն այս կատարված աշխատանքով նախապատրաստվում են հետագայում կայանալիք ընտրություններին: «Իրենց սատանայական մտածելակերպն ու դրանից բխող վարքագիծը դժվար է կանխատեսել, բայց մի բան վստահաբար կարելի է պնդել: Ինչ էլ անեն, իրենց բացարձակ շահն իշխանությունը պահելու շահն է, որն արդեն վաղուց հակադրված է մեր ազգային, պետական շահերին, և հետևանքներն էլ անդառնալի են լինում՝ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերից մինչև սոցիալական իրավիճակի, նաև տնտեսական անվտանգության սպառնալիքներ: Սա է իրողությունը: Փաստ է նաև, ինչը երևում է վերջին ելույթներից, որ իրենց իշխանությունը պահելու, մանևրելու համար մեր տուն, մեր երկիր են բերել աշխարհաքաղաքական ամենասուր լարվածության բախման կետերը: Սրանք խիստ վտանգավոր, առարկայական, ոչ թե վերացական սպառնալիքներ են: Մեր ժողովուրդը, մեր պետությունն ու հայրենիքը վճարում են սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը, և ցավոք, այդ գինը միայն տնտեսական չէ, սոցիալական չէ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում ձախողումները չեն, նախ և առաջ անվտանգային է և վերաբերում է մեր գոյաբանական հարցերին ու սպառնալիքներին»,-նշում է նա:

Նոյեմբերի 16-ին՝ Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2024 թ. պետբյուջեի նախագծին, ասաց, թե այն «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Ժամանակներն, անխոս, պատմական են, ավաղ, ոչ դրական իմաստով, ինչը փաստում է նաև մեր զրուցակիցը: «Սա մեր պատմության սև էջերից է: Պատմական ժամանակներ են, որովհետև պատմության սև էջերը լինում են նաև պատմական շրջաններ, և մենք հիմա ապրում ենք մեր պատմության սև էջը: Իսկ բյուջեն պատմական է այնքանով, որքանով մեր պատմության սև էջ գրող խմբակը նաև գրել և ներկայացնում է այդ բյուջեն: Միայն այդքանով կարող ենք այն պատմական կոչել»,-եզրափակում է պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում