Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը Գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ Դանիելյան ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)

Իսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունըՆիկոլ Շերզինգերը հուզվել է «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակՊլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանըՀետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում«World Pride 2025»-ում Ջենիֆեր Լոպեսի անկրկնելի բաց հագուստը դարձավ ամենաքննարկվածըԵս զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. ՄասկՌուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ ԶախարովաՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարՄալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտելԻնչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցովՀրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվըԲրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքիցԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ որոշումըԱսիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակըԳազագողությունը վերագործարկվել է. իրավապահները անգործություն են ցուցաբերում10 հազար 300 հարյուր ծաղիկ մուտք է գործել վրացական շուկա, Հայաստան է վերադարձվել միայն 700-ը. ՍԱՏՄՆժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարարՀանրայինի ղեկավարությունը ԱԺ–ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում
Հայաստան

Առողջական ի՞նչ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսից հետո, ջրծաղիկի դեպքում արդյո՞ք վնաս է ասպիրինը. պարզաբանում է համաճարակաբանը

Ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ մեր երկրում առավել շատ տարածված է ու շրջանառվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, սակայն արձանագրվում է նաև Ա տեսակի H3 ենթատեսակը, ինչպես նաև Բ տեսակի հարուցիչներ: Համաճարակաբանները փաստում են, որ գրիպի սեզոնը սկսվում է հոկտեմբերից և շարունակվում մինչև ապրիլ-մայիս։

Գրիպի, կորոնավիրուսի և դրա հետևանքների, ջրծաղիկի մասին 168.am-ը զրուցել է համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ:

– Տիկին Տեր-Ստեփանյան, Հայաստանում օդակաթիլային վարակներ են տարածված, մարդիկ անգամ դրանց տվել են «անանուն վիրուս» անվանումը. լինում է և՛ գլխացավ, և՛ հոդացավ: Իրականում սա մի քանի վիրուսների համակցությո՞ւն է:

– Տարբեր վիրուսներ են, որովհետև մենք գտնվում ենք սեզոնային վերելքի շրջանում: Ընդհանրապես փետրվար-մարտ ամիսները համարվում են սեզոնային սուր շնչառական վարակի վերելքի շրջան: Կա գրիպ, ադենովիրուս, ռեսպիրատոր սինցիցիալ վիրուս: Որոշակի բարձրացում է նկատվում կորոնավիրուսային վարակի առումով: Վերջին օրերին ավելացավ նաև կարմրուկը:

– Մարդիկ հիվանդանալիս պետք է դիմեն բժշկի՞, որ հասկանան, թե որ վիրուսն է:

– Այո, որովհետև այս պարագայում ինքնաբուժումը ցավալի հետևանքներ կարող է ունենալ: Բայց խորհուրդ է տրվում մեկուսանալ՝ հենց առաջին նշաններն ի հայտ գալու դեպքում, որովհետև դրա տարածումը բավականին ինտենսիվ է և ազդում է ոչ միայն մեկ անհատի առողջության առումով, այլև կարող է խնդիր դառնալ նաև հանրային առողջության համար: Օդակաթիլային վարակները բոլորն ունեն միանման սկիզբ, ընթանում են բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, քթահոսությամբ, հոդացավեր, մկանացավեր: Գրիպին, ինպես նաև կորոնավիրուսին ավելի շատ բնորոշ է հոդացավը, մկանացավը, գլխացավը:

– Հասարակության մոտ դեռևս արմատացած չէ այն, որ վատ զգալիս պետք է մնան տանը: Գործատուներն էլ, կարելի է ասել, լավ չեն վերաբերվում, երբ մարդն ասում է՝ հիվանդ եմ, տանը մնամ: Այստեղ անելիք ունե՞ն բժիշկները, Առողջապահության նախարարությունը:

– Կարծում եմ, իրազեկվածությունը պետք է բարձրացնել երկկողմանի՝ և՛ գործատուի, և՛ աշխատողի: Երբեմն ասում են՝ ուղղակի մրսած եմ, ու շարունակում են աշխատել, բայց այդ «ուղղակի մրսելը» միշտ ուղեկցվում է որևէ վիրուսով, և հետագայում «մրսում» են իր գործընկերները: Հետագա բարդություններից և խնդիրներից խուսափելու համար ճիշտ կլինի մեկուսանալ՝ նույն գործատուի շահերից ելնելով, որ չատարածվի բռնկումը:

– Կորոնավիրուսը հիմա հետընթա՞ց է գրանցել:

– Համավարակի ավարտ չի արձանագրվել: Շարունակվում է, բայց որոշակի նվազում կա: Մեղմացել են նաև ախտանիշները: Իրավիճակը բարդանում է նրանով, որ կորոնավիրուսի հետ միասին, գլուխ են բարձրացրել մնացած վարակները, որոնք տարբեր սահմանափակումների պատճառով բավականին երկար մենք չէինք տեսել: Երկու-երեք տարի գրիպի այսպիսի վերելք չէինք ունեցել: Որոշակի նվազում կար աղիքային վարակների առումով, որովհետև մարդիկ ինտենսիվ ձեռքերի հիգիենա էին կիրառում:

– Մարդիկ նշում են, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո տարբեր հիվանդություններ են ի հայտ եկել. վահանաձև գեղձի, նյարդաբանական, սիրտ-անոթային խնդիրներ: Ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե կորոնավիրուսը ո՞ր հիվանդությունների զարգացման պատճառ է դարձել:

– Հետազոտություններն անընդհատ շարունակվում են և բավականին երկար կտևեն, որովհետև կան, այսպես կոչված, վաղ և ուշ ի հայտ եկող բարդություններ: Այսօր ունենք այսպիսի՝ «երկարատև քովիդ» հասկացությունը, երբ հիվանդանալուց հետո 90 օր անց մարդիկ ունենում են կլինիկական ախտանշաններ: Այո՛, նշվում է և՛ վահանաձև գեղձի, և՛ անոթային, շնչառական խնդիրների մասին: Դեռևս ուսումնասիրության փուլում է, և կարծում եմ՝ ի հայտ կգան նոր խնդիրներ, որոնց մասին դեռևս չի էլ խոսվել:

– Օրինակ, վահանաձև գեղձի դեպքում նշվում է, որ զարգացել է աուտոիմուն թիրեոդիտ: Կբուժվե՞ն, թե՞ ամբողջ կյանքում մարդուն հետապնդելու է այն:

– Աուտոիմուն հիվանդությունները բժշկության բավականին հետաքրքիր ոլորտ են: Մարդու իմուն համակարգն անհատական է: Մի դեպքում կարող է լինել կարճաժամկետ, մյուս դեպքում՝ երկարաժամկետ:

– Շատերը խուսափում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց՝ նշելով, որ կարճ ժամանակում ստեղծվեցին պատվաստանյութերը:

– Պատվաստանյութերը ստեղծվեցին ոչ թե զրոյից, այլ արդեն առկա բազայի վրա: Հաջորդ վիրուսի նախապատրաստումն արդեն ենթադրում է 100 օր: Կորոնավիրուսի դեպքում մեկ տարի տևեց: Վարակիչ հիվանդության դեմ պայքարում պատվաստանյութը համարվում է ամենալավ գործիքը: Կորոնավիրուսի պատվաստանյութի նկատմամբ այդ բացասական տրամադրվածությունն ամբողջ աշխարհում բերեց ավելի վատ միտման՝ ունեցանք մանկական տարիքում երեխաներին պատվաստելու կտրուկ նվազում: Արդյունքում՝ այսօր կա պոլիոմելիտ՝ Իսրայելում, որը երկար տարիներ համարվում էր ազատ գոտի, եվրոպական բազմաթիվ զարգացած երկրներում կա դիֆթերիա, կապույտ հազ և կարմրուկ:

– Եթե կարմրուկի դեմ պատվաստանյութ կա, ապա նույնը չենք կարող ասել ջրծաղիկի դեպքում:

– Ջրծաղիկի դեմ կա պատվաստանյութ, ուղղակի Հայաստանում չունենք: Առողջապահության նախարարությունը նախատեսում է ներդրում: Ջրծաղիկը հերպեսների շարքին պատկանող վիրուս է, որը կոչվում է գոտևորող որքին: Սա ջրծաղիկի նման ցանային էլեմենտ է, որն ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում տարել են ջրծաղիկ: Վիրուսը կարող է պահպանվել նյարդային հանգույցներում, գլուխ բարձրացնել իմունիտետի ընկճման արդյունքում:

– Վիրուսների դեպքում մարդիկ օգտագործում են հակաբիոտիկներ, որքանո՞վ են դրանք վտանգավոր:

– Հակաբիոտիկները, ունենալով դրական ազդեցություն, երկարացրեցին մարդու կյանքի միջին տևողությունը: Բայց այսօր հակաբիոտիկների առումով լուրջ խնդիր կա՝ դրանց նկատմամբ մանրէների կայունության առումով: Եվ մարդկանց կողմից հակաբիոտիկների անվերահսկելի, երբեմն ոչ նպատակային օգտագործումը հանգեցնում է նրան, որ հակաբիոտիկը դառնում է անարդյունավետ: Հակաբիոտիկների զինանոցը սպառման եզրին է: Մոտ 40 տարի նոր սերնդի հակաբիոտիկներ չեն ստեղծվել և հետազոտություն էր արվել, որ եթե այսպես շարունակենք օգտագործել հակաբիոտիկները, ապա մինչև 2050 թվականը դրանք կդառնան անիմաստ: Կվերադառնանք այն նախապատերազմյան շրջանին, երբ հակաբիոտիկ չկար, և վարակիչ հիվանդությունը յուրահատուկ բուժում չուներ: Բժիշկը պետք է ստուգի հակաբիոտիկի նկատմամբ մանրէի զգայունությունը, ապա նոր թիրախային նշանակի տվյալ հակաբիոտիկը:

– Ճի՞շտ է, որ ջրծաղիկի դեպքում ասպիրինի օգտագործումը կարող է մահվան հանգեցնել:

– Որոշ դեպքերում ասպիրինի օգտագործումը կարող է հանգեցնել մահվան, եթե, օրինակ, մարդն ունի Ռեյնի սինդրոմ: Ցանկացած դեղամիջոցի կիրառում պետք է լինի բժշկի խորհրդով:

– Կապ ունե՞ն ջրծաղիկի պատվաստանյութն ու աուտիզմ հիվանդության զարգացումը:

– Միֆը շրջանառվեց ոչ թե ջրծաղիկի, այլ կարմրուկի դեմ պատվաստանյութի ժամանակ: Անգլիացի գիտնականներից մեկը հոդված տպագրեց, որտեղ կապ էր հաստատել աուտիզմի և ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութի միջև: Հետագայում այդ միֆը հերքվեց, քանի որ հետազոտությունը չուներ ապացուցողական հենք:

Մանրամասները՝ տեսանյութում