Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը Գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ Դանիելյան ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)

Իսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունըՆիկոլ Շերզինգերը հուզվել է «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակՊլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանըՀետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում«World Pride 2025»-ում Ջենիֆեր Լոպեսի անկրկնելի բաց հագուստը դարձավ ամենաքննարկվածըԵս զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. ՄասկՌուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ ԶախարովաՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարՄալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտելԻնչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցովՀրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվըԲրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքիցԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ որոշումըԱսիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակըԳազագողությունը վերագործարկվել է. իրավապահները անգործություն են ցուցաբերում10 հազար 300 հարյուր ծաղիկ մուտք է գործել վրացական շուկա, Հայաստան է վերադարձվել միայն 700-ը. ՍԱՏՄՆժդեհ Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարարՀանրայինի ղեկավարությունը ԱԺ–ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում
Մամուլ

Նախկին պատգամավորի որդին դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը` Հրայր Հակոբյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը գործը ընդունել է վարույթ, եւ գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին:

Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության եւ հասել են դատարան: Ինչով կավարտվի վեճը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանմ ասաց. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Հայկական ավանդական շամպայն առաջիկայում, հնարավոր է, վաճառքի չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երեւանի շամպայն-գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել. արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են: Երջանկահիշատակ Վերսանդ Հակոբյանը կարողանում էր պահել գործարանը, նրա մահից հետո ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել»:

Մեկ այլ աշխատակից էլ ահազանգեց. «Ցիստերները մոնտաժում եւ որպես լոմ վաճառում են: Դրանով գործարանը խաղող էլ է մթերել մոտ 1000 տոննա, եւ մարդիկ չգիտեն, թե այդ խաղողն ինչ են անելու, որտեղ են պահելու, որտեղ են կոնյակի սպիրտ սարքելու»: Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ Հակոբյաններին պատկանող «Գարանտ սերվիս»-ի աշխատողները եւս աշխատավարձ չեն ստացել: Նշենք, որ 2022 թվականի հուլիսին մահացել է ընկերության հիմնադիր Վերսանդ Հակոբյանը, եւ նրա մահից հետո գործարանի կառավարմամբ զբաղվում է եղբայրը՝ Հրայր Հակոբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հրայր Հակոբյանի հետ: «Ղալաթ են արել, որ նման բան են ասել: Գործարանը չի փակվելու, մենք ապրանք ենք արտահանում: Մեզ մոտ ոչ թե նորմալ է, այլ ավելի քան նորմալ է. նոր արտադրություն ենք դնում։ Մենք ցիստերները հանել ենք, որ նոր «լինյա» դնենք, այլումինե տակառները գինեգործությունից հանվել են, դրվել դրսում, ոչ թե վաճառքի համար են: Իսկ աշխատավարձը տրվում է նորմալ ժամանակին. մի քիչ ուշացում եղել է, կկարգավորենք»,- նշեց գործարանի փաստացի ղեկավարը»:

Մենք կհետեւենք զարգացումներին՝ հասկանալու համար՝ արդյոք իսկապես աշխատակիցների իրավունքները չեն ոտնահարվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում