Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը Գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ Դանիելյան ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունըՆիկոլ Շերզինգերը հուզվել է «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակՊլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանըՀետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում«World Pride 2025»-ում Ջենիֆեր Լոպեսի անկրկնելի բաց հագուստը դարձավ ամենաքննարկվածըԵս զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. ՄասկՌուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ ԶախարովաՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարՄալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտելԻնչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցովՀրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվըԲրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքիցԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ որոշումըԱսիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը
Հայաստան

Պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է. ի՞նչ սպասել այս տարի.168.am

168․am-ը գրում է․ Իշխանությունների կամքից անկախ՝ անցած տարի Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճ արձանագրվեց։ Աճի հիմնական գործոնները դարձան ֆինանսական ու մարդկային կապիտալի այն հսկայական հոսքերը, որոնք դրսից եկան Հայաստան։ Իշխանությունների բախտը բերեց այնքանով, որ ոչինչ չանելով՝ 2 հզոր խթաններ ստացան, որոնք էլ նպաստեցին տնտեսական բարձր աճի ձևավորմանը։

Սակայն մեծ հարց է, թե այդ խթաններն ինչքանո՞վ կպահպանվեն այս տարի։

Կառավարությունն առնվազն 7 տոկոս աճի ակնկալիք ունի։ Բայց այդ աճի հավանականությունն էլի իրենցից կախված չէ։ Կախված է նրանից՝ կշարունակվի՞ արդյոք արտաքին նպաստավոր միջավայրի դրական ազդեցությունը, թե՞ ոչ։

Միջազգային կազմակերպությունների գնահատականներն այս պահին 7 տոկոսին չեն ձգում։ Լավագույն սպասումները 4-4,5 տոկոսի սահմաններում են։

Չնայած անցած տարվա բարձր աճին ու ձևավորված հսկայական հնարավորություններին, այդպիսին է մնում մեր տնտեսության պոտենցիալը։

Իշխանություններն այդպես էլ ոչինչ չարեցին անցած տարի ի հայտ եկած ահռելի հնարավորությունները տնտեսության պոտենցիալի ավելացմանն ուղղելու համար։ Մինչդեռ, այդպիսի հնարավորություններ հազարից մեկ կարող են ստեղծվել։

Անցած տարի այդ պահը բաց թողնվեց։ Դժվար է ասել, այս տարի ևս մեկ նման հնարավորություն կստեղծվի՞, թե՞ ոչ։ Անորոշություններն այդ առումով շատ մեծ են։ Ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական հակամարտությունից, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից և այն գործոններից, որոնք դարձան այս տարվա տնտեսական աճի հիմնական խթանները։

Եթե անգամ պահպանվի այս իրավիճակը, նախորդ տարվա աճի ակնկալիքներն այլևս չեն կարող լինել։

Նախորդ տարվա աճը շատ ավելի ցածր բազային ցուցանիշների վրա էր հիմնված։ Այս տարի այդ գործոնի դերն էապես նվազել է։

Ձևավորվել է բարձր բազա, որի պահպանման համար պետք է առնվազն պահպանվեն նախորդ տարվա հոսքերը։ Իսկ որպեսզի աճ լինի, այդ հոսքերը պետք է ավելի մեծանան։ Սակայն այդպիսի հավանականությունը շատ ցածր է։

Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական հոսքերին, որոնք անցած տարի ստացվեցին։

Հինգ միլիարդ դոլարի կարգի տրանսֆերտային մուտքեր եղան։ Միայն Ռուսաստանից՝ գրեթե 3,6 միլիարդի։

Ի տարբերություն Ռուսաստանի, մյուս երկրներից ֆինանսական հոսքերի էական փոփոխություններ չկրեցին։ Ենթադրվում է, որ այս տարի ևս չեն կրելու։

Այնպես որ, այս տարվա ակնկալիքը կապված է լինելու Ռուսաստանի հետ։ Եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակի սրվել և ընդլայնվել՝ գուցե կապիտալի ու մարդկային հոսքերը Ռուսաստանից արագանան։ Հակառակ պարագայում՝ ոչ մի հիմք չկա պնդելու, որ անգամ նախորդ տարվա ակտիվությունը կարող է կրկնվել։

Արդեն անցած տարի կապիտալի հոսքերի որոշակի փոփոխական դրսևորումների ականատես եղանք։ Մի պահ ֆինանսական միջոցների մուտքը դանդաղեց։ Դանդաղեց նաև մարդկային հոսքերի շարժը։ Հակամարտության սկզբնական շրջանում Հայաստան տեղափոխված Ռուսաստանի շատ քաղաքացիները նույնիսկ սկսեցին վերադառնալ կամ տեղափոխվել երրորդ երկրներ։

Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ հայտարարվեց մասնակի զորահավաք։ Դա վերստին ակտիվացրեց՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ մարդկային հոսքերը։

Արդյունքում հոկտեմբերին Հայաստան կատարված մասնավոր ֆինանսական փոխանցումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց։ Ընդհանուր տրանսֆերտներն այդ ամսին անցան 618 մլն դոլարից։ Միայն Ռուսաստանից ստացվեց 482 միլիոնից ավելի գումար։ Երբ զորահավաքի հետ կապված իրավիճակն աստիճանաբար հանդարտվեց՝ նկատվեց նաև կապիտալի հոսքերի դանդաղում։ Նոյեմբերին դրանք գրեթե 110 միլիոնով ավելի քիչ էին, քան հոկտեմբերին։ Դեկտեմբերի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։

Եթե կտրուկ տեղաշարժեր չլինեն ռուս-ուկրաինական հակամարտության գոտում, ամենայն հավանականությամբ, անկման միտումը առաջիկայում կշարունակի պահպանվել։ Այդ պարագայում մեր տնտեսությունը կարող է զրկվել այն էական գործոններից մեկից, որը դարձավ անցած տարվա բարձր տնտեսական աճի կարևոր շարժիչներից։

Միայն այդ գործոնի հետևանքով տնտեսական աճը կարող է զգալիորեն դանդաղել։ Դա կարտահայտվի հատկապես ծառայությունների ոլորտում։

Այս տարվա չափազանց բարձր աճերից հետո անհնարին կլինի նույնպիսի աճեր ակնկալել նաև արտաքին առևտրից։ Որքան էլ ռուսական շուկան պահպանի պահանջարկը, մատակարարումներն ավելացնելու մեր երկրի պոտենցիալը այլևս 60-70 տոկոսանոց աճերի չի կարող հավակնել։

Խոսքը մեր տնտեսության կարողությունների մասին չէ։ Բոլորն էլ գիտեն, որ արտահանման-ներմուծման անցած տարվա աճերը վերարտահանումների արդյունքն էին։

Այս տարի գուցե պահպանվեն անցած տարվա ծավալները, բայց աճելու մեծ տեղ այլևս չկա։

Ֆինանսական ու մարդկային մեծ հոսքերի շնորհիվ արձանագրված առևտրի ու ծառայությունների բարձր աճերն անցած տարի դարձան մեր տնտեսության աճի առանցքը։

Բացի այն, որ այս տարի էապես փոքրացել է այդ գործոնների դերը, ի հայտ են եկել մի շարք այլ արգելակող հանգամանքներ։ Խոսքը տնտեսական անվտանգության սպառնալիքների մասին է, որոնք ահագնացել են՝ կապված ինչպես Արցախի, այնպես էլ՝ հենց Հայաստանի հետ։

Մի պահ թվում էր, թե մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը։ Սակայն տարեվերջին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ դա էլ խաբկանք է։

Մեծացել են նաև ադրբեջանական ագրեսիայի ռիսկերը, շարունակելով նոր մարտահրավերներ ստեղծել տնտեսության ու տնտեսական անվտանգության առումով։ Դրանք լուրջ ռիսկեր են ներդրումների համար, իսկ առանց նեդրումների անհնարին է բարձրացնել տնտեսության պոտենցիալը։

Նախորդ տարվա իներցիայով մի շարք ոլորտներում տարեսկզբին գուցե դեռ պահպանվի բարձր ակտիվությունը, նաև անցած տարվա սկզբի ցածր բազայի արդյունքում, բայց հետագայում շատ ավելի դժվար է լինելու։

Կառավարությունն առնվազն 7 տոկոսանոց աճի ակնկալիք է դրել ավելի շատ ոչ թե իրողությունները հաշվի առնելով, այլ պատահականության սկզբունքով։ Անցած տարի, հայտնի պատճառներով, դա արդարացավ։ Բայց այնպես չէ, որ պատմությունը միշտ կրկնվելու հատկություն ունի, ինչի վրա հույսը դրել է կառավարությունը։