Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Իրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարի Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ Թրամփ Իսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Բաղերին Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը Սարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ Գենսեր «Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Ռուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ Զախարովա Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը Գահավիժող վարկանիշից իրար խառնված վարչախումբն անցել է բռնաճնշումների նոր փուլի․ Գառնիկ Դանիելյան ԱԺ հանձնաժողովները շարունակում են քննարկել 2024 թվականի պետական ​​բյուջեի տարեկան հաշվետվության վերաբերյալ (տեսանյութ)

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի ավիահարվածն ԻրանինԱԺ նստաշրջանը թեժ կլինիՆեթանյահուն զգուշացրել է իսրայելցիներին, որ նրանք ստիպված կլինեն երկար ժամանակ անցկացնել ռմբապաստարաններումՕրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել էԻսրայելի հարվածները վնասել են Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտըԹրամփը հայտարարել է, որ նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների մասինԻրանի Սպահանի միջուկային օբյեկտը չի տուժել Իսրայելի հարձակումիցԻրանի առաջնորդը նոր հրամանատարական նշանակումներ է կատարելԻրանական ավելի քան 150 ԱԹՍ հատել Է Իրաքի օդային սահմանըՓոխվում է դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգըՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենԹեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզԻրանի զինված ուժերի խոսնակ. Իսրայելը ծանր գին կվճարիԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնումԻրանի կառավարությունը մեկնաբանում է Իսրայելի հարվածներըԻրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից․ ԹրամփՉկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ․ Ջարեդ Գենսեր31 երթուղու վարորդին ծեծելու դեպքով հարուցվել է քրեական վարույթ. կա ձերբակալված 2 անձԻ՞նչ է սպասվում Մեղրիում. առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը«Արթուն ենք» նախաձեռնող խումբը թիրախն ուղղում է «Հայաստան» դաշինքի վրա․ Արմեն ԲադալյանՃամբարակում փլուզումից 6–րդ զոհը աշխատանքից վերադառնալիս շքամուտքում է մահացել՝ մնալով պանելի տակՓաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով«Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատունՌազմիկ Մկրտչյանին փոխարինողը՝ սկանդալումԻսրայելի հարվածներից զnhվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ ԲաղերինԻսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարըՍարգսյանը շարունակում է Փաշինյանի հետ համատեղ խաղը՝ Ռոբերտ Քոչարյանին և նրա քաղաքական ուժին վարկաբեկելու համար․ Գաբրելյանով Մեռելածին իմպիչմենտացման հետքերով Թրամփի վարչակազմը հստակ ասել է Ալիևին՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն. Ջերեդ ԳենսերԱնի Մանուչարյան - Հայ«Ես չեմ պատրաստվում աջակցել դեր խաղացող մարդուն». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասինԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համարVolkswagen -ը դիտարկում է էլեկտրական բազմաֆունկցիոնալ ավտոմեքենայի ստեղծման հնարավորությունըՆիկոլ Շերզինգերը հուզվել է «Թոնի» մրցանակաբաշխության ժամանակՊլաստիկը սպառնում է Միջերկրական ծովի կենսաբազմազանությանըՀետախուզվող օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում«World Pride 2025»-ում Ջենիֆեր Լոպեսի անկրկնելի բաց հագուստը դարձավ ամենաքննարկվածըԵս զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. ՄասկՌուսաստանը կպատասխանի Բեռլինի ագրեսիվ գործողություններին․ ԶախարովաՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարՄալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտելԻնչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցովՀրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվըԲրյուսովի անվան համալսարանի դասախոս Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքիցԱՄՆ-ն ողջունել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ որոշումըԱսիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի հարուցչի նոր տարբերակը
Հայաստան

Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Այսպես շարունակվելու դեպքում` Երևանում պայթելու է համաժողովրդական ցասումը: Անդառնալի զայրույթի են հասցնում մարդկանց: Մի մասն անկարողությունից քիչ է մնում լաց լինի, մեծ մասն անթաքույց հայհոյում ու անիծում է: Վերահաս վտանգի, անորոշության ու անտերության զգացողություն է օդում կախված: Խուլ ու բաղաձայն դժգոհություն է հասունանում:

Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է: Նիկոլիզմին պաշտպանող ցնդաբանություններն ավելի են բարկացնում մարդկանց` խորացնելով և սրելով դժգոհությունները: Լայն հասարակության համար, նրանց խաբեություններն այլևս պատրանքներ չեն ստեղծում:

Ուժային կառույցներում և պետական ապարատում մարդիկ մտովի կանգնել են երկու ընտրության առջև` ամսվա աշխատավա՞րձ, թե՞ երաշխավորված Հայրենիք: Մի կողմից տեսնում են «իշխանությունների» գործունեության հետևանքով պետության ու ժողովրդի գլխին կուտակված փորձանքները, մյուս կողմից` ստիպված են լռել ու սպասել: Այնինչ այդ համբերության բաժակն էլ է լցվում:

Արցախում, Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Տավուշում մարդիկ դեռ լուռ համբերում են, բայց դա էլ սահման ունի: Ամենօրյա վտանգի մեջ ապրող մարդուն չե´ս կարող համոզել, որ նա համակերպվի վտանգի պատճառի հետ (նիկոլիզմ): Մարդիկ հիմար չեն, ամեն բան տեսնում ու հասկանում են:

Բիզնեսմենը, ուսուցիչը, բժիշկը, հողագործը, շինարարը, արհեստավորն ու ուսանողն ապագայի համար տեսլական չունեն: Ոչ ոք չգիտե, թե ի՞նչ է սպասվում իրեն այսպես շարունակվելու դեպքում: Բոլորն ասում են, որ դրական սպասելիքները վաղուց հոդս են ցնդել:

Մարդկանց որոշ մասը, որ մտածում էր Հայաստանը լքելու և Սփյուռքի շարքերը համալրելու մասին, այժմ հասկանում է, որ ներկայիս աշխարհում դա էլ լուծում չէ և հղի է նոր դժվարություններով ու անորոշություններով...

Հայն արթնանում է: Հայի գենը նորից գլուխ է բարձրացնում ընդդեմ ներքին ու արտաքին թշնամիների: Հայը կրկին իր մեջ ուժ է փնտրում, և գտնելու է ու բռունցքվելու է` ինչպես Սարդարապատում էր, Արցախում էր, երկրաշարժի պատճառած մեծ աղետի օրերին էր...

Աստծո ստեղծած և պահած ժողովրդին բարոյազրկել, կոտրել, հայրենազրկել ու վերացնելը հնարավոր չէ´: Հարյուր Նիկոլ էլ լինի` չի´ ստացվելու:
Վերածնունդ լինելու´ է»։