Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն Կարապետյան Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրեր ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ) Իրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան Սոբհանի ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսը Ո՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Իրանի ԱԳ նախարար Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ընթացքում զոհվել է 224 մարդ

Իրանն իրականացրել է նոր հրթիռային հարվածների ալիք Իսրայելի ուղղությամբՀենց նոր տեղեկացա, որ տանը խուզարկություն չի իրականացվում. տանը երեխաներն են վազվզում. Կարեն ԿարապետյանՌուսաստանում ուշադրությամբ հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին․ ԶախարովաԺասմինը առաջին անգամ դառնալու է տատիկԾովային վարունգի շաքարն անվանել են հեռանկարային միջոց քաղցկեղի դեմԱՄՆ-ում 135-ամյա Գոլիաթը դարձավ հայր՝ հարյուրավոր փորձերից հետոChatGPT-ն 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ ՊՆ-ի հետ«Ես դատարկություն եմ զգում». Ջասթին Բիբերը կիսվել է իր ցավով«Միսս Ռուսաստան»-ը 12 մլն-ի մաքսանենգության գործի կենտրոնում էՏան մոտից շուրջ 45 հոգու բերման են ենթարկել. Կարեն ԿարապետյանՀայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Սամվել Կարապետյան«Եղբորս դեռ չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն». Կարեն ԿարապետյանԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Հայաստանում Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել ԿարապետյանըԻրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի. Իրանի դեսպան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններից հետո մի խումբ անձինք բերման են ենթարկվել (տեսանյութ)Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբՈւրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել էԻրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան ՍոբհանիԿրեմլը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ չէ գնալ խաղաղ կարգավորման ճանապարհովՄենք որևէ բանակցություն չենք վարում. Իսրայելի ՊՆ ղեկավարԹեհրանում պայթյուն է որոտացելՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսըԽամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավարԿիևը հրթիռակոծվել է. կա 14 զոհ և 40 վիրավորՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները Իրանի վերաբերյալՈվքեր են ինքնառաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համարԻրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Հայֆային և Թել ԱվիվինՄարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականըԻսրայելից Ադրբեջան «զբոսաշրջային» հոսքն Իրանի վրա հարձակումից առաջ աճել է 98%-ովՎարչակարգը շարունակում է ծածուկ աշխատել եկեղեցու դեմԻնչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում․ «Փաստ»Թուրքիան տեղյակ էր Իրանի վրա սպասվող հարձակման մասինՋալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվիՊատերազմների թիվը ռեկորդային բարձրակետի է հասելԻրանը պատրաստվում է շատ մեծ հարվածի Իսրայելի առաջին իսկ ոճրագործությունից հետոՖրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները խմբային բանակցություններ կանցկացնեն իրանցի գործընկերոջ հետՈ՞րն է եղել Արամ Հովհաննիսյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելու իրական պատճառըԻսրայելը վտանգում է իր սեփական գոյությունը. ԷրդողանԻսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետԻրանն Իսրայելի վրա հրթիռային հարձակումների նոր ալիք է սկսելՀունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետԳնահատել են Իրանի միջուկային զենք ստեղծելու կարողությունը Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ՝ 200 կգ պայթուցիկ նյութովԱրեգակի վրա տեղի է ունեցել ամսվա ամենահզոր բռնկումըՊատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայում MI6-ի ղեկավարի պաշտոնը կին կզբաղեցնիThe Wall Street Journal. Պենտագոնը տասնամյակներ շարունակ խրախուսել է ամերիկացիների հավատը ՉԹՕ-ների նկատմամբԵղվարդ-Երևան ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել, մոխրացելԹել Ավիվում ԱՄՆ դեսպանատունը վնաս է կրել հրթիռի բեկորներից
Քաղաքականություն

Մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը ՊՆ ուղիղ պատասխանատվության հարցն է. Արտակ Զաքարյան

Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Տարբեր կողմերից մի թեմա են տարածում, իբր Պապիկյանը եթե դուրս գա` ավելի վատին են նշանակելու:

Հարցի արժեքը ո´չ Նիկոլն է, ոչ էլ առավել ևս մյուսները: Հարցի արժեքը շատ ավելին մեծ է` պետության և Բանակի հեղինակությունն ու կառավարության բարոյականությունը:


Տղաները չեն զոհվել մարտական հերթապահություն կամ մարտական գործողություն իրականացնելիս: Ինքնասպանություն չեն գործել, չեն զոհվել հրամանատարի գործած սխալի պատճառով, ականի վրա չեն պայթել և այլն: Նաև Ադրբեջանի տարբեր ագրեսիաների ժամանակ նման հարց չի առաջացել:

Հունվարի 19-ին մեր զինծառայողները զոհվել են ծառայության պայմանների պատճառով, որը պաշտպանության նախարարության ուղիղ պատասխանատվության հարցն է: Այս հարցը շեղելն ու ուրիշների վրա մեղքը բարդելն առնվազն անբարո է:

Եթե ՊՆ բարձրաստիճան ղեկավարությունից հրաժարականներ չեն լինում, դա նշանակում է, որ բանակում թուլանում է պատասխանատվության ուղղահայացը, թուլանալու է վերահսկողությունը, թուլանալու է բոլոր օղակների կատարողական կարգապահությունն ու ընդհանուր հրամանատարության բարոյական նկարագիրը:

Բանակն այնպիսի օրգանիզմ է, որտեղ ցանկացած պահի, դասակի հրամանատարից մինչև կորպուսի հրամանատար, կարելի է նախաձեռնել պաշտոնանկությունների և պատասխանատվությունների գործընթաց: Սակայն դա պետք է բխի ընդհանուր կառույցի` ասել է թե պետության շահերից: Վերից վար կառավարման և հրամանատրման հստակ համակարգն առավել զգայուն է դարձնում Զինված Ուժերին` հատկապես ղեկավարի բարոյականության և արդարացի լինելու տեսանկյունից:

Ես կհարգեի այն պաշտպանության նախարարին, որը հասկանալով իր կարգավիճակի կարևորությունն ու հասարակության հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունը` ստեղծված իրավիճակում հրաժարական տար: Դա հնարավորություն կտար պաշտպանական գերատեսչությանը զգաստանալ ու ավելի զգոն լինել իր պարտավորությունների մեջ:

Երբ եվրոպական որևէ երկրում, թեկուզ փոքրիկ սկանդալի պատճառով, որևէ նախարար կամ վարչապետ է հրաժարական տալիս, դա հո չի՞ գնահատվում որպես պետությանը հասցված վնաս: Դա առաջին հերթին տվյալ երկրի հասարակության և աշխարհի առջև կառավարության բարոյական կերպարը պահելու ու հանրության վստահությունը չչարաշահելու խնդիր է լուծում:

Այս իրավիճակում, նույնիսկ լավագույն պաշտպանության նախարարը, պետության և հասարակության շահերից ելնելով պետք է հրաժարական տար: Այլապես, ցանկացած այլ նախարարության կառավարման ոլորտում, ամենամեծ վնասի պարագայում նախարարն ու փոխնախարարներն իրավունք են ստանում խուսափելու որևէ տեսակի քաղաքական պատասխանատվությունից, որովհետև նախադեպերն արդեն առկա են:

Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մեր երկրում պրոբլեմները սկսվում են այսպես կոչված վարչապետի պաշտոնավարումից և դա կառավարությունում բոլորը լավ հասկանում են: Եթե պետությունն այս ողբերգությունների հասցրած Նիկոլը դեռ վարչապետ է, ուրեմն ով ասես կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն` առանց մտածելու քաղաքական կամ անձնական պատասխանատվության մասին»,- գրել է նա: