Այսօր՝ 27 փետրվարի 2021թ., 00:00
Գեներալ Մակարյանի ձեռքերը թաթախված են զրահաբաճկոն չունենալու պատճառով զոհված տղերքի արյամբ Հարցին՝ ինչ ենք անելու, ասաց՝ ամրանում ենք. Կապանի համայնքապետը մանրամասներ է հայտնել Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նա ուզում է ԶՈՒ ԳՇ պետ առաջարկել Արգիշտի Քյարամյանին Արմեն Աբազյանը գիշեր-ցերեկ Օնիկ Գասպարյանին է հսկում Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողներից մի քանիսի հարազատներին և հիմա փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա Վ. Բալասանյանը և Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և բանակի կողքին Ապօրինի կերպով իր բնակարանից բերման է ենթարկվել և ձերբակալվել ընդդիմության հանրահավաքի մասնակիցը «Սատարում ենք բանակին». հանրահավաք Կապանում. (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխության PR-ն ապահովող բլոգերը պրոադրբեջանական քարոզիչ է «Ստահակ», «Դավաճան հողատուներ». անցորդներն՝ «Իմ քայլի» պատգամավորին. (տեսանյութ) Բաղրամյան պողոտան բազմամարդ է. Ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում. (տեսանյութ) Հասկանո՞ւմ եք՝ երկիրն ինչ ծանրագույն վիճակում է, որ Օնիկ Գասպարյանն արեց այդ քայլը. Գեղամ Նազարյան Եվս մի խայտառակ նշանակում Նիկոլ Փաշինյանի կողմից Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը կրկին հանդիպել են, այս անգամ՝ նախագահականում. Նիկոլը էքստազի մեջ է ընկնում այն մտքից, որ իրավապահ համակարգը կարող է իր հրամանները կատարել ու գնալ բոլոր նրանց հետևից, ում վրա կդնի մատը «Նիկոլ Փաշինյանը որևէ սրբություն չունի, որևէ ամոթ չունի. նա միշտ խաբում է». Կարեն Քոչարյան ՆԱՏՕ-ն ռուսական «Պանցիր» համակարգն անօդաչուների դեմ «իդեալական զենք» է անվանել Պետությունն իրականում բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձը Դա ո՛չ Նիկոլի հոր փողն է, ո՛չ էլ Աննայի օժիտը․ Կարեն Վրթանեսյանը՝ զինվորականների աշխատավարձերը բարձրացնելու Փաշինյանի գրառման մասին «Սա ի՞նչ գործ ունի այստեղ». գեներալները խորհրդակցության սենյակից դուրս են հրավիրել Արսեն Թորոսյանին Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ վճիռ կկայացնի՝ չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը, այն չի բխում ՀՀ պետական շահերից Փաշինյանի ընդդիմախոսները երկրորդ գիշերն են անցկացրել վրանային ճամբարում՝ խորհրդարանի շենքի մոտ. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը (տեսանյութ) Թուրքիան շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության․ Կոնստանտին Զատուլին Ո՞ւր էր Փաշինյանն այս 3 տարիների ընթացքում, ինչո՞ւ չէր պահանջում փոխարինել, եթե Ռուսաստանը վատ զենք էր մատակարարել Եկա էդտեղ բեղերդ կխուզեմ՝ կդառնաս կլուբնիկի համով Անդոն. Օնիկ Գասպարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին Ազատություն՝ «Ազատությանը» Բացարձակ դատապարտելի է, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցն ակնհայտ քաղաքականացվում է Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում Օլիգարխների վերադարձն է՞ վախեցնում, նայեք կապիտուլանտ հողատու հանդիպումը գործարարներնի հետ. Սարհատ Պետրոսյան Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել Անհրաժեշտ է ամբողջությամբ կատարել ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ղարաբաղի հարցով համաձայնագրի դրույթներ. ԵՄ Պարոն Գեներալ-գնդապետ սպասում եմ Ձեր հրահանգներին.պահեստազորի սպա Աբգար Պողոսյանը` ԳՇ պետին Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում Երբ է առաջին անգամ Օնիկ Գասպարյանը հակադրվել Փաշինյանին. նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց Արարատ Միրզոյանն անհետացել է. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը Օնիկ Գասպարյանը մարտական է տրամադրված և չի զիջելու Աշխարհում մեր իրավունքների պաշտպանության գործիքակազմը ինքներս ոչնչացնում ենք Հայաստանը կգտնվի անդունդի եզրին. Արամ Ա կաթողիկոս Շուտով կիմանանք տղերքի զոհվելու իրական պատճառները. Վարագյան Նիկոլ Փաշինյանը բանակի հեղինակությունն իջեցրել է պլինտուսի մակարդակին, ԳՇ պետին պատժելն աննորմալ երևույթ է. Նորատ Տեր-Գրիգորյանց «ԴՆԹ-ի պատասխանները կեղծում են, կվառե՛նք Հերացին»․ անհետ կորածի ծնողն ահազանգում է Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկայացրել պատերազմի ժամանակ Փաշինյանի դավաճանական հրահանգների վերաբերյալ Կիրականանա Նիկոլի վաղեմի երազանքը՝ Հայոց բանակը կզրկվի ղեկավարությունից եւ կվերանա նիկոլը Դիլիջանի քաղաքապետի ժպ է նշանակել բենզալցակայանի նախկին աշխատակցի, որը անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու» Ես՝ որպես 3 կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել արկածախնդիր, ազգակործան, անանցյալ ու անապագա իշխանության հետ. Մեղրիի համայքնապետ Աշոտ Զաքարյանը Անդոնի հետ թալանել է աղետի գոտին 90-ականներին և արյան վրա վաստակել միլիոնավոր դոլարներ․ Գաբրելյանով. Նիկոլը ռազմական ոստիկանության պետին նշանակել է ԳՇ զինվորականներին գլխավոր շանտաժի ենթարկող Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը. ինքնաթիռների փոխանցումը Իրանին արգելվում է, ներգրավվածները կարող են հայտնվել պատժամիջոցների տիրույթում Ես առաջին մարդն եմ, որ նստում է «Չաուշեսկուների գնդակահարության» գործով․ Սա զավեշտ է․ Մալյան Դեռ լավ է՝ վարչապետը հրամանագիր չի ստորագրել Լեւոն Արոնյանին գրոսմայստերի կոչումից զրկելու․Ավետիք Իշխանյան Ձեռքերդ հեռո՛ւ ԳՇ պետից․ Պահեստազորի գնդապետը՝ Փաշինյանին Գրվեց մեր պատմության ամենասև էջը․ 6 հազար տարվա պատմության մեջ այսպիսի սև էջ չի եղել․ Սերժ Սրապիոնյան Հայաստանում միակ հեղաշրջում անողը Նիկոլն է, միակ արնախումը Նիկոլն է․ Միքայել Մինասյան Վազգեն Մանուկյանի ուղերձը Իմքայլականներին Կապանցիները մարզպետարանի դիմաց անժամկետ վրաններ են դրել Նախագահն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ Հայկ Սարգսյանի անունով՝ բանակին ուղարկված հումանիտար օգնությունը տեղ չի հասել Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները Ի՞նչ են խոսել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ՀՀ նախագահի հետ․ ներկայացնում է Վանեցյանը Մի քանի ամիս առաջ բունկերից բունկեր էր փախչում, հիմա հանրահավաք է անում․ Հռիփսիմե Առաքելյան «Չաուշեսկուների գնդակահարությունը» պերֆորմանսը (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազգային ժողովի մոտ (տեսանյութ) Էրդողանը Հայաստանում «ռազմական հեղաշրջում» է նկատել Ժամը 18։00-ին՝ հանրահավաք Բաղրամյան պողոտայում. Իշխան Սաղաթելյան ՌԴ հայերի միությունն աջակցություն է հայտնել ՀՀ ԳՇ-ի` Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը Եթե բանակն ուժեղ կանգնած է, ոստիկանությունը չի կարող թպրտալ․ Վազգեն Մանուկյան Մահացել է հասարակական գործիչ Վարդան Գրիգորյանը Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը Դուք լավ գիտեք՝ ինչ է թաքնված ԳՇ-ի հայտարարության տողերի արանքում. Արփինե Հովհաննիսյանը՝ գլխավոր դատախազին Մարտի 15-ից ԵՊՀ-ում ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ Նաիրա Զոհրաբյան. Արայի՛կ, զբաղվի՛ր քո գործերով էս մարդիկ հեծանիվ չեն ունեցել, ուստի սաղի հետ կռվել են․ Վանեցյանը՝ Փաշինյանի թիմի մասին Ալիևը հորդորել է Ռուսաստանին՝ հետ կանչել «Իսկանդեր»-ները Հայաստանից Փաշինյանը «Սպայկա»–ին Թուրքիայից ուղիղ ներկրումներ իրականացնելու մոնոպոլ իրավունք է տվել
Հարցում

Պարտության հասցեն՝ Նիկոլի փակուղի

Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումըտեխնիկապես ձգձգվում է։ Բայց սա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Թեև բովանդակային առումով հարցը լուծված է, բայց նոր հրաժարականի և նոր կառավարության ձևավորման՝ տեխնիկական թվացող խնդիրն իր մեջ ունի անկայունության մեծ պոտենցիալ ու նաև մեր երկրի անվտանգության և ամբողջականությանը սպառնացող ռեալ ռիսկեր։ Հիմնական դրույթներով հասկանանք իրավիճակը.

- Պատերազմ, պարտություն, ծանր մարդկային և տարածքային կորուստներ. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։
- Իր գործունեության դաշտը սահմանափակվում է 2 շենքով՝ մեծաքանակ ոստիկանական ուժերով շրջափակված կառավարական ամառանոց և կառավարության շենք։ Բայց Ն. հրաժարական չի տալիս։
- Նրա լայվերը, ուղերձները իրականությունից կտրված տեքստեր են, որոնք հետապնդում են մեկ նպատակ՝ հիշեցում ինքն իր մասին՝ ես կա´մ։
- Իշխող խմբակցությունը թաքստոցներում է և նույնպես չի շփվում հասարակության հետ։ Ասելիք չկա և անվտանգ չէ։

Հրաժարականի պահանջ

■ Փողոցը եռում է. ամեն օր տասնյակ հազարավոր մարդիկ ողջ երկրով մեկ իրականացնում են ակցիաներ՝ հրաժարականի պահանջով։
■ Պարբերաբար տեղի է ունենում մեծ հանրահավաք, որը կրիտիկականի սահմանագծին է։
■ Երկրի նախագահը, Վեհափառը, Կիլիկիո կաթողիկոսը, Մայր բուհը՝ ԵՊՀ-ն, Գիտությունների ազգային ակադեմիան, հարյուրավոր համայնքապետեր, հարյուրավոր մտավորականներ, ռուսահայ բիզնես էլիտան, սփյուռքի հեղինակավոր դեմքերը, ՀԲԸՄ-ն և այլ և այլն, հրաժարականի պահանջին տվել են ինստիտուցիոնալ տեսք. Ն. Փաշինյանը հրաժարական չի տալիս։
■ ԱԺ երեք խմբակցություններից 2-ը պահանջում են նրա հրաժարականը, իսկ մեկ խմբակցություն փախած է։

Ռիսկերը

Իրավիճակը, երբ վարչապետի և կառավարության փոփոխությունը համատարած պահանջ է և բովանդակային առումով՝ լուծված հարց, իսկ տեխնիկապես դա չի կատարվում, որովհետև գործող վարչապետը իրեն շրջափակել է զորքերով ու առայժմ պատանդ պահելով «Իմ քայլին», լուրջ ռիսկեր է պարունակում.

- Պետությունը իշխանություն չունի, իսկ օրակարգում ծայրաստիճան կարևոր ու բարդ խնդիրներ են։
- Սահմանային միջադեպերը, անվտանգային խնդիրները թողնված են խաղաղ բնակիչների, կամավորական ջոկատների վրա։
- Մենք, ըստ էության, ամեն օր տարածք ենք կորցնում ու նոր գերիներ տալիս։
- Ֆինանսական շուկայի փլուզումը սկսված է։
- Հաշված շաբաթների, օրերի ընթացքում սկսվելու են լուրջ տնտեսական խնդիրներ՝ բյուջեի թերհավաքագրում, թանկացումներ, կոմունալ վճարումների թերհավաքագրումներ, պետության պարտավորությունների չկատարումներ և այլն։
- Բարեկամ և ոչ բարեկամ պետությունները սպասում են մեզ հետ դժվար բանակցությունների, իսկ մենք չենք կարողանում ձևավորել սոլիդ իշխանություն։ Բարեկամները Փաշինյանին դուրս են գրել և չեն դիտարկում որպես հեռանկարի գործընկեր, իսկ ոչ բարեկամները չեն պատրաստվում նրա հետ խոսել և միայն ծաղրում են։

Վտանգավոր սցենարներ Փաշինյանի կողմից

Քանի որ մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Ն. Փաշինյանի գլխում, և կամ ի´նչ պարտավորությունների մեջ է նա մեր հակառակորդների հետ, ապա նրանից ամեն րոպե պետք է սպասել նոր ռիսկեր, նոր վտանգներ՝ պետության և ժողովրդի համար։

■ Չի բացառվում, որ նա հեռանալիս փորձի էական վնաս հասցնել պետությանը։ Այս առումով պետք է շատ ուշադիր լինել՝ առաջին հերթին ԱԱԾ-ն ու բանակը։
■ Չի բացառվում, որ նա հեռանալիս ցանկանա վատություն անել, հարվածի տակ դնել իր խմբակցությանը՝ «Իմ քայլին»։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինեն հենց իր խմբակցության պատգամավորները։
■ Ն. Փաշինյանը կարող է գնալ խելագար քայլերի, օրինակ՝ անսպասելի արտահերթ ընտրությունների։ Այս պայմաններում արտահերթ ընտրությունները նշանակում է առնվազն 3-4 ամիս անիշխանություն, իսկ դա նշանակում է՝ Ադրբեջանին ասել բարի գալուստ Հայաստան։ Մենք ունենալու ենք նոր տարածքային կորուստներ և անդառնալի ֆինանսատնտեսական ճգնաժամ։ Ուրեմն, հաշվի առնելով այս տարբերակը, պետք է պատրաստ լինել՝ թույլ չտալ այդ սցենարը։ Երկու անգամ վարչապետ չընտրելու տարբերակի դեպքում առկա է որոշակի ժամանակ, և այդ ընթացքում ուղղակի ողջ ժողովրդով ստիպելու ենք «Իմ քայլին»՝ չտանել երկիրը կործանման հանուն Փաշինյանի։ Շատ կարևոր է, որ Իմ քայլը հասկանա, որ այդ դեպքում գործելու են մոտավորապես նույն մեթոդները կամ ավելի կոշտ մեթոդներ, ինչը 2018-ին անում էին իրենք։ Որովհետև խնդիրը վերաբերելու է պետության անվտանգությանը, մեր քաղաքացիների անվտանգությանը։
■ Ն. Փաշինյանը կարող է փորձել նոր, իբր «համաձայնության» կառավարություն կազմել մի քանի իբր կուսակցությունների հետ։ Նշվում է 3-4 մանր-մունր կուսակցության անուն։ Սա նշանակում է՝ փողոցի կտրուկ գերակտիվացում, անկանխատեսելի զարգացումներ։Կա հիմնավոր կասկած, որ այդ կոալիցիան կազմվելու է Հայաստանում թուրքական 5-րդ շարասյան ճյուղերով։

Եթե հանգուցալուծումը ձգվում է

Կա տարբերակ, որ Փաշինյանը, իրեն շրջափակելով մեծաթիվ ոստիկանական ուժերով, հրաժարական չտա՝ փորձելով երկարացնել իր գոյությունը։ Սա նույնպես ռիսկային սցենարներից մեկն է։

■ Անիշխանության և կիսաքանդ պետության պայմաններում Հայաստանում կտրուկ ուժեղանալու է այլ երկրների հատուկ ծառայությունների դերակատարումը։ Հայաստանը վեր է ածվելու հատուկ ծառայությունների պատերազմի թատերաբեմի։ Ամենայն հավանականությամբ՝ այդ պրոցեսն արդեն սկսված է։ Սա ուղղակի կարող է բերել կամ նոր արյունալի պատերազմի, կամ Հայաստանի՝ որպես պետության, ուղղակի փլուզման։
■ Հանգուցալուծման ուշացումը հանգեցնելու է պետության կառավարման շեշտակի թուլացմանը, և ֆինանսատնտեսական կոլապսը դառնալու է անխուսափելի։

Փաշինյանի վտանգավոր սցենարները վտանգավոր են իր իսկ համար

Հնարավոր տարբերակները քննարկելիս պետք է մի բան հստակ հաշվի առնել. դա պետք է անեն թե ընդդիմության ղեկավարնե՞րը, թե՞ Ն. Փաշինյանը անձամբ։

Փաշինյանի կողմից նախաձեռնած վտանգավոր սցենարները կարող են ժամերի ընթացքում ձևավորել հսկայական և անկառավարելի զանգվածներ փողոցում։ Քանի դեռ կա խաղաղ սահուն հրաժարականի, նոր իշխանության ձևավորման հնարավորություն, գնացեք այդ ճանապարհով։ Վաղը փողոցում կարող են լինել տասնյակ հազարավոր սոված մարդիկ. նայեք օրվա դրամի կուրսին ու կհասկանաք վտանգի իրականությունը։


Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan