Վարչապետի աշխատակազմը մրցույթ է հայտարարել՝ 256 000 դրամ աշխատավարձով․ հարցերից մեկը շաբաթվա օրերը դասավորելու մասին է
Վարչապետի աշխատակազմը հայտարարել է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար: Հայտարարությունը տեղադրված է Կառավարության պաշտոնական կայքում:
Կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունում քաղծառայողի աշխատանքին անցնելու համար նաև հարցաթերթիկի ձևանմուշն է տեղադրված, որտեղ հարցրերից մեկը շաբաթվա օրերն ըստ հերթականության դասավորելու մասին է:
Աշխատավարձի չափը 256 հազար դրամ է: