42 մլն դոլարի զենքի մասին Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկի ղեկավարն ու Փաշինյանը տարբեր բաներ են ասում
Նիկոլ Փաշինյանը այս տարվա փետրվար ամսին հայտարարեց, որ նախկինում ձեռք է բերվել 42 մլն դոլարանոց տեխնիկա, որը պարզապես մետաղի ջարդոն է:
Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկի ղեկավար Ավետիք Քերոբյանը օրերս իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ այդ սպառազինությունը բավականին հեռանկարային զինտեխնիկա է, և այդ զինտեխնիկան անպետք մետաղի ջարդոն որակելը՝ առնվազն սխալ է:
Հասկանալի է, որ Նիկոլը նմանօրինակ հայտարարություններ արել է հանրահավաքի ժամանակ հերթական քաղաքական դիվիդենտներ ստանալու և հասարակության շրջանում այդ պահին ականջահաճո խոսքերով՝ այն է թավշա ստով մարդկանց կերակրելու համար :