Այսօր՝ 18 հունվարի 2021թ., 00:00
«5-րդ ալիքի» նկատմամբ տեսնում ենք իշխանական նիհիլիզմ. Ռոբերտ Հայրապետյանը՝ ՀՌՀ մրցույթի մասին Թաթայանը գերիների հարցով դիմել է Մինսկի խմբի համանախագահներին Մեր լրջագուն խնդիրը նիկոլն ու իր ուսապարկերն են Դավիթ Մանուկյանը հրապարակավ հաստատել է Օլգա Բուզովայի հետ ամուսնությունը Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք․ Արման Աբովյան Ինչպես կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ ադրբեջանական բանտերում մեր քույրերը եւ եղբայրներն են Վահե Հովհաննիսյան. Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ Նիկոլ Փաշինյանը, ընթրիքի նստելով Ալիևի հետ, ցույց է տալիս, որ նա չունի որևէ սկզբունք․ Բաղդասարով (տեսանյութ) Հատուկ ծառայությունների համար գտածո են Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը Խիստ կասկածելի հաղթանակի հասած Բայդենի երդմնակալության նախաշեմին Վաշինգտոնը անվտանգության միջոցառումներն ուժեղացնում է Մեսին կարող է որակազրկվել 4 խաղով Բասկերի թիմը հաղթեց Բարսելոնային եւ նվաճեց սուպերգավաթը Ֆրանսիան կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իրանին վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին Հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ ԱՄՆ-ը հիասթափված է Մեքսիկայի նախկին ՊՆ-ի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու առնչությամբ Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուք Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Թունիսի վարչապետը հայտարարել է կառավարության կազմի փոփոխության մասին Արգենտինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը ԶԼՄ. Apple-ը սկսել է ծալվող էկրանով սմարթֆոնի մշակումը Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Ռոբերտ Դե Նիրոն միացել է Դեւիդ Ռասելի ֆիլմի դերասանական կազմին Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա է այրվել Իսրայելն իր առջեւ դրել է միջուկային էսկալացիայի դեպքում Իրանի դեմ «ռազմական տարբերակի» մշակման խնդիր Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին. թուրքագետ Նիկոլ Փաշինյանը մեկանգամյա օգտագործման գործիք էր, որին շուտով կշպրտեն. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) «Անամոթ արքայադստեր օրագիրը». Մեգան Մարքլի խորթ քույրը նոր գիրք է հեղինակել դքսուհու մասին Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն և Արցախի վերջնական հայաթափում Այս ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը․ Գագիկ Համբարձումյան Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին Օրվա խաղերի անոնս Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյանն ու Պատրիկ Ֆիորին միասին երգում են «Դլե Յաման»-ը (տեսանյութ) Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել Ամանորյա պարգեւատրումներ են ստացել գլխավոր դատախազն ու տեղակալները. այն կազմում է ավելի քան 1,7 մլն դոլար Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները (լուսանկարներ) Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան Նիկոլը պրոյեկտ է, չե՞ք տեսնում շղթայաձեւ թավշյա հեղափոխություններ են լինում․Վազգեն Մանուկյան Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք. «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Այս շարժումը կանգ չի առնելու, քանի դեռ դավաճանը գտնվում է իշխանության. Իշխան Սաղաթելյան Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր Մակրոնը Էրդողանին առաջարկել է բարելավել հարաբերությունները Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է իրականացվել Կապացուցի՞ ՀԺ-ի ներկայացուցիչը, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ և պատերազմ չի եղել Թուրքիան եւ Ադրբեջանը ջանջիգյար հարաբերությունների մեջ են Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին Մահացել է դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, որը «Սանտա Բարբարա» սերիալում խաղացել է Սիսի Քեփվելի դերը Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 3 դրամով. եվրոն էժանացել է մոտ 5 դրամով Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ «Տոտենհեմը» չի գնի Բեյլի տրանսֆերային իրավունքը Փորձագետը նշել է Հայաստանի համար ռիսկերը Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաարգելափակելու դեպքում Ֆրանսիան ընդլայնում է պարետային ժամը եւ հատուկ պահանջներ մտցնում երկիր մուտք գործելու համար Քրեական գործ՝ «Այբ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հափշտակություն կատարելու դեպքով Պոչետինոն ՊՍԺ-ում կստանա Տուխելից 2 անգամ ավելի աշխատավարձ «Պատժվելու են բոլոր մեղավորները». Սոֆի Մխեյանի արձագանքը Ալիեւի՝ Սուրբ Ղազանչեցոցում արված լուսանկարներին ԱՄԷ-ն եւ Կիպրոսը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար Exclusive. Արթուր Աբրահամը հայտարարեց կարիերան ավարտելու մասին Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու «ձեր ջանքերը» Ադրբեջանի դատախազի հետ. Ս. Օհանյանը՝ Ա. Դավթյանին Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ Թրամփը հրամայել է ընդլայնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլխավոր զինվորական հրամանատարությունը՝ ներառելով Իսրայելին Լուիս Օգանան հեռացել է «Արարատ-Արմենիայից»
Հարցում

Սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է. Խաբուսիկ լեգիտիմությունը դեռևս լավ իշխանություն չի, այն կարող է այդպես էլ խաբուսիկ մնալ

Նիկոլին հեռացնելն այսօր հավասարազոր է Հայրենիքի փրկության հարցին: Ցավոք, մեր ժողովրդի պատմության մեջ շատ անգամ է նման դեպքեր եղել, երբ սեղանին դրվել է Հայրենիքի փրկության հարց: Եվ յուրաքանչյուր անգամ գտնվել է լուծումը, հայ ժողովուրդը կարողացել է իր մեջ ուժ գտնի ու վերականգնի իր պատիվը, արժանապատվությունը, ապրելու կամքը, պետություն ունենալու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու իրավունքը:

Այսօր այս հարցում ամենաշահագրգիռը պետք է լինեն հատկապես նրանք, ովքեր Նիկոլին՝ փողոցային պայքարով բերեցին իշխանության: Նիկոլը երբեք իշխանության չէր գա, և Հայաստանի ու Արցախի հետ այս ողբերգությունը չէր լինի, եթե չլինեին այն բազմահազար մարդիկ, ովքեր խաբվեցին, ովքեր հավատում էին, բայց դաժանաբար խաբվեցին: Խաբվեցին ու զրկվեցին Հայրենիքից, տանից, ազգային արժանապատվությունից, ապագայից, անվտանգությունից, պաշտպանված լինելու իրավունքից, բիզնեսներից, աշխատանքից և այլն:

Իշխանությունը զավթելու գործում Նիկոլին աջակցել են մեր հազարավոր հայրենակիցներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից և Սփյուռքից:

Նիկոլը չի խաբել միայն նրանց, ովքեր չեն հավատացել, ովքեր միշտ քննադատել են նրա ապաշնորհ, վտանգավոր ու աղետաբեր քաղաքականությունը: Նիկոլը չի խաբել նրանց, ովքեր անտարբեր էին նրա նկատմամբ ու չէին ոգեշնչվում նրա ստերով ու ատելության քարոզով:

Նիկոլը գրեթե ամենօրյա ռեժիմով խաբել, հուսախաբ է արել, ու վերջում դավադրաբար հայրենազրկել է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն: Այդ մարդկանց մեջ կան մտավորականներ, պետական ծառայողներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլ զբաղմունքի տեր մարդիկ:

Մենք մարգարե չենք, բայց քաղաքական փորձ ու գիտելիք ունենք, և բազմաթիվ անգամներ հրապարակային զգուշացրել ենք այս և այլ հնարավոր աղետների մասին: Մենք նույնիսկ պատրաստակամ ենք եղել աջակցել, նեցուկ լինել նիկոլական դիլետաններին՝ ի շահ պետության: Սակայն միշտ մնացել ենք չլսված: Այդ թվում նաև այդ նույն խաբված մարդիկ մեզ համարել են “նախկին” ու զարմացել, որ դեռ գոյություն ունենք ու խոսում ենք: Հիմա կարծում եմ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական կյանքը դաժանաբար ցույց տվեց, թե ի՞նչ է լինում այն ժողովուրդների հետ, ովքեր չեն կարողանում ձևավորել նորմալ, գիտակից իշխանություն:

Խաբուսիկ լեգիտիմությունը դեռևս լավ իշխանություն չի, այն կարող է այդպես էլ խաբուսիկ մնալ, մինչև վերջնական ու անվերադարձ ձախողումը: Ընդդիմությունը նոր չէ, որ պահանջում է Նիկոլի հրաժարականը: Հրաժարականը պահանջվել է նաև մինչև պատերազմը, մինչև համավարակը:

Այսօր ժամանակն է, որպեսզի Նիկոլի հրաժարականը պահանջեն առաջին հերթին հենց այն մարդիկ, ովքեր դավադրաբար խաբվել են, ովքեր այսօր ընկճված ու կոտրված են, ովքեր այսօր ներքին ամոթի ու վտանգի զգացողություն ունեն: Այս գործընթացը սկսված է, և պետք է հասկանալ, ընդունել բոլոր այն մարդկանց խոսքը, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում և հրապարակային խոսում են այդ մասին: Պետք է հարգանքով վերաբերվել այդ խոսքին, մարդը կարող է սխալվել, բայց նույնիսկ մեծ կորուստների, զրկանքների գնով գիտակցված սխալի ուղղումն Աստծո համար ընդունելի է: Սխալը և դրա չգիտակցումը չեն ներվում ո՛չ Աստծո, ո՛չ էլ պատմության կողմից:

Նորից եմ կրկնում, սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan