Այսօր՝ 26 հունվարի 2021թ., 00:00
Արցախին տրվող հումանիտար օգնության որոշակի հատված կիրականացվի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով ԵՄ-ն որոշել է Թուրքիայի նկատմամբ «սպասողական» դիրքորոշում գրավել Զարիֆ. Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Թեհրանի եւ Մոսկվայի համատեղ հոգսն էր Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից» Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիեւը հավանություն են տվել Երեւան կժամանի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուան Ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը կորոշեն ֆակուլտետները. ԵՊՀ դեկանները հանդիպել են Գեղամ Գեւորգյանին Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել Դոլարն ու եվրոն էժանացել են Նիգերիացի հարձակվողը հեռացավ «Փյունիկից» Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր երրորդ մարդ վարակն ասիմպտոմատիկ է տանում. հետազոտություն 2020 թվականին hամաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 1.9 տրիլիոն դոլարը Ջենիֆեր Լոպեսը զայրացրել է երկրպագուներին թանկարժեք իրերը դեն նետելու չելենջի պատճառով Հայաստանի գավաթ․ 1/4 եզրափակիչի զույգերը ՊՍԺ-ն շահավետ առաջարկ է արել Ռամոսին Նախարար. Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են Պետք չէ Թուրքիա գնալ, ամենանենգ երկիրն է. Ժիրինովսկի Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, իսկ կառավարությունը բառացիորեն ոչինչ չի անում. տնտեսագետ «Նոր ես». Բուզովայի համար հայ դիզայների ստեղծած զգեստն անակնկալով էր Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին ԱԳՆ-ում հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել Ադրբեջանական կողմը փոխանցել 1 աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան ՌԴ դեսպանը կհանդիպի նաեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ Նաիրա Զոհրաբյանին դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ «ադրբեջանցիներին կատոկելու իր ելույթների պատճառով Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ Որն է Իրանի իրական նպատակը «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար Օրվա խաղերի անոնս Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը (տեսանյութ) Երբ ձեւակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել Որքա՞ն եք սողոսկելով այս ու այնտեղ մտնելու Ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար․ War Gonzo-ն հարցում է անցկացրել Պահանջում ենք անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին Լավրովը եւ Բորելը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը. Սերգեյ Իստրակովը հանդիպել է Օնիկ Գասպարյանի եւ Վաղարշակ Հարությունյանի հետ 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ Ադրբեջանցիները Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար (տեսանյութ) Բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում Ժողովրդավարության և այլ տերմիններով ուզում են կերակրել, բայց երբ իրական դիմակը հանում ենք, կարող ենք առանց վարանելու ասել, որ սա նեոբոլշևիզմ է. Նաթան արքեպիսկոպոս ԱԺ պատգամավորներն առնվազն տղամարդկային արժանապատվության և մարդկային ինքնասիրության պակաս ունեն Սուրեն Սարգսյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյի երկրպագուն «ներխուժել» է հոկեյի խաղադաշտ ու համբուրել նրան (տեսանյութ) Մարմիններ՝ բաց պատուհանների տակ Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունները հերքելու վրա. Գեղամ Նազարյան Մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, այսինքն՝ ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, հստակ կառավարում չլինի և խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Շուշիի պաշտպանությունը պետք էր կազմակերպել Հադրութից. չի աշխատել մեր հրետանին. Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ցանկացած միջոց ընդունելի և բարոյական է. Միհրան Հակոբյան Թե այդ ամենն ինչպես է կատարվել՝ մնում է հանելուկ. արցախցին՝ Շուշիի գրավման մասին (տեսանյութ) Եթե Փաշինյանը կարող է լինել ՀՀ վարչապետ, Մակունցն էլ կարող է լինել ԱՄՆ-ում դեսպան. Միհրան Հակոբյան (տեսանյութ) «Մենք սպասում էինք, որ Քարինտակում դրանց ողնաշարը պիտի ջարդենք, բայց…»․ Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում Եթե Դավիթ Տոնոյանը մի փոքր թասիբ ու տղամարդկություն ունենար, ինքնասպան եղած կլիներ. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» ադրբեջանական ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել. (տեսանյութ) «Նիկոլ, դու էնքան «չմո» ես, որ գոնե 30 տղա հետդ չնստեցրին ինքնաթիռ ու չտվեցին` բերես Երևան». Արմեն Աշոտյան Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ինքնախոստովանականը Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված «Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել»․ Ղազինյան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության Արցախ. Ապրելու ցանկություն Իրանը ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված հարցերի շուրջ բանակցություններ կվարի. Իրանի ԱԳ նախարարը՝ Բաքվում «Ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը». Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին Արցախի կարգավիճակը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն ՝ առանց Երևանի մասնակցության. Ստանիսլավ Տարասով «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը՝ ուղիղ Ավստրալացի հաղորդավարուհու զգեստի «անբացատրելի» գույնը տարակարծություն է առաջացրել օգտատերերի շրջանում Իրանը կսկսի Ադրբեջանի հետ սահմանի մոտ երկաթուղային տերմինալի կառուցումը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար դա տեսանելի էր 1-ին օրվանից. Աշոտյան
Հարցում

Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգեւատրումները ենթակա են բռնագանձման՝ պետբյուջեի օգտին

Գործող վարչախումբը հատում է բարոյականության հնարավոր բոլոր սահմանները:

Բարձրաստիճանների խնդրահարույց պարգեւատրումների մասին խոսելիս վարչապետը պարբերաբար խոստանում էր պետական հատվածի վարձատրության կարգավորումներում համակարգային նոր լուծումներ: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Եվ ահա, օգտվելով պատերազմական խառը իրավիճակից՝ իրենց հատուկ գաղտնագողի կերպով իբրեւ գտան «լուծումը»: Վերջինս էլ ամրագրել են ՀՀ 2021 թվականի պետական բյուջում: Մասնավորապես, բարձրացրեցին պետական հատվածի վարձատրության չափը որոշող բազային աշխատավարձը:

Հետեւանքը լինելու է այն, որ վարչապետն ամսական կստանա 1,3 միլիոն դրամ հիմնական աշխատավարձ, որն աճում է շուրջ 40 հազար դրամով կամ մեկ աղքատ ընտանիքի մեկ ամսվա նպաստի միջին չափով: Նախարարները կստանան ամսական 816 հազար դրամ, որն աճում է շուրջ 25 հազար դրամով կամ մեկ անձի նվազագույն կենսաթոշակի ամսական չափով: Այսպես շարունակ՝ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար: Եվ սա առանց իրենց անաշխատ պարգեւատրումների ու ինքնապարգեւատրումների: Վերջիններով էլ առնվազն կրկնապատկում են իրենց հիմնական աշխատավարձերը:

Ավելին, 2021 թվականին նախատեսված պարգեւատրումներին հատկացվող պետական ծախսերը կազմում են շուրջ 106 միլիարդ դրամ, որի աճը 2020 թվականի համեմատ՝ 21,7 տոկոս կամ 18,825 միլիարդ դրամ:

Օրերս իր բաղձալի պաշտոնը թողած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը 2021 թվականի բյուջեի նախագծի սոցիալական պաշտպանության հատվածը ներկայացնելիս սոցիալ-տնտեսական վիճակը գնահատեց ծանր: Այս նախարարը դրանով էլ «հիմնավորեց» կառավարության հակասոցիալական շարունակվող վարքագիծը, ըստ որի՝

կենսաթոշակների եւ նպաստների, նվազագույն աշխատավարձի չափերը չեն բարձրանալու, եւ սա այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները արդեն իսկ շուրջ 10 տոկոսով բարձրացել են եւ հետագա գնաճի համար պահպանվում են իրական հիմքերը,

սոցիալական պաշտպանության ծախսերն ավելանալու են ընդամենը 2 տոկոսով, եւ սա էլ այն դեպքում, երբ ձախողված հակահամաճարակային պայքարի, տնտեսական երկնիշի հասնող եւ շարունակվող անկման, ազգային արժույթի էական արժեզրկման եւ գնաճի հետեւանքներով աղքատության շեմին հասած ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախյան պատերազմում ՆԱՀԱՏԱԿՎԱԾ եւ հաշմանդամ դարձած ՀԵՐՈՍՆԵՐԻ, փախստականների տասնյակ հազարավոր ընտանիքներին պետական աջակացության համար օբյեկտիվորեն անհրաժեշտ են նախատեսված լրացուցիչ միջոցներից առնվազն 10 անգամ ավելի միջոցներ:

Մյուս կողմից, կառավարության անդամներն այդպես էլ հոդաբաշխ ձեւով չհիմնավորվեցին պետական հատվածի 2021 թվականի պարգեւատրման ֆոնդի թռիչքաձեւ աճը, բարձրաստիճան պաշտոնյանների հիմնական աշխատավարձերի շոշափելի ավելացումը:

Նախորդ երկուսուկես տարվա ընթացքում բազմիցս ենք փաստարկել եւ հիմնավորել իշխող խմբակին պատկանող պաշտոնյաների կայուն ձախողումները, նրանց չկատարվող խոստումները եւ պոպուլիստական արդարացումները, փնթի, անորակ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, իրենց կողմից կառավարվող պետական ոլորտների աննախադեպ թերակատարումները:

Ստեղծված իրավիճակում առարկայական խնդիր է նաեւ բարձրաստիճան այդ պաշտոնյաների անաշխատ եւ հակաօրինական պարգեւատրումների հետ վերադարձը պետական բյուջե: Նախնական գնահատումներով այս գումարների ընդհանուր չափը կազմում է տասնյակ միլիարդներ:

Ակնհայտ է՝ անհապաղ վերադարձման ենթակա այս գումարները եւ 2021 թվականի համար նախատեսված շուրջ 105 միլիարդ դրամի չափով պարգեւատրման ֆոնդը պետք է ուղղվեն սոցիալական պաշտպանության ծրագրերին:

Գործող իրավակարգավորումներով եւս առկա են բավարար հիմքեր բարձրաստիճան պաշտոնյանների խնդրահարույց պարգեւատրումների հետ վերադարձն ապահովելու համար: Մասնավորապես.

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ պարգեւատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության կատարողականի գնահատման, հատուկ առաջադրանքների եւ որակյալ աշխատանքների կատարման համար, այլ ոչ թե՝ որպես պաշտոնից բխող ամսական հավելում: Այսինքն՝ պարգեւատրումն ունի աշխատանքի արդյունավետությունը խթանելու գործառույթ: Այն չի կարող հավասարեցվել հիմնական աշխատավարձին, որի չափերը սահմանված են օրենքով եւ կարող են փոխվել միայն օրենքով, այլ ոչ թե վարչապետի որոշմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ աշխատողի մեղքով խոտան արտադրանքի դեպքում աշխատանքը չի վարձատրվում, էլ ու՞ր մնաց՝ պարգեւատրվի: Իսկ համատարած խոտան աշխատանքը լիարժեք բնութագրական է ամբողջությամբ ձախողված այս կառավարությանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan