Այսօր՝ 26 հունվարի 2021թ., 00:00
Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից» Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիեւը հավանություն են տվել Երեւան կժամանի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուան Ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը կորոշեն ֆակուլտետները. ԵՊՀ դեկանները հանդիպել են Գեղամ Գեւորգյանին Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել Դոլարն ու եվրոն էժանացել են Նիգերիացի հարձակվողը հեռացավ «Փյունիկից» Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր երրորդ մարդ վարակն ասիմպտոմատիկ է տանում. հետազոտություն 2020 թվականին hամաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 1.9 տրիլիոն դոլարը Ջենիֆեր Լոպեսը զայրացրել է երկրպագուներին թանկարժեք իրերը դեն նետելու չելենջի պատճառով Հայաստանի գավաթ․ 1/4 եզրափակիչի զույգերը ՊՍԺ-ն շահավետ առաջարկ է արել Ռամոսին Նախարար. Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են Պետք չէ Թուրքիա գնալ, ամենանենգ երկիրն է. Ժիրինովսկի Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, իսկ կառավարությունը բառացիորեն ոչինչ չի անում. տնտեսագետ «Նոր ես». Բուզովայի համար հայ դիզայների ստեղծած զգեստն անակնկալով էր Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին ԱԳՆ-ում հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել Ադրբեջանական կողմը փոխանցել 1 աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան ՌԴ դեսպանը կհանդիպի նաեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ Նաիրա Զոհրաբյանին դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ «ադրբեջանցիներին կատոկելու իր ելույթների պատճառով Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ Որն է Իրանի իրական նպատակը «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար Օրվա խաղերի անոնս Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը (տեսանյութ) Երբ ձեւակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել Որքա՞ն եք սողոսկելով այս ու այնտեղ մտնելու Ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար․ War Gonzo-ն հարցում է անցկացրել Պահանջում ենք անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին Լավրովը եւ Բորելը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը. Սերգեյ Իստրակովը հանդիպել է Օնիկ Գասպարյանի եւ Վաղարշակ Հարությունյանի հետ 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ Ադրբեջանցիները Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար (տեսանյութ) Բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում Ժողովրդավարության և այլ տերմիններով ուզում են կերակրել, բայց երբ իրական դիմակը հանում ենք, կարող ենք առանց վարանելու ասել, որ սա նեոբոլշևիզմ է. Նաթան արքեպիսկոպոս ԱԺ պատգամավորներն առնվազն տղամարդկային արժանապատվության և մարդկային ինքնասիրության պակաս ունեն Սուրեն Սարգսյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյի երկրպագուն «ներխուժել» է հոկեյի խաղադաշտ ու համբուրել նրան (տեսանյութ) Մարմիններ՝ բաց պատուհանների տակ Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունները հերքելու վրա. Գեղամ Նազարյան Մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, այսինքն՝ ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, հստակ կառավարում չլինի և խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Շուշիի պաշտպանությունը պետք էր կազմակերպել Հադրութից. չի աշխատել մեր հրետանին. Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ցանկացած միջոց ընդունելի և բարոյական է. Միհրան Հակոբյան Թե այդ ամենն ինչպես է կատարվել՝ մնում է հանելուկ. արցախցին՝ Շուշիի գրավման մասին (տեսանյութ) Եթե Փաշինյանը կարող է լինել ՀՀ վարչապետ, Մակունցն էլ կարող է լինել ԱՄՆ-ում դեսպան. Միհրան Հակոբյան (տեսանյութ) «Մենք սպասում էինք, որ Քարինտակում դրանց ողնաշարը պիտի ջարդենք, բայց…»․ Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում Եթե Դավիթ Տոնոյանը մի փոքր թասիբ ու տղամարդկություն ունենար, ինքնասպան եղած կլիներ. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» ադրբեջանական ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել. (տեսանյութ) «Նիկոլ, դու էնքան «չմո» ես, որ գոնե 30 տղա հետդ չնստեցրին ինքնաթիռ ու չտվեցին` բերես Երևան». Արմեն Աշոտյան Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ինքնախոստովանականը Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված «Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել»․ Ղազինյան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության Արցախ. Ապրելու ցանկություն Իրանը ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված հարցերի շուրջ բանակցություններ կվարի. Իրանի ԱԳ նախարարը՝ Բաքվում «Ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը». Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին Արցախի կարգավիճակը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն ՝ առանց Երևանի մասնակցության. Ստանիսլավ Տարասով «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը՝ ուղիղ Ավստրալացի հաղորդավարուհու զգեստի «անբացատրելի» գույնը տարակարծություն է առաջացրել օգտատերերի շրջանում Իրանը կսկսի Ադրբեջանի հետ սահմանի մոտ երկաթուղային տերմինալի կառուցումը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար դա տեսանելի էր 1-ին օրվանից. Աշոտյան Այն լարված վիճակը, որ այսօր կա ԱԳՆ-ում, մի օր պայթելու է. Նաիրա Զոհրաբյան Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, ինչպես՝ Կարմիր շուկան Արցախի ամենացուրտ ձմեռը. Շուշին և Շոշը (տեսանյութ) Մտածելու ավանդույթը հռչակվեց հետադիմական. առաջին պլան եկան նոր ավանդույթներ՝ մերժում եմ եւ սատարում եմ
Հարցում

Նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետեւել, որ սցենարից շեղումներ չլինեն. Աղվան Վարդանյանի 13 հարցը

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրեց 13 հարց եւ բացահայտում արեց՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառների մասին։

«1. 2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ։ Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել որպես՝ առաջարկ Արցախի հարցը օգուտ Ադրբեջանի լուծման։ Երբ մեր պաշտոնյան բորբոքվել է՝ թե էս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյոք երբ հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է՝ տես թե անասուններն ինչ են առաջարկում, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի։

2. Արդյոք սուրճի սեղանի շուրջ ընտանեկան միջավայրում Նիկոլ ասվել է՝ մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։ Արդյոք նրա ամուսինը, միջամտել է՝ ինչ է եղել, թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել։

3. Արդյոք 2019-ի առաջին կեսին Նիկոլը հերթական հիստերիկ նոպայի մեջ ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունը իմ դեմ դավադրություն են պատրաստում։

4. Արդյոք 2019-ի երկրորդ կեսին երբ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ, Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, արդյոք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի։

5. Հաշվե՞լ եք վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին, երեւի մի 30 անգամ, արդյոք եթե մինչեւ պատերազմը երեք անգամ առանց կուլիսային խաղերի զանգեր, դեպքերն այլ զարգացում չէին ունենա։ Հիշեցում, մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին, մտածեք՝ ինչու չի կարողացել։

6. Նիկոլը պատերազմից անմիջապես հետո հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեին. այդ դեպքում ինչու Պաշտպանության նախարարը Հայաստանում չէր եւ վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում։ Ինչո՞ւ էր պատերազմից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալին Բալասանյանին, եւ եթե նա ներկայանար, կալանավորվելու էր։ Ինչու էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով։ Ինչու Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից։

7. Այս ամենի ֆոնին պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ի՞նչ էր անում վարչապետի ամուսինն Արցախում։ Նա Գորիսում թաքնվեց այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել։ Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության ոգեշնչման կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետեւել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեն։

8. Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, աջուձախ շքանշաններ էր բաշխում, նվաստացնում էր Ալիեւին, արդյոք չէ՞ր մոտեցնում պատերազմը։ Հիմա ով է ում նվաստացնում, ծաղրում, ստորացնում։ Ինչո՞ւ Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիեւին։

9. Արդյոք ռազմական դրությամբ խոսքի, մամուլի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը, հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չուներ։

10. 2020 թվականի մարտի սկզբին Նիկոլն այցելեց Վրաստան։ Արդյոք միակ եւ անձնական խնդրանքը հարեւան երկրի ղեկավարությունից համարձակության համար մի բավական խմելուց հետո եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը։

11. Արդյոք պատերազմի առաջին օրերին Հայաստանի Հանրապետության անունից իբրեւ պաշտոնական բանակցող Իրանի Իսլամական Հանրապետություն է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր։

12. Վերջին ելույթում Նիկոլը քաղաքացիներին ասում է՝ մի վախեցեք, ասում է ամենավախկոտը, նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է Կառավարության առաջ իր կեցավայրի շուրջ։

13. Արդյոք 2019-ի ամռան այն օրը երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։ Արդյոք նրան մեծ դժվարությամբ են դուրս բերել ընկճախտից։ Արդյոք նա այդպես դողդողացել է նաեւ տարիներ առաջ «Կոշի» կալանավայրում՝ կին փաստաբանի ձեռքը բռնած։ Արդյոք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջի խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում։ Արդյո՞ք մինչեւ Ֆելքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել։ Մի վախեցեք, ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չէր գալիս։

Արդյոք սխալվա՞ծ կլինեմ, եթե ենթադրեմ, որ այս եւ այլ դրվագների տիրապետում են նաեւ տարբեր երկրների համապատասխան մարմինները։

Նիկոլը մի անգամ ասել է՝ մեր ժողորդին ես բոլորից լավ եմ ճանաչում, եւ ճիշտ է, եւ սուտ։ Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5 տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն ինքն է. անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափեի փողասեր։ Այս տեսակը դեռ իշխանության է Հայաստանում։ Այս տեսակը չի վերանալու, մեր խնդիրն է՝ այս տեսակին օր առաջ հեռացնել իշխանությունից, մեր խնդիրն է՝ պետական-հանրային կյանքում այս տեսակի ազդեցությունը այսուհետ բացառելը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan