Այսօր՝ 26 հունվարի 2021թ., 00:00
Զարիֆ. Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Թեհրանի եւ Մոսկվայի համատեղ հոգսն էր Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից» Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիեւը հավանություն են տվել Երեւան կժամանի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուան Ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը կորոշեն ֆակուլտետները. ԵՊՀ դեկանները հանդիպել են Գեղամ Գեւորգյանին Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել Դոլարն ու եվրոն էժանացել են Նիգերիացի հարձակվողը հեռացավ «Փյունիկից» Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր երրորդ մարդ վարակն ասիմպտոմատիկ է տանում. հետազոտություն 2020 թվականին hամաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 1.9 տրիլիոն դոլարը Ջենիֆեր Լոպեսը զայրացրել է երկրպագուներին թանկարժեք իրերը դեն նետելու չելենջի պատճառով Հայաստանի գավաթ․ 1/4 եզրափակիչի զույգերը ՊՍԺ-ն շահավետ առաջարկ է արել Ռամոսին Նախարար. Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են Պետք չէ Թուրքիա գնալ, ամենանենգ երկիրն է. Ժիրինովսկի Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, իսկ կառավարությունը բառացիորեն ոչինչ չի անում. տնտեսագետ «Նոր ես». Բուզովայի համար հայ դիզայների ստեղծած զգեստն անակնկալով էր Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին ԱԳՆ-ում հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել Ադրբեջանական կողմը փոխանցել 1 աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան ՌԴ դեսպանը կհանդիպի նաեւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ Նաիրա Զոհրաբյանին դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ «ադրբեջանցիներին կատոկելու իր ելույթների պատճառով Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ Որն է Իրանի իրական նպատակը «Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «ՏՈՐ»-երը ձեռք էինք բերել, հաջորդ խմբաքանակը ևս պետք է ձեռք բերվեր, թե երբ՝ չբացեմ փակագծերը․ ԳՇ նախկին պետ Հայկ Մարությանը հայտնվել է. նա եկել էր իր հետ կապված տարբեր հարցեր «տեղը գցելու» համար Օրվա խաղերի անոնս Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի ուղղությամբ «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը (տեսանյութ) Երբ ձեւակերպենք գործողությունների պլանը, չի դիմանա ոչ մի ապիկար իշխանություն. Կոմանդոսը ուղերձ է հղել Որքա՞ն եք սողոսկելով այս ու այնտեղ մտնելու Ո՞ւմ են ցանկանում տեսնել Հայաստանի հաջորդ ղեկավար․ War Gonzo-ն հարցում է անցկացրել Պահանջում ենք անհապաղ հեռանալ . սա է օրվա հրամայականը Շուշին բնիկ հայկական է. Քաղաքապետը՝ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին Լավրովը եւ Բորելը կքննարկեն իրավիճակը Ղարաբաղում Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը. Սերգեյ Իստրակովը հանդիպել է Օնիկ Գասպարյանի եւ Վաղարշակ Հարությունյանի հետ 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ Ադրբեջանցիները Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար (տեսանյութ) Բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը, այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում Ժողովրդավարության և այլ տերմիններով ուզում են կերակրել, բայց երբ իրական դիմակը հանում ենք, կարող ենք առանց վարանելու ասել, որ սա նեոբոլշևիզմ է. Նաթան արքեպիսկոպոս ԱԺ պատգամավորներն առնվազն տղամարդկային արժանապատվության և մարդկային ինքնասիրության պակաս ունեն Սուրեն Սարգսյանի առաջարկը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոյի երկրպագուն «ներխուժել» է հոկեյի խաղադաշտ ու համբուրել նրան (տեսանյութ) Մարմիններ՝ բաց պատուհանների տակ Ագենտուրային հանում ե՞ն, հետքերը՝ վերացնու՞մ Մենք պետք է թելադրենք, ոչ թե ժամանակը վատնենք Նիկոլի հիմարությունները հերքելու վրա. Գեղամ Նազարյան Մխրճման գոտում տեսնում ենք կոչումներ, այսինքն՝ ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, հստակ կառավարում չլինի և խրախուսել ենք նահանջը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Շուշիի պաշտպանությունը պետք էր կազմակերպել Հադրութից. չի աշխատել մեր հրետանին. Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում ցանկացած միջոց ընդունելի և բարոյական է. Միհրան Հակոբյան Թե այդ ամենն ինչպես է կատարվել՝ մնում է հանելուկ. արցախցին՝ Շուշիի գրավման մասին (տեսանյութ) Եթե Փաշինյանը կարող է լինել ՀՀ վարչապետ, Մակունցն էլ կարող է լինել ԱՄՆ-ում դեսպան. Միհրան Հակոբյան (տեսանյութ) «Մենք սպասում էինք, որ Քարինտակում դրանց ողնաշարը պիտի ջարդենք, բայց…»․ Շուշիի քաղաքապետ Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում Եթե Դավիթ Տոնոյանը մի փոքր թասիբ ու տղամարդկություն ունենար, ինքնասպան եղած կլիներ. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ինչո՞ւ է «Իսկանդերը» կիրառվել Շուշիի վրա, ինչո՞ւ «Իսկանդերով» ադրբեջանական ստրատեգիական կարևորության որևէ թիրախ չի խոցվել. (տեսանյութ) «Նիկոլ, դու էնքան «չմո» ես, որ գոնե 30 տղա հետդ չնստեցրին ինքնաթիռ ու չտվեցին` բերես Երևան». Արմեն Աշոտյան Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ինքնախոստովանականը Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը բավականին լավ տեսք ուներ, միայն ձեռքերն էին վիրակապված «Պարոն դատախազ, Դուք դեռ կարծում եք, որ պետական դավաճանություն չի՞ եղել»․ Ղազինյան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության Արցախ. Ապրելու ցանկություն Իրանը ԼՂ վերակառուցման և տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված հարցերի շուրջ բանակցություններ կվարի. Իրանի ԱԳ նախարարը՝ Բաքվում «Ո՞րն է այժմ ձեր առաջ դրված հաջորդ հակահայկական նպատակը». Արա Աբրահամյանը դիմել է Փաշինյանին Արցախի կարգավիճակը կարող են լուծել Մոսկվան և Բաքուն ՝ առանց Երևանի մասնակցության. Ստանիսլավ Տարասով «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը՝ ուղիղ Ավստրալացի հաղորդավարուհու զգեստի «անբացատրելի» գույնը տարակարծություն է առաջացրել օգտատերերի շրջանում Իրանը կսկսի Ադրբեջանի հետ սահմանի մոտ երկաթուղային տերմինալի կառուցումը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով, մեզ համար դա տեսանելի էր 1-ին օրվանից. Աշոտյան Այն լարված վիճակը, որ այսօր կա ԱԳՆ-ում, մի օր պայթելու է. Նաիրա Զոհրաբյան Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, ինչպես՝ Կարմիր շուկան
Հարցում

Հրապարակել սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ

Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցավ քննարկում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/ ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության թեման քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերն էին: Ինքնին պաշտոնական հաղորդագրությունը վկայում է անօրինական գործուղության մասին։

Դատավորների մասնակցությունը այդպիսի քննարկմանը անընդունելի է, անթույլատրելի, նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:

Փաշինյանը, կորցնելով հանրային վստահության լեգիտիմությունը, փորձ է արել գնալ անթույլատրելի ճանապարհով։ Նա այս քայլով փորձել է երկու խնդիր լուծել, նախ՝ ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին, մյուս կողմից ահաբեկել դատավորներին։ Եվ թեև քննարկումն ամբողջությամբ չլուսաբանվեց, այնուամենայնիվ պաշտոնական հաղորդագրությունը բացահայտեց հանդիպման անթույլատրելի նպատակները։ Խոսքը գնում է կոնկրետ քրեական գործի ուղղորդման, դատավորների նկատմամբ ճնշման մասին։ Պաշտոնական հաղորդագրությունը ինքնին բացահայտում է հանցագործության տարրերի առկայությունը։ Այս քննարկումը կարելի է դիտարկել քրեական օրենսգրքի 332 հոդվածի՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու և Փաշինյանի կողմից շատ սիրված 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում։

Քննարկման բովանդակության և արդյունքների մասին շատ հակասական տեղեկատվություն է հասնում, ըստ որի փորձ է արվել դատարանները դնել դատախազության անուղղակի ազդեցության տակ։ Ըստ տարածվող տեղեկատվության քննչական ծառայություններից մեկի ղեկավարն էլ փորձել է զբաղվել իրենց հետ շատ սերտ կապերի մեջ գնտվող դատավորներից մեկի լոբբինգով, դրանով իսկ հաստատելով իշխանությունների կամակարտար դատավորների ցանցի առկայությունը։ Այս ցանցում առանցքային դեր է կատարում դատարաններից մեկի նախագահը, ով անձնական կապերով կապված է իրավապահ համակարգի հետ։ Վերջին երկու և կես տարվա ընթացքում այդ ցանցի միջոցով է ապահովվել քաղաքական պատվերների կատարումը։

Վարչապետի միակ հույսը մնացել է դատարանների նկատմամբ ճնշումները։ Առայժմ այդ ճնշումները իր մոտ առանձին դատավորներին և ԲԴԽ որոշ անդամներին կանչելով է դրսևորվում, բայց շատ բարդ է ասել, թե հետագայում այդ ճնշումներն ինչպիսի զարգացում և դրսևորում կստանան։ Եվ եթե հաշվի առնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, իմքայլական պատգամավորների նկատմամբ Փաշինյանն այլևս ազդում է քրեական հեղինակությունների միջոցով, ապա մտահոգության տեղիք է տալիս դատավորների նկատմամբ հետագա քայլերի տրամաբանությունը։

Կոչ եմ անում փաստաբաններին, իրավապաշտպաններին հանդես գալ միասնական պահանջով՝ հրապարակել հանդիպման սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ։

Եթե Փաշինյանը չի ուզում, որ հետագայում այս խորհրդակցությունը դառնա քրեական գործի հիմք, ապա պետք է հրապարակվի հանդիպման տեսագրությունը կամ սղագրությունը։ Հակառակ դեպքում միակ տեղեկատվության աղբյուրը լինելու է մասնակիցների մասնավոր զրույցները, որոնք փաստում են սահմանադրական կարգի կոպիտ խախտման փորձի մասին։

Եթե խորհրդակցությունը չհանրայնացվի, ապա սա բավարար հիմք է փաստաբանների համար հետագա քրեական գործերով բացարկ հայտնել այն դատարանների դատավորներին, որոնց նախագահները ներկա են եղել հանդիպմանը։ Այլապես յուրաքանչյուր գործով կասկածի տակ է դրվելու դատավորի անաչառությունը, մշտապես կասկածներ են մնալու գործադիրից կախվածության, գործադիրի ազդեցության և ճնշումների մասին։ 

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan