Այսօր՝ 18 հունվարի 2021թ., 00:00
Մեր լրջագուն խնդիրը նիկոլն ու իր ուսապարկերն են Դավիթ Մանուկյանը հրապարակավ հաստատել է Օլգա Բուզովայի հետ ամուսնությունը Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք․ Արման Աբովյան Ինչպես կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ ադրբեջանական բանտերում մեր քույրերը եւ եղբայրներն են Վահե Հովհաննիսյան. Հայաստանի հալվող քարտեզը՝ Կովկասի նոր ճարտարապետության մեջ Նիկոլ Փաշինյանը, ընթրիքի նստելով Ալիևի հետ, ցույց է տալիս, որ նա չունի որևէ սկզբունք․ Բաղդասարով (տեսանյութ) Հատուկ ծառայությունների համար գտածո են Մեծ զոհեր ունենալու Փաշինյանի մոլուցքը Խիստ կասկածելի հաղթանակի հասած Բայդենի երդմնակալության նախաշեմին Վաշինգտոնը անվտանգության միջոցառումներն ուժեղացնում է Մեսին կարող է որակազրկվել 4 խաղով Բասկերի թիմը հաղթեց Բարսելոնային եւ նվաճեց սուպերգավաթը Ֆրանսիան կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իրանին վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին Հանդիսությունների համար մասնակիցների թվի սահմանափակումը հանվել է. ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ ԱՄՆ-ը հիասթափված է Մեքսիկայի նախկին ՊՆ-ի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու առնչությամբ Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում` բուք Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Յուրաքանչուր աշակերտ կարող է հաճախել մշակութային երեք հաստատություն. ԿԳՄՍ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակն աճել է 16%-ով Թունիսի վարչապետը հայտարարել է կառավարության կազմի փոփոխության մասին Արգենտինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առաջին դեպքը ԶԼՄ. Apple-ը սկսել է ծալվող էկրանով սմարթֆոնի մշակումը Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ 16-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց Ռոբերտ Դե Նիրոն միացել է Դեւիդ Ռասելի ֆիլմի դերասանական կազմին Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա է այրվել Իսրայելն իր առջեւ դրել է միջուկային էսկալացիայի դեպքում Իրանի դեմ «ռազմական տարբերակի» մշակման խնդիր Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները Խաղաղության պատրաստվող այս տգետներին ստիպված եմ հիշեցնել, որ թուրքերը շատ են «սիրում» մեր նման խաղաղասերներին. թուրքագետ Նիկոլ Փաշինյանը մեկանգամյա օգտագործման գործիք էր, որին շուտով կշպրտեն. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ) «Անամոթ արքայադստեր օրագիրը». Մեգան Մարքլի խորթ քույրը նոր գիրք է հեղինակել դքսուհու մասին Ստեղծված իրավիճակում տարածաշրջանային ցանկացած պլատֆորմ ենթադրելու է Հայաստանի պետության դե ֆակտո չգոյություն և Արցախի վերջնական հայաթափում Այս ասուլիսը ավելին է, քան առերևույթ հանցագործության մասին հաղորդումը․ Գագիկ Համբարձումյան Այս մարդիկ դեռ չեն գիտակցում, որ հային միայն զենքով կա փրկություն Փորձելու են ներգրավվել զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին Օրվա խաղերի անոնս Արտաշես Թորոսյանը նոր պաշտոն ունի «Չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը». Փաշինյանը զարմացրել է շրջապատին «Ի դեպ, արմատներով Շուշեցի է»․ Վարդան Բադալյանն ու Պատրիկ Ֆիորին միասին երգում են «Դլե Յաման»-ը (տեսանյութ) Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. ինչու նրա մշտական արձակուրդը դադար չունի Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում. «Դրանով մենք մեզ վրա «բոչկա» ենք գլորելու» Մինչեւ հունվարի վերջ Հայկ Մարությանն ազատման դիմում կգրի. Նա ժամանակ է խնդրել ու ասել, որ ինքնակամ կգնա Ուշագրավ որոշում. իշխանական պատգամավորները զենք կունենա՞ն Ով կփոխարինի Արսեն Թորոսյանին Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել Ամանորյա պարգեւատրումներ են ստացել գլխավոր դատախազն ու տեղակալները. այն կազմում է ավելի քան 1,7 մլն դոլար Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները (լուսանկարներ) Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան Նիկոլը պրոյեկտ է, չե՞ք տեսնում շղթայաձեւ թավշյա հեղափոխություններ են լինում․Վազգեն Մանուկյան Մենք երկիր ենք կորցնում, լիցենզիայի մասի՞ն պետք է մտածենք. «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Այս շարժումը կանգ չի առնելու, քանի դեռ դավաճանը գտնվում է իշխանության. Իշխան Սաղաթելյան Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր Մակրոնը Էրդողանին առաջարկել է բարելավել հարաբերությունները Ընդդիմադիր կուսակցության փոխնախագահի դեմ զինված հարձակում է իրականացվել Կապացուցի՞ ՀԺ-ի ներկայացուցիչը, որ Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ և պատերազմ չի եղել Թուրքիան եւ Ադրբեջանը ջանջիգյար հարաբերությունների մեջ են Վազգեն Մանուկյանը հանդիպել է գյումրեցիների հետ «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Պոն Չժուն Հոն կգլխավորի Վենետիկի կինոփառատոնի ժյուրին Մահացել է դերասան Փիթեր Մարկ Ռիչմանը, որը «Սանտա Բարբարա» սերիալում խաղացել է Սիսի Քեփվելի դերը Եղանակը Հայաստանում հանգստյան օրերին Դոլարի փոխարժեքը նվազել է շուրջ 3 դրամով. եվրոն էժանացել է մոտ 5 դրամով Սրբապղծություն Կոտայքում․ զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 մլն դրամ «Տոտենհեմը» չի գնի Բեյլի տրանսֆերային իրավունքը Փորձագետը նշել է Հայաստանի համար ռիսկերը Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաարգելափակելու դեպքում Ֆրանսիան ընդլայնում է պարետային ժամը եւ հատուկ պահանջներ մտցնում երկիր մուտք գործելու համար Քրեական գործ՝ «Այբ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հափշտակություն կատարելու դեպքով Պոչետինոն ՊՍԺ-ում կստանա Տուխելից 2 անգամ ավելի աշխատավարձ «Պատժվելու են բոլոր մեղավորները». Սոֆի Մխեյանի արձագանքը Ալիեւի՝ Սուրբ Ղազանչեցոցում արված լուսանկարներին ԱՄԷ-ն եւ Կիպրոսը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել 2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար Exclusive. Արթուր Աբրահամը հայտարարեց կարիերան ավարտելու մասին Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու «ձեր ջանքերը» Ադրբեջանի դատախազի հետ. Ս. Օհանյանը՝ Ա. Դավթյանին Պուտինն Անվտանգության խորհրդի անդամներին է ներկայացրել Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպման արդյունքները Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Մարալ Նաջարյանի և այլ գերիների վերաբերյալ Թրամփը հրամայել է ընդլայնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ գլխավոր զինվորական հրամանատարությունը՝ ներառելով Իսրայելին Լուիս Օգանան հեռացել է «Արարատ-Արմենիայից» Գուգարաց թեմը ունի նոր առաջնորդ Ինքնակամ կառույցի օրինականացման համար դիմեք մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը. Կադաստրի պետական կոմիտե
Հարցում

Այսօր չունենք փրկության որեւէ շանս, որովհետեւ չենք սգում եւ չենք ցանկանում ընդունել իրականությունը․ Միքայել Մինասյան

Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ դա մոռանալ, ձեւացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Երանի՜ սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն։

Լեռան Քարոզ, Մատթեոս 5։3

Մի քանի ժամից վերջանում է հնարավորությունների պատուհանը։ Կարելի է ասել արդեն վերջացավ։ Վերջացավ ո՛չ այսօր ու ո՛չ էլ ուղիղ կեսգիշերին, այլ այն պահից, երբ Հայաստանն ընտրեց եւ ընկավ նիկոլական թակարդը։

Հանրային տրամադրությունների առումով ամեն ինչ բացատրելի էր եւ նույնիսկ հասկանալի մինչեւ նոյեմբերի 10-ը, բայց դրանից հետո՝ լրիվ աբսուրդ է։ Աշխարհը սպասում էր, թե ինչ կանի հայ ժողովուրդը։ Ինչպես կտանի իր ամենամեծ պարտությունը։ Ամբողջ աշխարհը շունչը պահած հետեւում էր հայ ժողովրդի դատաստանին։

Եվ ի՞նչ տեսավ։ Ոչինչ։ Տեսավ այնպիսի մոլորված հասարակություն, որը մարսում է ցանկացած ստորացում։ Հայ ժողովուրդը խայտառակ եղավ աշխարհի առաջ։ Խայտառակ եղավ ոչ թե պարտությունից, այլ պարտությունից հետո իր հավաքական ռեակցիայից։ Ավելի կոնկրետ՝ դրա բացակայությունից։

Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ դա մոռանալ, ձեւացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել։ Ուղիղ 21 օր բոլորը զբաղված էին ամեն ինչով, բացի իրենց ուղիղ գործով՝ Նիկոլը պիտի զբաղվեր գերիներով ու տարածքներով, հասարակությունը՝ վիժվածքին հեռացնելով։ Նիկոլը 21 օր ստում էր ու պահում իշխանությունը, հասարակությունը 21 օր տատանվում էր՝ գնա՞ հանրահավաքի թե՞ ոչ, պահանջի՞ հրաժարական, թե՞ նոր ընտրություններ։

Այսօր Հայաստանում ավելի ստորացուցիչ ու արտառոց երեւույթ կա. բացի զոհերի ու անհետ կորածներից հարազատներից, ոչ ոք չի սգում։ Չկա համազգային սուգ։ Նույնիսկ սգո օր չի հայտարարվել։ Զոհվել են հազարավոր հերոսներ, անհետ կորել, գերեվարվել ու դեռ գերեվարվում են հարյուրավոր զինվորներ, հաշմանդամություն են ձեռք բերել հազարավոր տղաներ։ Հայ ժողովորդը զրկվել է հաղթանակից, հայրենիքից, տնից, իր գերեզմաններից ու եկեղեցիներից։ Սա նույնիսկ աղետ չէ, սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է։

Որ Նիկոլը միտումնավոր սգո օր չի հայտարարում, հասկանալի է։ Նախ, սա իր համար ողբերգություն չէ։ Հետո, սգո օր հայտարարելով, ինքը կվավերացնի իր ձախողումը։ Եվ հետո, ինչո՞ւ հայտարարի, երբ հանրային պահանջ էլ չկա։ Նիկոլը չի սգում, մենք ինչո՞ւ չենք սգում։ Մեզ պետք է ասե՞ն։

Նիկոլը հայի վերջին տականքն է, ուզում է, որ ամեն ինչ արագ մոռացվի։ Իսկ երկի՞րը։ Երկրում «սեւ ուրբաթ» զեղչերի մարաթոն է, աշխատում են ռեստորանները, խանութները։ Գովազդվում են ապրանքներ ու ծառայություններ։ Ոչ մի տեղ մեր եռագույնը իջեցված չէ։ Հայաստանի ոչ մի դեսպանությունում չի բացվել սգո մատյան։

Գիտեք՝ ինչո՞ւ։ Սգալու համար պետք է նախ գիտակցել, հասկանալ, ինչ է կատարվել։ Նիկոլը դա չի անում, որովհետեւ սա իր համար քաղաքական պայքար է։ Նա անմեղսունակ է։ Նիկոլն ի վիճակի չէ հասկանալու այս ողբերգությունը։ Բայց մի՞թե երկրում բոլորը նիկոլ են։ Մի՞թե ոչ ոք դեռ լիովին չի ընկալել ողբերգության խորությունը։

Այսօր մենք չունենք փրկության որեւէ շանս, որովհետեւ չենք սգում։ Այսօր չենք սգում, որովհետեւ չենք ցանկանում ընդունել իրականությունը։ Փախչում ենք իրականությունից։ Մինչդեռ սուգը իրականության հետ առերեսումն է, կորստի գիտակցումը։

Մենք փորձում ենք չգիտակցել՝ ինչ կատարվեց, ապրել նույն իներցիայով, ընկնել նույն թակարդը։ Բայց մինչեւ աղետի գիտակցումից մեր սրտում չառաջանա լիակատար ցավ, մինչեւ շնչահեղձ չլինենք կորստի ընկալումից, մինչեւ կատաղությունից ու կարոտից չոռնանք՝ ավելին ենք կորցնելու։

Սուգ պետք է հայտարարեր կառավարությունը, նախագահը, Ազգային ժողովը։ Այդ ինստիտուտները գոյություն չունեն։

Պետություն չկա։

Ուրեմն գոնե ժողովուրդը դա պետք է անի։ 2018-ի ապրիլին ժողովուրդը եռագույնը փողոցներում բարձր պահած գոռում էր հաղթանակի մասին, իշխանափոխությունը վերածել էր համազգային տոնի։ Ուրեմն բարի եղեք նույն ոճով սգալ։ Ամբողջ Հայաստանը պետք է սեւ ժապավեն կրի՝ երեք օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս։

Պարզ է, որ չեք ցանկանում սգալ։ Դա կնշանակեր նաեւ յուրաքանչյուրի պատասխանատվությունը։ Բայց չսգալով, չնկատելով մահերը, չնկատելով հայրենազրկումը, չենք ազատվում պատասխանատվությունից։

Պետք է ապրել այնպիսի սուգ, որ խլացնի անպատեհ երաժշտությունը, զրույցը, գռեհիկ կոմերցիան։ Ամեն մի գործողություն բխեցնի այդ գիտակցումից։ Պետք է այսօր սգալ, որ վաղը փրկվենք։

Աստվածաշունչն ասում է. «Սգացեք, որ մխթարվեք ու փրկվեք»։ Պետք է ապրել գիտակցված սգավորությամբ, որ արժանանաք մխիթարության: Կա մեղք, կա սխալ, կա կորուստ, ուրեմն պիտի լինի սուգ։

Մինչեւ նոր կյանք, մինչեւ մխիթարություն ու մինչեւ ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը…»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan