Այսօր՝ 20 հունվարի 2021թ., 00:00
Շնորհակալություն խնջույքների համար, Վիգեն Ստեփանյան Տիեզերքում դատարկ տեղ չի մնում, դուք՝ բոլորդ, 7000 երեխու տեղ դատարկ եք թողել ու վախեցեք բումերանգից. Ա. Հովհաննիսյան Շուշին կրկին մերը կլինի, երբ ավելի լուրջ պետություն կլինենք ու դատախազները պատվերով հերոսներ չեն դատի Ադրբեջանը կառուցում է Շուշի տանող բազմաշերտ ճանապարհ. օգտագործման է հանձնվել ծառայողական ճանապարհը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից. Մարուքյան Օմեգա-Արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ. արդարադատության գեներալ–մայոր Լիոնել Մեսին որակազրկվել է Ստեփանակերտում արձանագրվել է 15 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 8 գնաճ և 7 գնանկում Երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Իբրահիմովիչը՝ «Միլանի» չեմպիոնության մասին. Ես հավատում եմ Զլատանին Հարգելի դատախազներ, դուք դավաճանի աջակիցներն եք. Յուրի Խաչատուրով Նման աստիճանի պաշտոնյայի նման պահվածքը գալիս է նրանից, որ մեր երկրում ունենք «համար մեկ լաչառ». Ռոբերտ Քոչարյան Թաթոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր Քիչ առաջ իմացա, որ ՀՀ ռեմբո-իշխանությունները ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները. Վահե Դավթյան Ես վստահ եմ, որ արտահերթ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է. Մարուքյան Քիմ Քարդաշյանը պարծեցել է Instagram-ում իր ռեկորդով Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի․ Արշավիր Ղարամյան Սյունիքում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյուն է տեղի ունեցել. 2 փրկարար է տուժել Շուշին ընկավ 2 պատճառով. Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք. Սեյրան Օհանյան Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա Մարզչական փոփոխություն A Սերիայում «Բուտաֆորիայի նման ստեղից ընտեղ դրվող պաշտոնյաների վերաբերյալ նոր հեռուստանախագիծ ա պետք սկսել»․ Արտյոմ Մարկոսյան Պղնձի գինը տատանվում է մակրոտնտեսական անորոշության ֆոնին Պուտինը սուզվել է սառցափոսի մեջ Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման համար. նա անցնում է չորս քրգործերով. Պետրոս Ավետիսյանը չի շարունակի ելույթները «Տոբոլում» Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը Ղրիմ կատարած այցերի պատճառով Լիտվան առաջարկում է արգելել Կիրկորովի մուտքը երկիր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ Youtube-ում հայտնվել է System of a Down ռոք խմբի մասին փաստագրական ֆիլմի թրեյլերը «Արարատ Միրզոյանը ամենաշահագրգռվածը պետք է լինի իր հավաքագրման թերթիկի թեման վերջնականապես հստակեցնելու գործում». Նարեկ Մալյան Նիկոլի հաջորդ գիրքը կարող է կոչվել «Ինչպես քանդել 30 տարվա կառուցածը 3 տարում. Հուշ-ձեռնարկ» Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են. Ա. Զաքարյան Չեմ կարծում՝ Աննա Հակոբյանը Սեյրան Օհանյանին կարող էր հրահանգավորել. Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ Ուշացած է, բայց այնուամենայնիվ լուրջ քաղաքական-հետազոտական կենտրոն ստեղծելու ժամանակն է, թինգ-թանգով, հրապարակումներով ու դրա վրա ֆինանսներ չպետք է խնայվեն Այսօր Ալիևն է դատում Ռոբերտ Քոչարյանին, դա բոլորիս ամոթն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք մեր պետականությունն ենք կորցնում, մենք մեր երկիրն ենք կորցնում, և այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել Հիմա դատը հետաձգվել է, խնդրում եմ՝ այս ձյան տակ, այս եղանակային պայմաններում չմնալ այստեղ, գնացեք տուն. Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին Համազգային խայտառակություն․ «նոյեմբերի 9»–ը շարունակվում է «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության արդյունքում մենք պարտվեցինք. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հայրս ամեն ինչ փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրա հետ, լսել. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Քննարկվել են Արցախի սահմանների պաշտպանության, ազգաբնակչության անվտանգության և Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցեր Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել Ընդդիմադիր դաշտում հավաքված տարբեր քաղաքական ուժերն ունեն միասնական օրակարգ՝ Փաշինյանը պետք է հեռանա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ակամա հիշեցի Թուրքիայում 1960-ին իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները Սթափվելո՞ւ ենք, թե շարունակելու ենք նույն կերպ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ Երկրային կյանքն ավարտել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը Զոհված զինծառայողի հայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարտունի 3 զորամասի հրամանատարի նկատմամբ Ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, ո՛չ հայրենիք. Իրենք՝ իրենց աթոռը, իրենք՝ իրենց փողը. Ռուսլան Բաղդասարյան (տեսանյութ) Համոզված եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, վաղն, անկասկած, դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների զենք կրելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի եւ նպատակների․ Տիգրան Աբրահամյան Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու. ի՞նչ է պատրաստվում անել դատախազը Ո՞ր հատվածներից են հայտնաբերվել զոհված զինծառայողների մարմինները. Ներկայացնում է անհետ կորածի հարազատը (տեսանյութ) Մեկ այլ՝ «իմքայլական» իրականության մեջ Ի՞նչը պահեց Արսեն Թորոսյանին Փաշինյանի կողքին. Նրան ակնարկներ են արել «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար Օրվա խաղերի անոնս Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ Ցինիզմ է՝ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը, շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին․Կիվիրյան Փաստերի եւ թվերի արհեստական խառնաշփոթի, հույզերի եւ արժեքների շահարկումների նպատակը մեղավորների կաշին փրկելն է Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարն անցնում է 10 դատական գործերով Պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երեխաներ են կարճատես դառնում. հետազոտություն «Աթլետիկի» մարզական տնօրեն․ Անհավանական է 3 օրում հաղթել «Ռեալին» ու «Բարսելոնային» Նիկոլ, դու մինչեւ ե՞րբ ես քո կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջեւ․ Արագած Ախոյան Դոդոնը Սանդուին մեղադրել է երկրում իշխանությունը զավթելու փորձի մեջ Բաքվում նշել են Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհված զինծառայողների թիվը
Հարցում

Հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է

Սահմանը զատելիս՝ հայկական մի քանի գյուղ կարող է Ադրբեջանին անցնել ըստ GPS-ի թվի․ հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է
Չի կարող մի մարդ GPS սարքավորումը վերցնել ու գնալ սահման գծելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը։

Փաշինյանը, իբրև վերին ճշմարտություն, ասաց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքը GPS-ով են կիսել և դա խորհրդային շրջանի սահմանն է։ Փաշինյանը դարձյալ ստում է․ մասնագետները այլ բան են ասում։

Շահեն Շահինյանը լրատվամիջոցներով արցախցիներից է լսել, որ ադրբեջանցիները GPS սարքավորումներով են նոր սահման նշում և դա անում են առանց հայկական կողմի մասնակցության։ Բայց, ասում է, դա այդպես չի արվում․ սահմանային հարցերը միշտ որոշվել են միջգերատեսչական հանձնաժողովներով, որտեղ և՛ քարտեզագրողներ են, և՛ իրավունքի մասնագետներ, և՛ սեփականության գրանցման, ճշտման գործառույթներ ունեցող մասնագետներ։

Անգամ եթե կիրառում են միջազգային ստանդարտացված GPS-ներ, կարևոր է, թե ով է այդ սարքը օգտագործում և ինչ նախնական տվյալներ է ներմուծում։ Ըստ այդ տվյալների՝ սկսած մի քանի մետրից մինչև մի քանի հարյուր մետր սահմանի տեղաշարժ կարող է լինել։ Այսինքն, հայկական մի քանի գյուղ կարող են անցնել Ադրբեջանին՝ զուտ թվերի մանիպուլյացիայով, կամ հակառակը։

«Սահմանը իրենից ներկայացնում է ինչ-որ շրջադարձային կետեր ունեցող գիծ՝ բեկյալ, որի բոլոր բեկման կետերը ունեն կոորդինատներ։ Ա՛յ այդ բեկման կետերում ի՞նչ մեծություններ կտան, դրանից քո սահմանը տեղաշարժվում է կամ դեպի քեզ, կամ դեպի հակառակորդը»,-ասաց Շահեն Շահինյանը։

Օրինակ, եթե տվյալ բեկման կետը ունի 40,136 աստիճան մեծությունը, բայց հակառակորդը դա տեղաշարժի 40,126, կստացվի, որ որոշակի չափով սահմանը կշեղվի։

«Այսինքն, սահմանի բեկման կետերի կոորդինաները մուտք են արվում մասնագետների կողմից, և ես չեմ բացառում, որ հակառակորդի կողմից մասնակցող մասնագետը այդ թվերը մուտք անի ի օգուտ իրենց»,-նշեց նա։

Այլ նրբություններ էլ կան․ հասարակ մարդու համար թիվը թիվ է, կարող է և ադրբեջանցի մասնագետի մոտ լինի այդ 40,136-ը և մեր մասնագետի մոտ նույնը, բայց եթե չհստակեցնենք, թե ինչ համակարգում են դրանք՝ ռուսակա՞ն, թե՞ միջազգային, ամերիկյա՞ն, թե՞ թուրքական, հայկական տեղակա՞ն, թե՞, ընդհանրապես, WGS 84 միջազգային համակարգում, եթե դրանք չհստակեցնենք, ապա կառաջանա շատ մեծ խառնաշփոթ, որից կարող են օգտվել մեր թշնամիները։

Կարևոր է նաև, թե ինչ մեթոդներով են անում, ասաց Շահեն Շահինյանը, դա կարող է չլինել GPS-ով, կարող է լինել սովետական մեթոդներով, կարող է լինել ավանդական գեոոդեզիայի մեթոդներով, կարող է լինել ուղղակի նկարագրման մեթոդներով։

Սահմանազատման պրոցեսի նախնական փուլը պետք է լիներ քարտեզների ուսումնասիրությունը, պետք է առնվազն պարզվեր, թե սովետական ո՞ր թվականի քարտեզն է ընդունվում հիմք։

«Ես անձամբ ծանոթ լինելով սովետական տարիներին տպված Խորհրդային Հայաստանի քարտեզներին, գիտեմ, որ տարբեր տարիներին տպված քարտեզներում ՀՀ սահմանները որոշակի փոփոխություններ են կրել։ Պետք էր ուսումնասիրել՝ հիմք ենք ընդունում 1936 թվականի՞ն տպագրված քարտեզը, թե՞ 1950, թե՞ 1980 թ տպագրված քարեզները»,-ասաց Շահեն Շահինյանը։

Նա մանրամասնեց, որ սահմանազատման ժամանակակից մեթոդները ունեն մի քանի փուլեր․ սկզբնական փուլում, երբ քարտեզն ուսումնասիրել ես, արդեն գիտես՝ ինչ կոորդինատներով կամ ինչ նկարագրության հիման վրա ես սահմանազատում իրականացնելու, պետք է իրականացվի գեոդեզիական հիմքի ստեղծում, այսինքն, ամբողջ սահմանի երկայնքով կատարվի այնպիսի հիմնավոր կետերի տեղակայում, որոնց ճշտության վերաբերյալ երկու կողմն էլ չի ունենում որևիցե առարկություն։ Նոր սահմանը արդեն ճշտվում է այդ կետերի հիման վրա։

«Այսպես ասած՝ որ դու այսօր վերցնես ինչ-որ սարքավորում, գնաս սահման, ասես՝ այ այստեղ է սահմանը, դա սուբյեկտիվ է, կարող է հանգիստ հակառակորդի կողմից անհամաձայնություն լինել և փաստացի չճանաչվի քո տեղադրած սահմանը»,-ասաց մասնագետը։

Շահեն Շահինյանի համար նաև բացահայտում էր, որ ինչ-որ «հայտարարության» հիման վրա կարելի է սահման փոխել։

«Ես գիտեմ՝ ինչ է «որոշումը», ինչ է «պայմանագիրը», բայց ինձ համար, որպես մասնագետի, բացահայտում էր, որ «հայտարարության» հիման վրա կարելի է կատարել գործողություններ և հիմա կատարվում են ինչ-որ գործողություններ»,-ասաց նա։

Այստեղ էլ խնդիր կա․ հայտարարության մեջ նշվում է, որ, ասենք, Քելբաջարի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց չկան կցված ո՛չ քարտեզներ, ո՛չ թվային տվյալներ, ո՛չ վեկտորային տվյալներ, թե ո՞րն է Քարվաճառի շրջանը։

«Իմ պատկերացումներում, դա պետք է հստակեցվեր արդեն հաջորդ փուլերում, երբ հայտարարությունից կանցնեին դեպի պայմանագիր կամ ինչ-որ որոշումների ընդունում։ Այսինքն, օրինակ, Քարվաճառի շրջանի սահմաններ ասելով՝ արդյո՞ք հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերը հասկանում են նույն շրջանը»,-ասաց Շահեն Շահինյանը։

Խնդիրների մեկ այլ կույտ է գյուղերի ցանկը, որ հրապարակվեց, որոնք անցնում են Ադրբեջանին։

«Գյուղերի ցանկի հետ կապված մի հետաքրքիր փաստ եմ նկատել․ կառավարության կայքում էր հրապարակվել այդ փաստաթուղթը, ես դրան տեղեկացել եմ ֆեյսբուքյան հրապարակումից։ Եվ երբ որ այդ հրապարակումով գնացի և փորձեցի գտնել այդ փաստաթուղթը, պարզվեց, որ այն կառավարության կայքից հեռացվել է արդեն։ Ես իմ աչքով այդ գյուղերի ցանկը չեմ տեսել, դա մեկ-երկու օր հասանելի է եղել կառավարության կայքում, որից հետո հեռացվել է և այդ հեռացման պատճառը ինձ համար մնում է անորոշ»,-ասաց Շահեն Շահինյանը։

Նա փորձել է կառավարության կայքը փորփրել կամ համացանցում գտնել, բայց այդ ցանկը անհետացել է։

«ՀՀ-ն ունի վարչատարածքային բաժանման մասին օրենք, այնտեղ հստակ ֆիքսված է, թե ինչպես են որոշում մեր ՀՀ մարզի սահմանները, ապա այդ մարզում գտնվող համայնքների և բնակավայրերի ցանկը հստակ տրված է։ Քանի որ մեր և Արցախի Հանրապետության օրենսդրությունները իդենտիկ են, ապա իրենք էլ պետք է ունենան վարչատարածքային բաժանման օրենք։ Կարող է այդ ցանկը կազմողը օգտվել այդ օրենքից։ Բայց, իհարկե, քանի որ Արցախի Հանրապետության նոր շրջանները իրենց սահմաններով ունեցել են որոշակի տարբերություններ Խորհրդային Միության տարիներին ունեցած սահմաններից, ապա այդ ցանկով առաջնորդվելը կարող էր բերել որոշակի խնդիրների»,-ասաց Շահեն Շահինյանը

Պարզ օրինակ է Շահումյանի շրջանինը․ քանի որ Լեռնային Ղարաբաղի կազմում նախկին Սովետական Ադրբեջանի Քելբաջարի շրջանը ընդգրկված է եղել Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում և, ըստ էության, Արցախի Հանրապետությունը հանձնել է իր Շահումյանի շրջանը, ոչ թե Քելբաջարի շրջանը, այդտեղ կարող էին լինել սահմանային որոշակի հստակեցման կարիքներ, հիմա էլ պետք է լինի։

Շահեն Շահինյանն աղոտ հույս ունի, որ այժմ ադրբեջանցիները ոչ թե հայ-ադրբեջանական սահման են ֆիքսում, այլ տեղաշարժի ենթակա շփման գիծ՝ արդարացված ավելի տազմական տեսանկյունից, քան քաղաքացիական, հակառակ դեպքում այն, ինչ կատարվում է, աղետ է։

«Օրինակ, եթե մենք որպես քարտեզագրող մասնագետ կարող ենք ասել՝ գիտեք, սահմանը համաձայն քարտեզի անցնում է այս գետի երկայնքով, ինքը կարող է այդքան էլ հարմար չլինել դիրքապահների կամ այլ պաշտպանական կառույցներ տեղադրելու համար։ Այժմ ինձ համար այդքան էլ պարզ չէ՝ սա սահմանագի՞ծ է, թե՞ շփման գիծ է, թե՞ ռազմական ամրությունների գիծ է»,-ասաց նա։

Շահեն Շահինյանը գործընկեր քարտեզագրողների և գեոդեզիստների հետ պատրաստ է անձամբ իր մեքենայով և իրենց սարքավորումներով գնալ՝ հայկական կողմից մասնակցել քարտեզագրման աշխատանքներին, միայն թե թույլտվություն տան։ Նա անգամ բաց նամակ է գրել այս մասին, բայց ոչ մի արդյունք։

«Եմ ինքս պատրաստ եմ հայթայթել սարքավորումներ, իմ ծանոթները, ընկերները, որոնք զբաղվում են մասնավոր գործունեությամբ, իրենք պատրաստ են իրենց GPS սարքավորումները, կայանները տրամադրել, որ եթե անգամ չունեն սահմանին նմանատիպ սարքավորումներ, կարողանան դա իրականացնել։ Ես պատրաստ եմ անձամբ, եթե լինի թույլտվությունը, հասնել սահման, ինքս մասնակցել սահմանազատման աշխատանքներին»,-ասաց նա։

Շահեն Շահինյանը, ի դեպ, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն էր․ հենց այս ՊՈԱԿ-ն էր առաջինը հրապարակել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միասնական քարտեզը, բայց 50-ամյա այս ՊՈԱԿ-ը Փաշինյանի կառավարությունը լուծարեց այս տարի։

Հիմա այդ գործառույթները փոխանցվել են Կադաստրի պետական կոմիտեին, բայց այս օրերին կոմիտեն հանցավոր անգործության է մատնված։

«Ամենաշատը իմ զայրույթը արտահայտող փաստն այն է, որ, լավ, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը քանդել են, պետական որոշում էր, արեցին, բա ինչո՞վ է զբաղված պետական համապատասխան գերատեսչությունը, այն է՝ Կադաստրի կոմիտեն։ Նա պետք է ունենար մասնագետներ, որոնք պետք է զբաղվեին սրանով։ Եվ թող երբեք չպատճառաբանեն, որ Հայաստանի Հանրապետությունն ուրիշ է, Արցախի Հանարպետությունն ուրիշ․ Կադաստրի կոմիտեն ունի համաձայնագրեր՝ կնքված Արցախի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, ունեն փոխօգնության և համագործակցության համաձայնագիր, թող դրա շրջանակում աջակցեին, մասնագետներ ուղարկեին։ Եթե չէին կարողանում, հայտարարություն տարածեին, ասեին՝ ժողովուրդ, ունենք սրա, սրա կարիքը, մենք հայթայթեինք, ուղարկեինք»,-ասաց Շահեն Շահինյանը

Նրանք այս պահին էլ պատրաստ են իրենց սարքավորումներով մեկնել սահման, կանգնել հայ բնակչի կողքին և հնարավորինս թույլ չտալ, որ մեր հողերը հանձնվեն թշնամուն։ Սպասում են թույլտվության։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan