«Իմ քայլը» իշխող դաշինքը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը
Հայաստանի Ազգային ժողովի նոյեմբերի 26-ի արտահերթ նիստում իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները դեմ քվեարկեցին ռազմական դրության ռեժիմի վերացմանը, որը երկրում գործում է այս տարվա սեպտեմբերի վերջից:
Քվեարկության ընթացքում «Բարգավաճ Հայաստանի» եւ «Լուսավոր Հայաստանի» 37 խորհրդարանականներ սատարեցին այս օրենսդրական նախաձեռնությունը, 65-ը դեմ հանդես եկան, 2-ը ձեռնպահ էին: