Այսօր՝ 27 հունվարի 2021թ., 00:00
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ ժամը 20։00-ին Սենց որ շարունակվի Մեծն Ավետիք Իսահակյանի խոսքերը դառնալու է իրականություն «Սաղիս կերան, բոլորը պատասխան են տալու». անհետ կորածների ծնողները պահանջում են գտնել իրենց որդիներին Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում Վարչապետի «ռեսթարթը» եւ երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցության ապացույց չկա. Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Արցախի վաճառքի այս սահուն ընթացքը կարելի է խախտել միայն անկախության հարցը բարձրացնելով Որքան ժամանակ կթույլատրվի ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան Թուրքիայում ավերում են հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ) Լավ, ասենք հաջողվեց քեզ կործանել Հայաստանը. վայելելո՞ւ ես Առաջնորդը ՀՀ-ում, ըստ էության, ուրվագծվում է՝ Ռոբերտ Քոչարյան․ Գաբրելյանով Տեսանյութում պատկերված է ադրբեջանցի գերի, ով հայկական անձնագրով և տվյալներով մուտք է գործել Արցախ, որպեսզի գաղտնի տվյալներ փոխանցի թշնամուն Ռազմական դրությունը սեփական իշխանությունը պահելու համար ամիսներ շարունակ երկարացրած դավաճանների խումբը խոստանում է կազմակերպել արդար ընտրություններ Ժողովուրդը հեռուստաէկրաններին ու թերթերի էջերում չտեսնելով իր առաջնորդին, ականատեսն էր լինում օր-օրի կերտվող հաղթանակներին ու կայացող պետության ընթացքին. Հասրաթյանը՝ Քոչարյանի մասին Մի մոռացեք, թշնամին ամենևին մտադիր չէ մոռանալ իր թշնամության մասին, որքան էլ ՀՀ իշխանությունը ջայլամի դիրք ընդունի Արագածոտնի փոխմարզպետը պատերազմի դաշտից երկու մեքենա է «թռցրել», մեկը՝ ամենագնաց Ո՞վ է ստում՝ նախարարը, թե պատգամավորը «Ռուսաստանը դա Ձեզ երբե՛ք չի ների». ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին ուշքի կբերե՞ն Կուտուզովի այս խոսքերը «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում Լրագրողին հետապնդում են՝ խոչընդոտելով մասնագիտական աշխատանքը Ադրբեջանի բանակն արդեն Կարսում է. (տեսանյութ) Փաշինյանի անձնագիրը արժեցել է մի քանի տասնյակ հազար դոլար. նոր մանրամասներ. (տեսանյութ) Մի՞թե մե՛նք հայերս, որոշել ենք մեր միջի տգետների ու կիսագրագետների պատճառով ինքնաոչնչացման գնալ Արմավիրի մարզում «Իմ քայլի» պատգամավորներն ու մարզպետը բնակիչների հետ հանդիպում են կազմակերպել գերեզմանոցում Նիկոլը համոզված է, որ հայ ազգին պետք են նոր դավաճաններ Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները Հենց այդպես չեք պատրաստվում հաջորդ պատերազմին, հենց այդպես կրկին տանում եք պարտության․․․ Արտակարգ դեպք Երևանում․ հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել Պետք է հարցմամբ պահանջել, թե, երբ է չեղարկվել Ն. Փաշինյանի «գողացված» դիվանագիտական անձնագիրը, ի՞նչ ակտով և ի՞նչ թվագրմամբ ՌԴ զինծառայողները կընդգրկվեն ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնում Ե՞րբ այսքան եսասեր դարձանք, որ նույնիսկ սեփական սերնդի համար ցավ չենք զգում Մակունցն անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ու Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Ղարաբաղում իրավիճակը Տոնական միջոցառումների փոխարեն ըմբոստության ալիք «Իմ քայլը» եւ Արդարադատության նախարարությունն աշխատում են հասնել Արման Թաթոյանի հրաժարականին Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական չտա, պարտավոր է 5 տարի աշխատել այդ պաշտոնում․ ԲԴԽ անդամ Այսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան (տեսանյութ) Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան ՀՀ դիվանագիտական անձնագրերը վաճառվո՞ւմ են. Փաշինյանի անձնագիրը գողացել են Իշխանական խմբակը Ազգային ժողովը սարքել է իրենց «հոր դուքանը». Ռազմիկ Գրիգորյանը՝ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Բրիտանացիները Չեռնոբիլի մասին նոր վավերագրական ֆիլմ կնկարահանեն Մահացել է ՌԴ նախկին փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն Facebook-ի օգտատերերի հեռախոսահամարները հայտնվել են հաքերների ձեռքում ԱՀԿ-ն հաստատել է Moderna պատվաստանյութը COVID-19-ի դեմ Փորձագետ. ԱԺ փոխխոսնակի ամուսնու գործունեությունը հանգեցնում է Հայաստանում ձեռնարկությունների փակման Արցախին տրվող հումանիտար օգնության որոշակի հատված կիրականացվի ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով ԵՄ-ն որոշել է Թուրքիայի նկատմամբ «սպասողական» դիրքորոշում գրավել Զարիֆ. Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Թեհրանի եւ Մոսկվայի համատեղ հոգսն էր Ոստիկանները հիվանդասենյակում ծեծել են դիրքապահի, օգնության հասած գյուղապետը նույնպես ծեծի է ենթարկվել. մանրամասներ «Սա պատերազմ չէր, այլ սպանդանոց, դիտավորյալ պարտություն»․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ) Հրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից» Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիեւը հավանություն են տվել Երեւան կժամանի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուան Ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը կորոշեն ֆակուլտետները. ԵՊՀ դեկանները հանդիպել են Գեղամ Գեւորգյանին Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել Դոլարն ու եվրոն էժանացել են Նիգերիացի հարձակվողը հեռացավ «Փյունիկից» Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր երրորդ մարդ վարակն ասիմպտոմատիկ է տանում. հետազոտություն 2020 թվականին hամաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 1.9 տրիլիոն դոլարը Ջենիֆեր Լոպեսը զայրացրել է երկրպագուներին թանկարժեք իրերը դեն նետելու չելենջի պատճառով Հայաստանի գավաթ․ 1/4 եզրափակիչի զույգերը ՊՍԺ-ն շահավետ առաջարկ է արել Ռամոսին Նախարար. Որոտան եւ Արփա գետերի` Սեւանա լիճը սնող ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են Պետք չէ Թուրքիա գնալ, ամենանենգ երկիրն է. Ժիրինովսկի Սերգեյ Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ Երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, իսկ կառավարությունը բառացիորեն ոչինչ չի անում. տնտեսագետ «Նոր ես». Բուզովայի համար հայ դիզայների ստեղծած զգեստն անակնկալով էր Դավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել Արայիկ Հարությունյանի կադրային «ռակիրովկաները» հատում են բանականության սահմանները Ազատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին Նոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին ԱԳՆ-ում հնարավոր է նաեւ նախարարի պաշտոնանկությունը Հետպատերազմյան շրջանում ՔՊ-ն վերաբացում իր գրասենյակները. Փաշինյանը մեկ ամիս ժամկետ է սահմանել Ադրբեջանական կողմը փոխանցել 1 աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան
Հարցում

Ինձ համար այս պահին կարեւորն է՝ թույլ չտալ, որ զայրույթը վերածվի բեւեռացման ու ընդհարումների. նախագահ Արմեն Սարգսյան

Իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում, որոնք միտված են հասարակության ներկայացուցիչների կարծիքներին եւ տեսակետներին տեղեկանալուն, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

«Մենք ապրում ենք դժվար, զգացական օրեր, օրեր, որոնք մեր ազգի համար բախտորոշ են: Մեզնից յուրաքանչյուրի սիրտը, հոգին լցված է անհանգստությամբ, դժվարությամբ,-ասել է նախագահը: -Սա երկար է տեւելու: Բայց սա ընդամենը մեր ժողովրդի պատմության դրվագներից մեկն է, առաջին անգամը չէ, որ ընկել ենք, պետք է մեր մեջ ուժ գտնենք, որ նորից ոտքի կանգնենք: Պետք է մտածենք հետագա անելիքների մասին»:

Հանդիպման մասնակիցները նախագահ Սարգսյանին հարցեր են ուղղել մասնավորապես երկրում ստեղծված իրավիճակի, Արցախի հետագա ճակատագրի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ փաստաթղթի մասին: Անդրադառնալով ստորագրված հայտարարությանը՝ նախագահը նշել է. «Կա զինադադարի փաստաթուղթ, չկա Մինսկի խումբը. սա միակ ինստիտուտն է, որին տրված է բարձր լիազորություն՝ որոշելու Արցախի կարգավիճակը: Ոչ ոք սա չի փոխելու: Կարգավիճակը դեռ որոշված չէ, ընդամենը զինադադար է, հետեւաբար, պետք է հրատապ կերպով գործընթացը վերադարձնել Մինսկի խումբ: Բոլոր հարցերը պետք է քննարկվեն, պետք է ստիպել Ադրբեջանին՝ վերադառնալ Մինսկի խումբ»:

Ի պատասխան հարցերից մեկի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ներկայումս մենք երկրի կայունության պահպանման խնդիր ունենք. «Չպետք է թույլ տալ, որ բանավեճերը, զայրույթը, ներքին պոռթկումները վերածվեն մեխանիկական քայլերի: Ինձ համար այս պահին կարեւոր խնդիրը հետեւյալն է՝ թույլ չտալ, որ զայրույթը, դեպրեսիան, անհանգստությունը վերածվեն քաղաքական բեւեռացման ու ընդհարումների»:

Նախագահն անթույլատրելի է համարել որեւէ բախում, որեւէ բռնություն: «Ցանկացած՝ ամենալավ ու ամենավատն մարդն էլ արժանի են, որ ապրեն եւ լսելի լինեն: Որեւէ մեկը թույլ չի տվել որեւէ մեկին, որ նա իր վրա վերցնի պատժելու գործառույթը: Սա անթույլատրելի է: Եվ սա պետք է երկկողմանի լինի: Պետությունը, իշխանությունը, ի դեմս իրավապահ մարմինների, ունեն պարտականություններ, պետք է թույլ չտան նման բաներ»,- ասել է նախագահը:

Հանրապետության նախագահը կարեւոր է համարել կատարված սխալների ու բացթողումների վերլուծությունը եւ աշխատանքը երկրի հզորացման ուղղությամբ. «Եթե վերլուծենք, թե ինչ սխալներ ենք արել, եւ որտեղ են դրանց աղբյուրները, կկարողանանք գալ ճիշտ եզրակացության, եւ դրանից հետո, եթե այնքան հանդուրժողականություն եւ հարգանք ունենք իրար հանդեպ, նստենք միասին ու մտածենք, թե որոնք են մեր տեսլականն ու ռազմավարությունը: Տեսլական ասելով նկատի չունեմ լավ, գեղեցիկ ցանկությունների ցանկ, այլ՝ հստակ պատկերացում՝ տեղափոխվենք 20 տարի հետո, գնահատենք, թե աշխարհը, տարածաշրջանն ինչպիսին է լինելու, մեր հարեւանները որտեղ են լինելու, եւ մենք որտեղ պետք է լինենք»:

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ նախաձեռնել է՝ մասնավորապես առանձնացնելով երկրի գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM նախաձեռնությունը: «Մենք այսօր բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ներուժ ունենք, բայց դեռեւս ոչինչ չենք անում դրա համար,-ասել է նախագահ Սարգսյանը:- Երբ մենք Երեւանում մտածում ենք ATOM ծրագիր իրականացնելու մասին, դա միայն նրա համար չէ, որ աշխատանքային տեղեր բացվեն, գիտությունը զարգանա եւ այլն: Դա նաեւ նրա համար է, որպեսզի ուժեղ բանակ ունենանք, որովհետեւ այդ բանակն արդեն չի լինելու զինվորը: Մենք պետք է դառնանք 21-րդ դարի փոքր, բայց հզոր պետություն: Պետք է մտածենք ազգային միասնության մասին: Սփյուռքից մարդիկ գալիս են, օգնում են, «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար ուղարկեցին, բայց կարծում եք դա՞ է ճանապարհը: Ոչ: Ամեն սփյուռքահայ պետք է մտածի այս երկրի մասին, որպես իր տան մասին: Այդ առումով խոչընդոտները պետք է վերացնենք: Ո՞վ է ասել, որ, երբ մեր լավագույն տաղանդավոր երեխաները, որ Գերմանիայում, Ֆրանսիայում, ամբողջ աշխարհում հաջողությունների են հասել բիզնեսի, քաղաքականության, կրթության մեջ, իրավունք չպետք է ունենան գալ եւ այստեղ նախարար դառնալ, որովհետեւ պետք է 4 տարի այստեղ ապրեն եւ ՀՀ քաղաքացի լինեն: Մեր ամենամեծ ռեսուրսը մեր մարդիկ են: Պետք է ստեղծենք բոլոր հնարավոր պայմանները, որ երիտասարդ տաղանդավոր հայերը, որոնք կրթություն են ստացել, փորձառություն են ձեռք բերել դրսում, գան, օգնեն Հայաստանին»:

Նախագահի խոսքով՝ լինելով փոքր երկիր, Հայաստանը պետք է բացվի աշխարհի համար, նոր բարեկամներ ու հնարավորություններ ստեղծի. «Բացվենք սփյուռքի, աշխարհի համար: Այս աշխարհում լավ աշխատելով կարող ենք նոր բարեկամներ եւ նոր կապեր գտնել ու հավասարակշռել: Հնարավորություններ կան»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan