Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Ում են Արցախի կորստի համար մեղադրում ՀՀ քաղաքացիները Եվրամիությունն արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան ՌԴ դեսպանը հերքել է հայտարարությունները, թե Հայաստանին ստիպում են միանալ ՌԴ և Բելառուսի միութենական պետությանը Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Իլոն Մասկը բաժանորդագրվել է դեպրեսիան բուժել խոստացող օգտահաշվին Արտասահմանյան ընկերությունների վնասները ռուսական շուկայից հեռանալուց հետո գերազանցել են 107 միլիարդ դոլարը Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Մոսկվայում բացահայտվել է ադրբեջանցու ձեռքով 23 տարի առաջ կատարված սպանությունը Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Բաղմանյանի դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Բաղանիսցիները զայրացած են. «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշ Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության Արցախի հանձնումը միայն սկիզբ էր. ՀՅԴ Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից
Հարցում

Հիմա պետք է համախմբվել և տալ մեր կյանքի գուցե ամենակարևոր կռիվը

Հուսահատության պոռթկումներ եմ տեսնում, որ հարիր չէ պատերազմող երկրին: Իշխանության մոտ ընդիմություն աշխատող լիդերներից մեկը ասում է այս պատերազմի համար պետք է մեղադրել նախորդներին, հաջորդ պատերազմի համար է պատասխանատու լինելու այս իշխանությունը: Վայ քո, իրո՞ք, իսկ ինձ թվում էր բոլոր պատերազմների ժամանակ, բոլոր հաջողությունների և անհաջողությունների համար բոլորս ենք պատասխանատու: Ինձ հիմա էլ է այդպես թվում, բայց արի ու տես, որ կան մարդիկ, փորձում են խեղաթյուրել ամեն ինչ: Մի հետախուզական ծառայություններ մատուցող կայքում էլ կարդացի մի այսպիսի հանճարեղ միտք «Ադրբեջանը հայտնում էր զինվելու մասին, զուգահեռ մեր երկիրը թալանվում էր»:
Անցած մեկ ամսում մեր զինուժը կռվել է «թալանող իշխանության» ամբարած զինամթերքով, վառելիքով և քսայուղերով: Փաստ է, անհերքելի: Ուզում եմ հասկանալ, այդ մտքի տիտանները երբ ե՞ն հանգստանալու, երբ ե՞ն զգալու, որ պարտության հոտը իրենց շուրթերից է հնչում, երբ ե՞ն սսկվելու: Լիքը հարցեր կան կուտակված, որոնց համար շատերս ատամները կռճացնելով լռում ենք:

Պատերազմ է: Իսկական: Ստացվում է այնպես, ովքեր հասկանում են պատերազմի իրական դեմքը, լռում են, ովքեր ակնկալիքներով են ապրում՝ սղոցում են մյուսների նյարդերը: Հնարավոր չէ՞ լռել, գոնե ժամանակավոր: Ինչու՞ եք ոտքի տակ ընկնում, վազում: Սա ի՞նչ մարաթոն է: Ինչու եք դեռ պատերազմը չավարտած, մեղավորներ մատնանշում երբ շատերը, շատ ավելի տեղյակ են ամեն ինչից, շատ ավելի տեղյակ էին նույնիսկ այն ժամանակ, երբ ըստ կազմակերպված քարոզչության հայ հայ էր՝ Բաքվում թեյ էինք խմելու:

Հա, իհարկե, թալանի մասին էլ պետք է խոսենք, ամեն ինչ մասին պետք է խոսենք, անցած երկուսուկես տարվա խայտառակությունների մասին էլ , բայց արդյո՞ք հիմա դրա ժամանակն է: Մի տեղ , մի անուղեղ իր էջում դրել էր Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը և ավելացրել էր, որ այս ընթացքում ոչ ոք կոչ չարեց համախմբվելու, մարտի մեկնելու և այլն....: Հրանտ Տեր-Աբրահամյանին թողենք իր պատվերով փիլիսոփայական մտքերի հետ: Աստված ամեն ինչ տեսնում է: Բայց ինչ ասես նման անուղնեղներին, որ չեն «հիշում» դեռ սեպտեմբերի 27-ի առավոտյան Հրանտ Մարգարյանը ոչ միայն կոչ հնչեցրեց, այլ նույն օրը ՀՅԴ-ական ջոկատները կազմավորվեցին և մեկնեցին ճակատ: Հասկացանք, որ մարդկային հիշողությունը կարճ է և հիմա մանիպուլյատորները այդ հիշողության վրա են խաղում, բայց «Ջեբրայելի չոլեր», «այո, եթե պետք է թնդանոթի միս էլ պետք է դառնան» արտահայտությունները նախորդ՝ «թալանչի» իշխանություններից դուրս չի եկել: Եւ ընդհանրապես, «թալանչի» բառը այլևս ակտուալ չէ: Նորերը վկա, վաղուց ակտուալ չէ: Փաստեր ե՞ք ուզում, կխոսենք պատերազմից հետո: Իմքայլական մի պատգամավոր ասում է մենք գիտեինք, տեղյակ էինք որ երկու տարի Ադրբեջանը զինվում էր, մեկ այլ իմքայլական պատգամավոր էլ խոստովանում է, որ առաջին 15 օրը մենք պատրաստ չէինք պատերազմին, հիմա պատրաստ ենք: Այսքանից հետո, սրանք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, մեղավորներ փնտրել, չարախոսել նախկին երեք նախագահների հասցեին: Որ ի՞նչ.... 

Հիմա պետք է համախմբվել և տալ մեր կյանքի գուցե ամենակարևոր կռիվը: Ուզենք, թե չուզենք: Նորից օրհասական է դարձել «ազատություն կամ մահ» կարգախոսը: Երեկ Արծրունը ասաց, եթե չհավատայի չէի ասի #Հաղթելուենք:

Եկեք հավատանք ու կհաղթենք, եթե ոչ հիմա, ոչ այսօր, ոչ վաղը, միևնույն է՝ հաղթելու ենք: Մենք դատապարտված ենք հաղթելու: Մենք պետք է ապրենք: Ուրիշ ելք չկա: Պարտությունը տեր չունի, թողնում են ժողովրդին: Ես մերժում եմ թե ժողովրդի պարտությունը և թե, իշխանության հաղթանակը: Ես տեր եմ երկուսին էլ: Ուժեղ մնանք և որքան էլ իմ պատկերացումները հաղթանակի մասով այլ են, համոզված եմ՝ #հաղթելու_ենք:

Աստված մեզ պահապան:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan