Դավիթ Բեկում հրետակոծությունից մեկ մարդ է զոհվել
Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի եւ Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, եւս երկուսը` վիրավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։