Իրանը Արցախում ոչ թե հրադադարի, այլ խաղաղության է ձգտում
Իրանը ջանքեր է ներդնում ավելի շուտ ոչ թե զինադադարի, այլ խաղաղության հաստատման համար, ասել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ իր երկրի ներդրած քայլերին:
«Մենք կարծում ենք, որ ձեռնարկված միջոցները դեռ բավարար չեն: Մենք ձգտում ենք ճգնաժամի կարգավորմանը, եւ ոչ թե ընդամենը հրադադարի հաստատմանը: Մենք պատասխանի ենք սպասում: Մինչ այժմ Բաքուն եւ Երեւանը դրական մոտեցում են ցուցաբերում»,- ասել է ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
Top-News.am