Ալիեւը պնդել է, թե Թուրքիան չի միջամտում ռազմական գործողություններին
Բաքուն չի ցանկանում, որ երրորդ երկրները միջամտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին ասել է Իլհամ Ալիեւը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիք ունի Բաքուն Թուրքիայի օգնությունից:
«Մենք չենք սպասում երրորդ երկրի միջամտությանը: Մենք չենք սպասում նաեւ այլ երկրների միջամտությանը, քանի որ մենք շրջապատված ենք բարեկամ եւ գործընկեր երկրներով»,- ասել է Ալիեւը, հավելելով, թե ահա Հայաստանը ցանկանում է երրորդ երկրի միջամտությունը:
«Սա մեր եւր Ադրբեջանի միջեւ պայքար է եւ մյուս բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան միջամտությունից»,- ասել է Ալիեւը: