Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պահպանվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այն պահպանվում է: Կրակի դադարեցման ռեժիմը գործում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
Մինչ Թրամփի հայտարարությունը հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանը խախտում է կրակի դադարեցման համաձայնությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կողմերը ԱՄՆ միջնորդական ջանքերից հետո վերջին շրջանում երրորդ անգամ պայմանավորվեցին կրակը դադարեցնելու մասին:
Top-News.am