Այսօր՝ 28 հուլիսի 2021թ., 00:00
Գեղամ Նազարյան. Հայաստանը ղեկավար չունի Մարզահոս ՀՀ փրկության մասին. Էդգար Էլբակյան. Տեսանյութ Կառավարության ձեւավորումից հետո կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում նիկոլին ընտրած բնակավայրում չեն թաքցնում, որ վախենում են Հիմա աշխատում է պայմանավորվածության հաջորդ քայլը ՝հանձնել Հայաստանի այլ հատվածներ նախապես կորուստներ տալով... Պողպատե մանդատը լրագրողների գլխին է կոտրվում Ես՝ որպես լրատվամիջոցի ղեկավար, չգիտեմ՝ ինչպես վարվել ՊՆ լուրերի հետ, հավատա՞լ, թե՞ ոչ ՀՀ ՊՆ-ն հաստատում է ՌԴ-ի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածության լուրը Ժամը 11:20-ի դրությամբ հիմնական կրակը երկուստեք դադարեցված է. bnag]ajin 3w3w[wu2jwunne8 9kan Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները «ապագա կա ապագա» Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում Սյունիքի մարզպետը ստիպված որոշել է հրաժարական տալ. Վերեւներից հուշել են, որ օգնել չեն կարող Քաղաքապետարանում աշխատավարձը կրկնակի կավելանա. Քաղաքապետի խորհրդականները կստանան 578 հազար դրամ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ջանքերով ժամը 9.00-ից հայ-ադրբեջանական շփման գծում հաստատվել է հրադադար Ի՞նչ մոսկովյան բանակցություններից է խոսում ՀՀ ՊՆ-ն և ինչո՞ւ է ակտիվացել ստի խորհրդանիշ Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանը փորձել է ճեղքում իրականացնել Ալ լճերին հարակից գյուղերի ուղղությամբ Սցենարի երրորդ փուլն է՝ անիծյալը շարունակում է զոհել մեր տղաներին, որ «արդարացված» լինի Հայաստանի հանձնումը. Մ.Հակոբյան Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաեւ վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր, փոխհրաձգությունը շարունակվում է Կան տեղեկություններ, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է (տեսանյութ) Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. որն է պատճառը Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. ՄԻՊ Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՊՆ Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին ԱՄՆ-ը մարտական առաքելությունն Իրաքում կավարտի մինչեւ դեկտեմբերի 31-ը Ալիևի նոր ծրագիրը. թիրախում մեր ջրամբարներն ու արտադրական միավորումներն են. Հայկ Նահապետյան (տեսանյութ) Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ Նիկո՛լ, 1 օր ժամանակ եմ տալիս. 12 ամիս Արփիդ սոված մնա, ի՞նչ կանես. Ստեփան Սամվելյան (տեսանյութ) Երասխում իրավիճակը ավելի է լարվում, նույնը Սև լճում է. Մանախ (տեսանյութ) Մխիթար Զաքարյանն և Արթուր Սարգսյանը արդեն պատգամավոր են և պետք է անհապաղ ազատ արձակվեն. դիմել եմ դատախազին. Վարդեւանյան Երևանում կանցկացվեն Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումներ Եղանակը Հայաստանում. շոգը կտրուկ կնվազի Էկվադորի դատարանը Ջուլիան Ասանժին զրկել է քաղաքացիությունից Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են վերականգնել երկու երկրների միջեւ կապերը Գումարները, որոնք տրվել են պարգևավճարի տեսքով, այսուհետ տրամադրվելու են որպես աշխատավարձ. Երևանի ավագանու անդամ Սևանա լճի մակարդակը հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է ևս 1սմ-ով Կրեմլում հերքել են Ղրիմի հարցով Թուրքիայի հետ գործարքի գաղափարը Փորձագետ. Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է էնդրյու Լեւիտասը MGM-ին մեղադրել է իր ֆիլմը «թաղելու» փորձի համար Ջոնի Դեփի պատճառով Հաիթիում ձերբակալել են երկրի սպանված նախագահի թիկնազորի եւս մեկ ղեկավարի Լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես. Սենոր Հասրաթյան Լայնածավալ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինի. քաղաքագետ Թուրքիայում նշել են պայմանը, որով Ղրիմը կճանաչեն Ռուսաստանի մաս Հերթական ռեկորդը. 1-ին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 21,9 հազ. քաղաքացի Հստակ կողմնորոշումից մինչեւ գերիների վերադարձ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Զինծառայող Սարգիս Գրիգորյանը կրակային դիրքում իր կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց.ՔԿ նոր մանրամասներ է հայտնում Ադրբեջանական զինուժի երկոտանիները շարունակում են գերեվարել զինվորների եւ քաղաքացիական անձանց, շարունակում են հրահրել սահմանային բախումներ Քա­ղա­քա­կան ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ամե­նա­թո­ղու­թյան և ան­պատ­ժե­լի­ու­թյան մի­ջա­վայր Սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. նորաբակցի Առանց անակնկալների. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Մանվել Փարամազյանի կալանավորման որոշման դեմ բողոքը՝ առանց պաշտպաններին լսելու Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է. Սուրեն Սարգսյան Հենց Արցախ գաք, անպայման այցելեք Ամարաս. Ամարասը մեր կարիքը շատ ունի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է. Անդրանիկ Թեւանյան ժամանակավորապես վերադարձել եմ»․ Երասխի գյուղապետը պատմել է իր վիճակի մասին Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վա՞տն է» Վերանայե՛ք ուղևորության ձեր ծրագրերը. ԱՄՆ–ն զգուշացրել է իր քաղաքացիներին նաև ՀՀ–ի հարցում Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա Ընտրովի արդարադատությո՞ւն. ինչո՞ւ է ԱԱԾ-ն առգրավել Վերաքննիչի համակարգիչները Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում,երբ այդ կատուն ձեր ուսերին է Նորանշանակ փոխնախարարի ունիկալ տաղանդները Ինչո՞վ է պակաս Լիլի Մորտոն Նիկոլի TikTok-եր փոխնախարարից Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում Իշխանական կայֆեր. Հայկ Սարգսյանի հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչեւ քաղաքական. Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են. հերթը Արմավիրի մարզինն է Սրանց «կադրային բազան» TikTok-ն է․ համացանցում քննարկում են նորանշանակ փոխնախարարի զվարճալի տեսանյութերը (տեսանյութ) Ադրբեջանի ԶՈՒ–երը Արցախի Մաճկալաշեն գյուղի բնակչին ծեծել են. վնասվել է նրա աջ ոտքը Մահացու վիրավորում է ստացել զինծառայող Հայրենազրկման, հազարավոր զոհերի, անհետ կորածների, անպաշտպան գերիների համար պատասխան են տալու Արծրուն Հովհաննիսյանի հետ ամեն ինչ կարգին է։ Նա Paintball է խաղում Տարեկան կտրվածքով, Պերֆեկտ TV-ի սեփականատերը կարող է «աշխատել» 26-ից 426 հազար դոլար Ով է Սյունիքի քննչականի նոր պետը և ինչ կապ ունի «օրենքով գողերի» հետ
Հարցում

«Ռուսաստանը միակ տերությունն է, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային»․ Bloomberg

2010 թվականին Թուրքիան սահմանել էր «զրո խնդիր» արտաքին քաղաքական դոկտրինը, սակայն տասը տարի անց Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կարելի է ավելի հստակ բնութագրել որպես «միայն խնդիրներ»։ Անկարան իր ազդեցությունը պահպանելու համար անցել է կոշտ ուժ և հռետորաբանություն կիրառելուն, գրում է Bloomberg գործակալությունը։

Ինչպես նշում է լրագրող Բոբբի Գոշը, Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տարբեր աստիճանի առճակատումների մեջ է գտնվում իր ցամաքային սահմաններին կամ Արևելյան Միջերկրածովյան ջրերին հարող երկրների մեծամասնության, այդ թվում՝ Հունաստանի, Սիրիայի, Իսրայելի, Կիպրոսի, Իրաքի, Հայաստանի և Եգիպտոսի հետ։ Բացի այդ, նա կոնֆլիկտներ ունի Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

«Եվ այն պայմաններում, երբ համաշխարհային տերությունները, կարծես թե, ոչ մի բանում չեն կարողանում համաձայնության գալ, նրանք գրեթե միասնաբար համաձայն են այն հացում, որ Էրդողանը խռովարար է»,- գրում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի կռվարար նախագահը վերջին շրջանում սուր քննադատության է ենթարկվում նույնիսկ նրանց կողմից, որոնք երկար ժամանակ աշխատել են զուսպ լինել իրենց քննադատություններում․ օրինակ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը վերջերս հայտարարել է, որ ցավում է Թուրքիայի՝ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում հետախուզություն սկսելու կապակցությամբ և Անկարային կոչ է արել դադարեցնել սադրանքը, մինչդեռ Կրեմլը Թուրքիային մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բորբոքվող կրակի վրա յուղ լցնելու համար։ Քննադատություններ են հնչեցրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը Թուրքիային պատժելու ավելի լայն կոչեր է արել։

Նրա խոսքով՝ Անկարայի հակամարտությունների մեծ մասը Էրդողանի ընտրությունն է։ Նա կարող էր հեշտությամբ խուսափել լիբիական քաղաքացիական պատերազմի կամ կովկասյան ճգնաժամի մեջ ներգրավվելուց, ինչպես նաև հռետորական կրակ չբորբոքել Քաշմիրում։ Սակայն բոլոր դեպքերում նա նախընտրել է խառնվել՝ իր դեմ հանելով մի շարք այլ պետությունների։

«Թե ինչո՞ւ, դժվար է հասկանալ։ Նրանք, ովքեր Էրդողանի արկածախնդրությանը գաղափարական բացատրություններ են փնտրում, կարող են ընտրություն կատարել նեոօսմանիզմի, թուրքական էթնոազգայնականության և իսլամիզմի միջև։ Շրջանառվում է նաև աշխարհաքաղաքականության մասին տեսակետը»,- գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ «Թուրքիայի նախագահն անում է այն, ինչ անում է ու ջրից չոր է դուրս գալիս, ո՛չ ներքին քաղաքականության, ո՛չ տարածաշրջանային առևտրի մեջ նա զգալի գին չի վճարել իր արկածախնդրությունների համար»։

Չնայած Մակրոնի կողմից տնտեսական պատժամիջոցների բազմաթիվ կոչերին, ԵՄ-ն մինչև այժմ հավաքական կամք չի դրսևորել Թուրքիային պատժելու համար:Դա կարելի է միայն մասնակիորեն բացատրել Էրդողանի՝ փախստականների առաջ դեպի Եվրոպա դռները բացելու սպառնալիքներով, նշում է հեղինակը։

«Սա խնդիր չէ Թրամփի վարչակազմի համար, որը կոնֆետների նման պատժամիջոցներ է բաժանում։ Բայց ԱՄՆ նախագահը շատ զուսպ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը»,- ընդգծում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ «առանց ԱՄՆ-ի լիակատար աջակցության ՆԱՏՕ-ն ոչ մի պատիժ չի պահանջի իր անհնազանդ անդամի համար»։

«Այսպիսով, Ռուսաստանը մնում է միակ տերությունը, որը կարող է հակահարված տալ թուրքական ագրեսիային։ Ադրբեջանահայկական պատերազմը Լիբիայից հետո ռազմական գործողությունների երկրորդ թատերաբեմն է, որտեղ Էրդողանը կանգնած է Պուտինի ճանապարհին»,- նշում է նա։

Բոբի Գոշի խոսքով՝ Կովկասն ավելի մոտ է Ռուսաստանին ոչ միայն աշխարհագրորեն, այլև պատմականորեն, մշակութային, ռազմավարական և տնտեսական առումներով, քան Սիրիան կամ Լիբիան, և Ռուսաստանի բախումը Թուրքիային այստեղ ավելի իրատեսական է թվում։

«Էրդողանի համար «կարմիր քարտի» բացակայությունը «կանաչ քարտ» է. Նա Մոսկվայի զսպվածությունը կդիտարկի որպես իր օրակարգին հետևելու թույլտվություն։ Քանի դեռ նա պատժից խուսափելու և անպատժելիության հնարավորություն ունի, Թուրքիայի նախագահը չի պատրաստվում կանգ առնել»,- հավելում է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan