Վրաստանը ողջունում է ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնագիրը
Վրաստանը ողջունում է ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնությունը եւ հուսով է, որ հետագայում ամուր խաղաղություն կհաստատվի, ինչը կնպաստի տարածաշրջանում անվտանգության ու բարեկեցության ամրապնդմանը»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն: