Զաս. ԼՂ կոնֆլիկտին Թուրքիայի միջամտությունն ապակառուցողական կլիներ, սակայն ՀԱՊԿ-ն զգուշություն է նախընտրում
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին Թուրքիայի միջամտությունն ապակառուցողական կլիներ, սակայն ՀԱՊԿ-ն զգուշություն է նախընտրում, որպեսզի չվնասի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ դրան չի հասնի: Այդ գործընթացին ցանկացած երրորդ երկրի միջամտություն ապակառուցողական է…ՀԱՊԿ-ն զգուշություն է ցուցաբերում, որպեսզի չվնասի բանակցային գործընթացին: Կարծում ենք, որ բոլոր երկրները, այդ թվում Թուրքիան, պետք է նման դիրքորոշում ցուցաբերեն»,-ասել է նա: