«Ուզում եմ, որ մենք բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների». Արայիկ Հարությունյան
Ուզում եմ, որ բոլորս պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների դեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, իր ուղերձում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Սիրելի հայրենակիցներ, սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է։ Ուզում եմ որ այս համախմբվածությունը շարունակի մնալ՝ առաջին հերթին օգնելու մեր տարհանվածներին։ Ուզում եմ, որ համախմբվենք իշխանությունների շուրջը, որովհետեւ այսօր քան երբեւէ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, վճռական ու վճռորոշ է»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահը։
Նա շեշտեց, որ այս պատերազմում Ադրբեջանի ժողովուրդը տուժող կողմ է լինելու իր իշխանության եւ Թուրքիայի ձեռքին. «Ուզում եմ, որ բոլորս պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների դեմ։ Ուզում եմ, որ հայերը գիտակցեն՝ գերի է Ադրբեջանի ժողովուրդ, բռնապետ իշխանության եւ Թուրքիայի ձեռքին։ Նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների եւ իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում են, որովհետեւ այս ամենի հետեւանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու։ Ասել եմ, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիեւ ընտանիքը»։