Թուրքիան առաջարկել է Ղարաբաղի հարցի «սիրիական մոդելը»
Թուրքական արտաքին գերատեսչական մարմնի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Anadolu գործակալության հաղորդմամբ՝ նորից խոսելով այն մասին, որ Հայաստանը պետք է հեռանա ազատագրված տարածքներից, մանրամասնել է․«Նախագահ Պուտինի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ խոսել ենք Ղարաբաղյան հակամարտոթյան մասին։
Ինչպես համատեղ հանդես ենք գալիս Սիրիայում, այնպես էլ փորձեցինք այստեղ անել, բայց չստացվեց։. Ասում են՝ «թող կռիվը դադարի»։ Թող։ Այն, որ պետք է հայտարարել հրադադար, բայց Հայաստանն էլ պետք է հեռանա օկուպացված տարածքներից, սրա մասին խոսվո՞ւմ է։ Ոչ։Այս դեպքում, ինչպես՞ է հարցը լուծվելու»,- «Anadolu»-ին տված հարցազրույցում ասել է Չավուշօղլուն։
Ապա՝ հայտնի թուրքական տեսակետներ․ թե իրենք ճիշտ են իրական առումով ու բարոյապես, որ իրենց փախստականները ցանկանում են վերադառնալ և այլն։