Այսօր՝ 29 հոկտեմբերի 2020թ., 00:00
Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ուրուգվայի նախկին նախագահները հայտարարություն են տարածել «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության. զորախմբի հարամանատարն Արթուր Վանեցյանն է Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ջիդայում Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգութան աշխատակցի վրա Նիսի իշխանությունները փակում են քաղաքում բոլոր եկեղեցիները տաճարի մոտ հարձակման ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը հետաձգվել է «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ… գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (տեսանյութ) ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն աճում է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան Առավոտից թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտը. Կան վիրավորներ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունը պահպանվել է Ձերբակալվել են մոսկվացիների վրա հարձակված ադրբեջանցի ազգայնականներ Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների՝ Մոսկվայում հանդիպել Փաշինյանի հետ. Interfax Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկարներ թիրախավորված հարձակումից հետո Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Լեռնային Ղարաբաղ. Արաքչիի բարդ առաքելությունը. Տարասով Մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արաքչին պատմել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իրանական պլանի մասին Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post» Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումների անոնս Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ «Charlie Hebdo» երգիծական հանդեսը Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադելիա Պետրոսյանն «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսաանյութ) Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատար Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրետանի է կիրառել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին հրադադարի համաձայնության առթիվ
Հարցում

«Ես դիմել եմ մեր բոլոր հավատացյալներին, որ 24 ժամ աղոթեն խաղաղության համար». Արցախի թեմի առաջնորդ

«Արցախի խնդիրը մարդու տարրական իրավունքների խնդիր է»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Այստեղ ո՛չ տնտեսական հարց է, ո՛չ կրոնական, ո՛չ հողային, տարրական մարդու իրավունքների հարց է: Մենք միշտ օրհնել ենք մեր ժողովրդին և մեր հայրենիքի պաշտպաններին, որոնք մեր խաղաղության, անվտանգության երաշխավորն են, թող այսօր էլ Աստված օրհնի և՛ մեր ժողովրդին, և՛ մեր զինվորներին, բոլորին էլ ողջ- առողջ վերադարձնի իրենց դիրքերը, իրենց տները»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա վստահեցրեց, որ Արցախի դեմ պատերազմ սանձազերծել է ոչ թե ադրբեջանցի ժողովուրդը, այլ նրանց քաղաքական վերնախավը:

«Ադրբեջանի քաղաքական վերնախավը նենգաբար խախտեց զինադադարը և հրահրեց պատերազմ: Լավ, չի մտածում Իլհամ Ալիևը մեր երիտասարդների մասին, բայց նա նաև չի մտածում Ադրբեջանի երիտասարդների մասին, որոնք իրենց հերթին՝ կորուստներ են տալիս: Ես արդեն 30 տարուց ավելի ասում եմ, որ ուշ թե շուտ պատերազմներն ավարտվում են, հավերժ պատերազմ չկա, մի օր խաղաղությունը պիտի գա, և Աստված տա, որ այդ խաղաղությունը մի օր շուտ գա և՛ ադրբեջանցիների, և՛ հայերի համար: Պետք է մի իմաստուն որոշում գտնել և խաղաղ կերպով լուծել այս հարցը: Մենք աղոթող ենք հենց այդ խաղաղության համար»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասաց, որ այժմ մենք պետք է ազգովի միաբան լինենք, սատարենք մեր բանակին:

«Մենք լրջությամբ պետք է մոտենանք այս հարցին, անվախորեն, ամեն մեկս հանգիստ, իմաստուն ձևով մեր ծառայությունը մատուցի: Առաջին անգամ չէ այս պատերազմը, սա էլ կանցնի, այս մարտահրավերն էլ մենք կհաղթահարենք միասին: Ես դիմել եմ մեր բոլոր հավատացյալներին, որ 24 ժամ աղոթեն բոլորը, խաղաղության համար աղոթք անեն: Բոլոր եկեղեցիներում հոգևորականներին հորդորել ենք բոլոր ժամերգությունները կատարել, նույնիսկ, եթե ազատ ժամանակ կա, Սաղմոսներ կարդան, խնդրեն Աստծուն մեր խաղաղության համար: Փորձությունը մարդու համար է, ազգի, ժողովրդի համար է, որն էլ մենք պարտավոր ենք ասպետավարի հաղթահարել, որպեսզի դուրս գանք ավելի իմաստուն, ավելի խիզախ, և ավելի բարձր մակարդակի բարձրանանք»,- ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա նաև նշեց, որ զրուցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ով պատրաստակամություն է հայտնել գալ Արցախ:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan