Թուրքիան Ռուսաստանին մեղադրել է Լիբիա վարձկաններ ուղարկելու մեջ
Թուրքական Անադոլու գործակալությունը ռուսաստանյան կողմին մեղադրել է հարյուրավոր վարձկանների պատրաստման եւ նրանց Լիբիա ուղարկելու մեջ:
Գործակալությունը հայտնում է, որ Լիբիա է տեղափոխվել լավ նախապատրաստված 400 սիրիացի վարձկան: Սեպտեմբերի 18-ին նրանց Ղամիշլուից տեղափոխել են լիբիական անապատներ:
«Մոսկվան փորձում է Լիբիայում իրադարձությունը փոխել հոգուտ իրեն: Լիբիայում կառավարական զորքերը վերջին ամիսներին Խաֆթարը զգալի տարածքներ է կորցրել»,- տեղեկացնում է Անադոլու գործակալությունը:
Նույն լրատվական գործակալությունը նաեւ նշում է, որ յուրաքանչյուր վարձկան ամիսը կստանա 1.5-2 հազար ամերիկյան դոլար:
Top-News.am