Այսօր՝ 30 ապրիլի 2024թ., 00:00
Կառավարությունից հայտնել են՝ Կիրանցիներին առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և հարցերին տալ լուծումներ Մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին. Գեղամ Նազարյան Կիրանցիների հանդիպումը Փաշինյանի հետ ավարտվեց. նրանք վրդովված են Ֆլորիդայում քանդում են Բեն Լադենի եղբոր առանձնատունը Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Ավիաընկերությունը 101-ամյա ուղևորի համար 1 տարեկանի տոմս է ամրագրել՝ համակարգում առկա սխալի պատճառով Հայտնի մաֆիոզը նշել է իր ամուսնության տարեդարձը եկեղեցում, որտեղ թաղված է Կոզա Նոստրայի կողմից սպանված քննիչը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել Ֆրանսիայի հարավում հին հռոմեական գերեզմանոց է հայտնաբերվել՝ հուղարկավորման խնջույքների ապացույցներով Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան Արեւմուտքը հնարավորություն է ստացել սահմանազատման գործընթացից Ռուսաստանին բացառելու. ԱԳ նախկին փոխնախարար Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ «Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին «Փաշինյան» ԵԱ․ Նարեկ Մանասյանի տպավորիչ հաղթանակը Ադրբեջանի բռնցքամարտիկի նկատմամբ (տեսանյութ) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն՝ ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Հարցում

Կառավարությունը հրաժարվում է տրամադրել Ամուլսարի վերաբերյալ նյութերը

ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է շահագրգիռ հանրությանը տրամադրել 2018թ-ի ամռանն Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործի շրջանակներում պատվիրված միջազգային փորձաքննության մասնագիտական նյութերը։ Այս առումով շատ կարևոր է իմանալ, որ դեռևս 2019թ-ի մայիսից այդ նյութերը ոչ միայն հասանելի են եղել հանքահանությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությանը, այլև Քննչական կոմիտեն ընկերությանը հնարավորություն է տվել այդ նյութերի վերաբերյալ ներկայացնելու կարծիքներ, առարկություններ, մասնակցելու մի շարք քննարկումների։

Արդեն մեկ տարուց ավելի է, որ նույնիսկ պաշտոնական հարցումների միջոցով Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը չի կարողանում ստանալ վերոնշյալ նյութերը։ Անցած տարի մեր հարցումներն ուղղակի մնացին անպատասխան: Այս տարի՝ 2020թ-ի հուլիսի 24-ի մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ այդ փաստաթղթերը միջանկյալ նյութեր են եղել և դրանք հրապարակելու կարիք իրենք չեն տեսնում։

Մեր հարցման բովանդակությունը հետևյալն էր․

«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ Քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․

2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։

2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։

2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։

2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։

Խնդրում ենք մեզ տրամադրել կամ հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը»։

Նույն ճակատագրին արժանացավ նաև 2020թ-ի հուլիսի 24-ի Վարչապետի աշխատակազմին ուղղված մեր հետևյալ հարցումը, որին առ այսօր պատասխան չենք ստացել․

«2020թ-ի մարտի 12-ին Ջերմուկ քաղաքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Քննչական կոմիտեն, ELARD-ի և Լիդիանի բանավեճի արդյունքում, կազմել է 154 հարցանոց հարցաշար, որն առաջիկայում կուղարկվի նաև շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, նաև Գիտությունների ազգային ակադեմիային, որպեսզի այդ հարցաշարը ճշտվի, որի շուրջ արդեն տեղի կունենա ELARD-ի և Լիդիանի ներկայացուցիչների ամփոփիչ հարցաքննություն, որի արդյունքում այդ բոլոր բանավեճերը կլուծվեն։ Վարչապետի ելույթը տեսեք այստեղ։

Այս առումով խնդրում ենք մեզ և շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ուղարկելայդ 154 հարցանոց հարցաշարը»։

Մեր կողմից անհասկանալի և անընդունելի է այս երկակի մոտեցումն, ու ընդհանրապես, Ամուլսարում հաքահանությամբ զբաղվելու նպատակ ունեցող ընկերության հետ անկախ միջազգային փորձագիտական խմբի հետազոտությունների կամ ինչ-որ հարցաշարերի քննարկումը։ Դա ըստ էության նույնն է, ինչ որոշակի հանցանքի մեջ կասկածվողի հետ քննարկես անկախ փորձաքննության արդյունքները, լսես նրա առարկություններն ու հարցնես նրա կարծիքը դրանց մասին։

Բացի այդ, եթե այդ նյութերը հասանելի են եղել մի շահագրգիռ կողմին՝ ուրեմն պետք է հասանելի լինեն նաև մյուսներին։ Հակառակ դեպքում լուրջ և հիմնավոր կասկածներ են առաջ գալիս այս ողջ գործընթացի անաչառության շուրջ։ Մեկ անգամ ևս կոչ ենք անում վերջ տալ ժողովրդից թաքուն արվող գործողություններին ու հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը։ Մենք նաև տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ հիմա է՛լ են հանրությունից թաքուն արվում գործողություններ, որոնցում հանքահեններին կրկին մասնակցելու հնարավորություն է տրվել։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan