Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե
Հարցում

Ի՞նչն է մեզ քաշում դեպի ետ. Արմեն Գևորգյան

Վերջին շրջանում աշխատում եմ մի քանի թեմայի վրա՝ ազգային անվտանգության ինքնիշխան համակարգի ձևավորման, ինչպես նաև ժամանակակից Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների արխաիկությանը վերաբերող հարցերի: Դրանք ավարտված չեն, բավականաչափ ընդգրկուն են և, ամենայն հավանականությամբ, կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել՝ հատկապես պրոֆեսիոնալ լսարանի, այլ ոչ՝ ընթերցողների լայն շրջանակի համար: Այսուհանդերձ, որոշել եմ այս փուլում առանձին հոդվածով ներկայացնել իմ հիմնական դիտարկումները՝ հասարակական-քաղաքական գործընթացների արխաիկության և մեր պետության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Ե՞րբ մենք կորցրինք ժողովրդավարությունը

Քրիստոնեական աշխարհում ժամանակակից ժողովրդավարությունը, ըստ իս, անցել է կայացման մի քանի փուլ.

Ռեֆորմացիա – հանգեցրեց միջին դասի առաջացմանը՝ այսպես կոչված, էլիտայի նոր տեսակի՝ բուրժուազիայի ձևավորմանը, որն իր հերթին՝ կանխորոշեց հասարակական-քաղաքական զարգացման նոր օրինաչափություններ և նոր տիպի պետության ստեղծումը: Մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև նրա արժանապատվությունը դառնում է բացարձակ արժեք և գործընթացների կենտրոն:

Նորացում (մոդեռնիզացիա) – հանգեցրեց հասարակության սրընթաց զարգացման, որտեղ առաջնային դարձավ անհատի զարգացման և նրա ամբողջական ինքնադրսևորման համար սոցիալական տարածության ընդարձակումը, ինչպես նաև ինդուստրիալ-զարգացած նոր պետությունների ի հայտ գալը:

Գլոբալացում – առաջավոր շատ հասարակություններ դրսևորեցին իրենց մտադրությունը՝ միաձուլելու ջանքերը և հնարավորությունները՝ առավել նպաստավոր կենսագործունեության պայմաններ ստեղծել ժամանակակից (տեխնոլոգիական) մարդու համար, ձևավորելով առավել նշանակալից հաջողությունների հասնելու համար բարենպաստ միջավայր՝ ազգային պետության սահմաններից դուրս: Դրա հետ մեկտեղ՝ գործադրվում է պետությունների կողմից իրենց ազգային շահերը պաշտպանելու նոր կարգ, որը ենթադրում է մի շարք միջոցների, այդ թվում և՝ փափուկ ուժի կիրառում ազգային պետության սահմաններից շատ հեռու տարածքներում: Գլոբալացման հիմնական նշաններ կարելի է համարել ազատականացումը, նորարարությունը, հաղորդակցությունը, աքսելերացիան, ինտեգրացիան։

Հետխորհրդային Հայաստանի կարգի երկրները, ցավոք, չանցան նման հասարակական-կրոնական և քաղաքական տրանսֆորմացիաների, վերափոխումների միջով, որոնք բնորոշ են ռեֆորմացիայի և մոդեռնիզացիայի ժամանակաշրջաններին՝ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո կանգնելով զարգացման և գոյատևման աշխարհաքաղաքական վեկտորի ռազմավարական ընտրության առջև: Հենց այս հանգամանքն էլ կանխորոշեց պետականության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անքակտելիության հետ կապված էական ռիսկերը: Առաջնային դարձան ազգային ինքնության և ինքնատիպության պահպանման, ինչպես նաև՝ պետության կայունության ամրապնդման, և ոչ՝ նրա նորացման և ինտենսիվ զարգացման հարցերը: Եվ այսուհանդերձ, նույնիսկ հիմա (2020թ.) նման ընտրությունը շարունակում է արդիական խնդիր հանդիսանալ բոլոր այդ երկրների համար, և հենց այս ընտրությամբ էլ նրանք հայտնվեցին ժամանակակից գլոբալիզացիոն գործընթացներում՝ դրա հետ մեկտեղ՝ բախվելով այն իրողությանը, որ կրկին էական մոդեռնիզացիայի և իրենց երկրներում միջին խավի ժողովրդավարություն հաստատելու հետագա հնարավորությունները նորից նվազում են:

Ինչո՞ւ է հնարավոր, որ մեզ մոտ դա ստացվի

Մենք ժառանգել ենք մի երկիր, որը Խորհրդային Միությունում համարվում էր առավել զարգացած արդյունաբերական հատվածներից մեկը, որտեղ բնակչության գրագիտության և կրթվածության մակարդակն ամենաբարձրերից էր: Այլ կերպ ասած՝ մարդիկ բաց էին նորի ու առաջադեմի համար, և մենք հպարտանում էինք այդ առավելությամբ:

Մենք ներկայացնում ենք մի ազգ, որի 7 միլիոն ներկայացուցիչներ ամբողջ աշխարհում ունեն բարձր պրոֆեսիոնալ, կրթված և առաջադեմ մարդկանց համարում, որոնց թվում շատ են ճանաչված և կայացած անհատները: Այսինքն՝ մեզ խորթ չեն այլ ազգերի և պետությունների ավանդույթները, դրսում մենք տոլերանտ ենք և հեշտությամբ մերվում ենք այլ միջավայրում:

Մենք ապրում ենք բավական մոբիլ և բաց հասարակությունում, որին՝ ինչպես միգրացիոն գործընթացներով, այնպես էլ՝ ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաներով և սոցիալական ցանցերով հասանելի են ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի բոլոր ձեռքբերումներն ու նվաճումները, ինչպես նաև՝ թերությունները: Մենք երկիր ենք, որտեղ գործում են ամերիկյան, ֆրանսիական և սլավոնական համալսարանները: Այսինքն՝ մենք անխուսափելիորեն դառնում ենք նոր, ազատական հարաբերությունների և արժեքների գլոբալ աշխարհի մի մասը:

Մենք մեր մեջ գտանք արժանապատվություն, քաջություն և հաստատակամություն, որ նման բարդ տարածաշրջանում ստեղծենք երկու հայկական պետություն: Այլ կերպ ասած՝ մենք կարող ենք ունենալ միասնական երազանք (գաղափար) և պայքարել դրա իրականացման համար:

Եվ սա նո՞ւյնպես մեր մասին է

Կառաջարկեի խորհել մի քանի ցուցանիշների մասին, որոնք վերաբերում են Հայաստանին՝ մի երկրի, որն առաջինն է քրիստոնեությունն ընդունել՝ որպես պետական կրոն, որտեղ ապրում է մարդկանց մի հանրություն, որն իրեն համարում է բավականաչափ կրթված, քաղաքակիրթ և բացառիկ.

1. Ագրեսիվության մակարդակով 2019-ին Հայաստանն աշխարհում առաջինն է: Մեզնից հետո առաջին տասնյակում մահմեդական երկրներն են (ԳԵԼԼԱՓ միջազգային կազմակերպության ուսումնասիրությամբ):

2. ՄԱԿ-ի երջանկության դասիչով 2019-ին Հայաստանն աշխարհում 116-րդ տեղում է: Մեզնից առաջ ցուցակում մեր հարևաններն են, որոնց հետ հարաբերություններ չունենք կամ գտնվում ենք պատերազմական վիճակում՝ Թուրքիան և Ադրբեջանը, իսկ մեզնից հետո հետհեղափոխական Վրաստանն ու Ուկրաինան են:

3. Ուռուցքաբանական մի շարք հիվանդությունների գծով Հայաստանն աշխարհում առաջին տեղում է՝ ԱՀԿ-ի տվյալներով:

4. Կանանց ավելի քան 20 տոկոսը Հայաստանում չի կարողանում երեխա ունենալ, և ոչ միայն՝ բնածին խնդիրների պատճառով:

5. Հայաստանյան ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատություն միջազգային ճանաչում չունի:

6. Կորոնավիրուսով վարակվածների թվով և դրանից մահացության ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է:

7. Բանակների մարտական պատրաստության վարկանիշով (2020 Military Strength Ranking) 136 երկրների շարքում Հայաստանը 111-րդ տեղում է: 64-րդ տեղում Ադրբեջանն է, իսկ Վրաստանը՝ 89-րդ:

8. Համացանցում պոռնոգրաֆիկ ֆիլմեր փնտրողների շարքում հայաստանյան օգտատերերն աշխարհում առաջին տեղերից մեկում են:

9. Օնլայն խաղերում և տոտալիզատորներում ընդգրկվածության ցուցանիշով Հայաստանն առաջին տեղերից մեկում է:

10.Պատկերացրեք նաև այսպիսի իրավիճակ. քաղաքակիրթ, կրթվածության և գրագիտության մակարդակով բավական զարգացած երկրում, 21-րդ դարում երկու օրում ալկոհոլային թունավորումից մահանում է 17 մարդ:

Ինչո՞ւ առայժմ չի ստացվում

Չի ստացվում, քանի որ անդադար կառչած ենք անցյալից, նայում ենք հետ, մեզ մոտ գերիշխողն առաջադեմ կամ պրոգրեսիվ գաղափարները չեն:

Մեզ մոտ չի ստացվում, քանի որ չկա էլիտա, որը պատրաստ է հանրությանը ներկայացնել նոր, առաջադեմ նշաձողեր և կոորդինատային համակարգ:

Չի ստացվում, քանի որ հասարակությունում ամրապնդում ենք սպառողի և չարդարացված սպասումների հոգեբանությունը, և ոչ թե՝ արարումը, նորարարությունը և ստեղծարարությունը:

Մեզ մոտ չի ստացվում, քանի որ կա լեգիտիմ իշխանություն, որն իրեն համարում է բոլոր դժբախտությունների դեղը, բայց շարունակում է հանրության բուժումը հին, պապական եղանակներով: Դրա հետևանքով հիվանդությունները խորանում են, բայց դա չի խանգարում՝ մշտապես ձգտել դուր գալ, ճկվել հասարակական տրամադրությունների և ցանկությունների տակ:

Մեզ մոտ չի ձևավորվում էլիտա, որը կդառնա ազգի խիղճը, որը կկարողանար գտնել երկրի առաջադեմ զարգացման և միաժամանակ ազգային ինքնության և ինքնատիպության պահպանման ամենաօպտիմալ ճանապարհը: Իսկ դա հանգեցնում է նրան, որ հասարակությունում գերիշխող են դառնում ծայրահեղ պահպանողական բնույթի տրամադրություններն ու պատկերացումները: Մենք ամենուր սկսում ենք շփոթել ավանդապաշտության օգտակարությունը նրա այլընտրանքի լիակատար բացակայության հետ: Ավանդույթները դառնում են ոչ թե ինքնատիպությունն ընդգծող տարր և նորի յուրահատուկ համ, այլ՝ նորացումն արգելակող գործոն:

Չի ստացվում, քանի որ մենք խրախուսում ենք արխաիկությունը, այսինքն՝ մեր հասարակությունում գերիշխող ձգտումը՝ հասարակական-քաղաքական հարաբերություններում առաջնորդվել անցած սերունդների և դարաշրջանների ավանդույթներով: Եվ այդ արխաիկությունը ներթափանցում է հասարակություն՝ վերից վար:

Այն արտահայտվում է նաև նրանում, որ նույնիսկ ընդդիմությունը ձգտում է իշխանության՝ առանց բնակչությանը ներշնչելու կառուցել նոր և առաջադեմ հասարակություն: Այն ընդամենը հակադարձում է գործող կառավարության ոչ պրոֆեսիոնալ և չմտածված, պսևդոլիբերալ, արհեստական նախաձեռնություններին և գաղափարներին: Սա նորմալ է կարճաժամկետ հեռանկարում:

«Մեզ մոտ լավ կստացվի, քանի որ մենք հարգում ենք ավանդույթները և մենք պահպանողական ենք» բանաձևը սերունդներին հակամարտության տանող ճանապարհ է: Եթե մենք չվերածվենք հանդուրժող-ավանդական առաջադեմ հանրության, եթե մենք արագացված տեմպերով չնպաստենք ուժեղ միջին խավի ձևավորմանն ու ամրապնդմանը, ապա մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ հետամնացությունը, միջակությունը, անկումը կդառնան անխուսափելի:

Սա բարդ, բայց լուծելի խնդիր է: Հարկավոր չէ հասնել մինչև Սինգապուր կամ Հարավային Կորեա. տեսեք, թե այդ խնդիրն ինչպես են լուծում Պարսից ծոցի երկրները, որտեղ ազգային-կրոնական ավանդույթները խոչընդոտ չհանդիսացան պետությունների նորարարական և առաջադեմ զարգացման համար: Ի դեպ, արաբաիսրայելական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները նույնպես նորի փնտրտուք է, անցյալի ստերեոտիպերից հեռացում և սեփական զարգացման հնարավորությունների ընդլայնում։

Ինչո՞ւ ենք մենք այս վիճակում

Մենք բաց ենք թողել ինչ-որ էական մի բան, երբ պայքարում էինք Արցախի ազատագրման համար, երբ հաղթահարում էինք ԽՍՀՄ փլուզման հետևանքով առաջացած դժվարությունները, երբ մեզ թվում էր, թե չնայած շրջափակմանը, էներգետիկ խնդիրներին և բնական ռեսուրսների բացակայությանը՝ կառուցում ենք անկախ Հայաստան՝ հին և նոր սերունդների երազանքը, երբ վերջապես հաստատվեց որոշակի կայունություն, անվտանգություն և հնարավորություն՝ ստեղծագործել և մտածել ապագայի մասին: Եվ այսուհանդերձ, զգացողությունը, թե մենք ինչ-որ բան բաց ենք թողել, ինչ-որ բան չենք ստեղծել, ինչ-որ բան գնաց ոչ այնպես, ինչպես պետք էր՝ հաշվի առնելով մեր ազգային հպարտությունը, պատմական և ստեղծագործական ժառանգությունը, նկրտումները, ինտելեկտուալ ներուժը և աշխարհով մեկ տարածված սփյուռքը, մնացել է:

Ցավոք, մենք չստեղծեցինք ժամանակակից Հայաստանի սովորական քաղաքացուն՝ իսկական հայրենասիրական, քաղաքացիական արժեհամակարգով:

Մենք չձևավորեցինք այն էլիտան, որը, որպես կանոն, վերածվում է ազգի խղճի, որին կարելի է լսել, որը կարող է ոգեշնչել ժողովրդին:

Մենք չստեղծեցինք այն կադրային կրիտիկական ներուժը, որը մեր կյանք կբերեր նոր և ժամանակակից պատկերացումներ՝ ազնվության, մրցակցության, պարկեշտության մասին՝ պետական կառավարման և բիզնեսի ոլորտում:

Եվ այս բացթողումն առաջին հերթին արտահայտվում է նրանում, որ այդպես էլ ի հայտ չեկավ ոչ խորհրդային հանրային գործիչների սերունդը, որն ի վիճակի կլիներ ոգեշնչել, հույս ներշնչել, մխիթարել և կշտամբել անհրաժեշտության դեպքում, որն ի վիճակի կլիներ ազնիվ և բաց, իսկ գուցե նաև՝ խիստ խոսել խնդիրներից և մարտահրավերներից:

Մինչև 2000-ականների սկիզբը մենք ապրում էինք ազգային-հայրենասիրական կադրային ռեսուրսի հաշվին՝ իր բոլոր դրական և բացասական կողմերով, որը ձևավորում էր հասարակական տրամադրություններ և կարծիքներ: Բայց ժամանակի հետ այն հյուծվեց՝ դադարելով կատարել հանրային համախմբման գործառույթը, դրա ներկայացուցիչները դարձան պարզապես մերկանտիլ մահկանացուներ կամ անհետացան գոյատևման ընթացիկ խնդիրների հորձանուտում: Պետությունը դադարեց զբաղվել իրական քաղաքացիական հասարակության ձևավորմամբ, իշխանության համար մշտական արդիականություն ձեռք բերեց ինքնապահպանման և վերարտադրման խնդիրը: Դա հանգեցրեց որոշակի մարդկանց խմբի՝ կաստաների ձևավորմանը և նոր, ժամանակակից, ինտելեկտուալ, գործարար ջիղ ունեցող, ստեղծագործող և կառավարչական ունակություններով էլիտայի ձևավորման հատվածական գործընթացի:

Մենք ունենք շատ լավ մարդիկ, բարձր որակավորմամբ մասնագետներ, կրթված և պատրաստ, տաղանդավոր անհատներ, բայց նրանցից շատերը չդարձան գործիչ, նրանք անհետացան միջակությունների, անտարբերների և անհատական բարեկեցությունն ամեն ինչից վեր դասող զանգվածի մեջ: Մենք կորցնում ենք այն, ինչով սովոր ենք հպարտանալ (գլուխ գովել), ինչով հարուստ է Հայաստանը՝ մարդկային ռեսուրսով, մարդկանցով:

Ժամանակակից հայաստանյան հանրության համար ամենաբարդ խնդիրը սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական գործընթացների ծայրաստիճան անհատականացման հաղթահարումն է: Մեր կյանքի որակը կփոխվի, եթե փոխվի հարաբերությունների որակը հանրության ներսում, որտեղ անհատի գործոնը պետք է լինի ամենահիմնականներից մեկը, բայց ոչ՝ հիմնարարը:

Մենք պարտավոր ենք հասկանալ, որ «ոչ ոք», բացի «մեզնից», չպետք է որոշի և ուղղորդի հասարակական տրամադրություններն իր սեփական հայեցողությամբ կամ շատ նեղ խումբ մարդկանց պատկերացումներով:

Մեզ մոտ ավելի կարևոր է առաջնորդի հեղինակությունը, քան որևէ քաղաքական ուժի, հեշտ է հարգել և հաշվի նստել ոչ ֆորմալ առաջնորդի և նրա դիրքորոշման հետ, քան ունենալ սեփականը:

Մեզ մոտ հովանավորում են ոչ թե կուսակցություններին կամ կազմակերպություններին, այլ նրանց, ով կանգնած է դրանց հետևում, մեզ մոտ առաջնորդվում են ոչ թե գաղափարներով և ծրագրերով, այլ նրանով, թե ով ինչ և ինչպես ասաց, անձնական համակրանքով և հակակրանքով:

Ցավոք, որպես արխաիկ հատկանիշ է ամրապնդվում նաև նախկին և ներկա վերնախավերի դժկամությունը և պատրաստամակության բացակայությունը՝ ընդունել սեփական սխալները և բացթողումները, ուրվագծվում է ոչ այնքան բանական ցանկություն՝ միշտ լինել ճիշտ և անթերի։

Սխալների վրա աշխատանքը ժամանակակից կառավարման պրոցեսների պարտադիր պահանջն է։ Եթե չկա ցանկություն՝ անկեղծ և ադեկվատ գնահատել անցյալը և ներկան, դա նշանակում է՝ պատրաստ չլինել նորին, ինչպես նաև չունենալ իրականության օբյեկտիվ ընկալման ունակություն։ Ի վերջո, դա նշանակում է՝ բաց թողնել շրջապատող աշխարհի հետ ազնիվ ու բաց երկխոսության հնարավորությունը։

Կյանքը ցույց է տալիս, որ մեզ մոտ առկա է ոչ միայն իշխանության որակի խնդիր, այլև՝ լիդերության, առաջնորդության ճգնաժամ։ Իշխանության թափանցիկությունը և հրապարակային լինելը չի նշանակում՝ ամենաթողություն։ Պետության ղեկավարներին պետք չէ պաշտել, աստվածացնել։ Պետք է հարգել, վստահել և, իհարկե, պետք է նրանցից հաշվետվություն պահանջել։ Իսկ իշխանություններն իրենց հերթին՝ պետք է բարեփոխումներ իրականացնեն, առաջընթաց և բարեկեցություն ապահովեն։ Բարեփոխումների իրականացումը ենթադրում է փորձություն, դժվարություններ, սովորաբար՝ դիմադրություն և, որպես կանոն, այդ ամենը չի նպաստում բարձր վարկանիշին և ժողովրդականությանը։ Պետք է գալ այն գիտակցությանը, որ ռեֆորմիստական կառավարությունների պատմական արժեքն ընկալվում է ոչ թե՝ ընթացիկ պահին, այլ՝ շատ ավելի ուշ։ Եվ միշտ բարեփոխիչները կանգնում են երկընտրանքի առաջ. ո՞ր արդյունքի համար աշխատել՝ ներկա սերնդի մեծահոգության ու ըմբռնմա՞ն, թե՞ գալիք սերունդների գոհունակության:

Եզրահանգումներ

Հասարակական-քաղաքական գործընթացների ժամանակակից փուլը բնորոշվում է.

- հասարակական-քաղաքական և սոցիալ-մշակութային գործընթացների ու հանրության ներսում առկա հարաբերությունների արխաիկությամբ, ինչը ստեղծում է օբյեկտիվ խնդիրներ երկրի նորացման համար,
- համազգային նշանակության համախմբող գաղափարների (ծրագրերի) և դրանք գեներացնող անհատների (էլիտաների) բացակայությամբ, այդ թվում և՝ Արցախի հարցի վերաբերյալ,
- բնակչության գերակշիռ մասի կողմից սեփական պետության՝ որպես վարքի ընդհանուր ընդունված, քաղաքակիրթ և հավասար նորմեր մշակող և իրականացնող հասարակական ինստիտուտի, խեղաթյուրված ընկալմամբ,
- երկրի և ազգի իրական մրցակցային առավելության՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ ավելի գլոբալ մակարդակում, ձևավորված չլինելով:

Իշխանության հեղինակության շոշափելի անկումը և պետական ինստիտուտների հանդեպ ակնհայտ հարգանքի պակասը, էլիտաների ոչ բավարար հասունությունը, ինչպես նաև առաջնորդության ճգնաժամն ուժեղացնում են պետության և քաղաքացու միջև անտագոնիզմը։ Ոչ մի կերպ չեն նպաստում իրական քաղաքացիական հասարակության բանական ավանդույթների ձևավորմանը, ոչ մի կերպ չեն մոտիվացնում հասարակությանը՝ ձևավորելու համակարգաստեղծ միջին խավ։

Պատմականորեն այժմ գոյություն ունի որոշակի հնարավորություն նրանց համար, ովքեր իրենց համարում են ազգի էլիտա, որպեսզի.

ձևակերպեն սրընթաց զարգացման գաղափարները և մատնանշեն ապագայի երկրաժամկետ բնույթի ազգային մարտահրավերները,
դարձնեն դրանք մատչելի և հասկանալի ամբողջ հանրության համար, և այնուհետև դրանց շուրջ հասնեն հանրային համաձայնության,
և, ի վերջո, ազգը (հանրությունը) առաջնորդեն այդ գաղափարների և մարտահրավերների ուղղությամբ:
Հայաստանում իրեն ապագայի իրական առաջնորդ կարող է համարել նա, ով կկարողանա կազմակերպել բանական և պրոգրեսիվ ամբողջ ներուժի համախմբումը, որտեղ տեղ չի լինի ատելության, վրեժի և ժլատության համար:

Մեզ անհրաժեշտ է հնարավորին չափ արագ ձերբազատվել արխաիկությունից մեր հասարակական-քաղաքական հարաբերություններում և թույլ չտալ երկրի ամբողջ քաղաքական վերնախավի վերջնական տապալումը:

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan