Այսօր՝ 01 դեկտեմբերի 2020թ., 00:00
Չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյան Բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական պարգեւատրումները ենթակա են բռնագանձման՝ պետբյուջեի օգտին Պեսկովը չի մեկնաբանել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ միջանցք ստեղծելու գաղափարի մասին Ալիեւի խոսքերը «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյան Նրա բարոյական աջակցության կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետեւել, որ սցենարից շեղումներ չլինեն. Աղվան Վարդանյանի 13 հարցը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է Կոսաչյովը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռուսաստանը լուծել Ղարաբաղի խնդիրը Ալիեւն առաջարկել է միջանցք ստեղծել Նախիջեւանի եւ Ադրբեջանի արեւմուտքի միջեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա Որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլ»-ը խմբակցությունից եւ լինել որպես անկախ պատգամավոր. Գոռ Գեւորգյան Փաշինյանն իր հայտարարությամբ ապացուցեց, որ դատախազությունը խամաճիկ է իր ձեռքում Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ հարցով համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել Սա է ամբողջ ճշմարտությունը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը Հրապարակել սղագրությունը՝ ամբողջությամբ և անհապաղ «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»․ Փաշինյանը «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր բոլոր զիջումներն անի, նոր գնա Ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը. Նիկոլ Փաշինյանը ցուգցվանգի մեջ է ՍԴ նորընտիր նախագահ Արման Դիլանյանին միայն ակնարկվել է, թե ինչպես պետք է հանգուցալուծի Քոչարյանի դիմումները Ադրբեջանական զորքերը մտան Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դատի է տալիս ՊԵԿ-ին Ուշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին Դավաճան Նիկոլը իր դավաճան թիմով այսօր հանձնեց Բերձորը. Հանձնեց Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի, Թաթուլի պուրակները Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումները ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգից Բարեփոխումները վստահվեցին նռնականետը հարվածային ԱԹՍ-ի տեղը օգտագործող պոպուլիստին և ունեցանք այն ինչ ունենք. Ղարամյան Դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանի որոշումը և պարտավորեցրել պաշտոնյային վերանշանակել իր պաշտոնին Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Աշոտյան Վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր՝ 9-րդ օրը, դադարեցնում են հացադուլը Աղազարյանն ինձ ասաց՝ բա չիմացար ոնց «կզցրինք» Պուտինին ու պատմեց, թե ոնց Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Ռեքվիեմ. Միքայել Մինասյանը հոլովակ է հրապարակել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը եւ 3 անդամ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը Այսօր չունենք փրկության որեւէ շանս, որովհետեւ չենք սգում եւ չենք ցանկանում ընդունել իրականությունը․ Միքայել Մինասյան Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Փաշինյանը եւ Գլխավոր դատախազը փորձել են քննարկել կոնկրետ գործեր. Արփինե Հովհաննիսյան Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով» . Վայ Նիկոլ, փաստորեն դատարանում անձնագիր տալ-չտալու հարցն էլ ես դու կարգավորում, մեր լեգիտիմ ընկեր. Երվանդ Վարոսյան Չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ Դավաճանն այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ. Ղազինյան Սա ոչ այլ ինչ է, քան գործադիր իշխանության կողմից արդարադատության նկատմամբ միջամտության փորձ Փաշինյանի «խնդրանքների» իրավական գնահատականը Իսկապես կարդացեք նախագահ Տեր-Պետրոսյանի գնահատականը․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի խորհուրդը Մարդկանց ընտրում են, որ որոշումներ կայացնեն. Մարդկանց չեն ընտրում, որ ինքը գա հարցնի՝ «Ի՞նչ որոշեմ». (տեսանյութ) Ո՞վ ես դու, Նիկոլ, կամ ի՞նչ ես դու, Նիկոլ Նարեկ Մանթաշյան. Դավաճան ստահակը կրկին զառանցել է Լսի, այ անպիտան, կարո՞ղ է ուզում ես Ռոբերտ Քոչարյանին խնդրես, որ դիմի իր ընկերոջը, որ քեզ գոնե 10 րոպե հանդիպման ժամանակ տրամադրի Նիկոլ դու ամոթ, թասիբ, նամուս բառերի իմաստը չգիտես Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից. ՊՆ Ինչու՞ է գերագույն գլխավոր ֆեյքը իր մոտ կանչել դատավորներին Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր Հայ Ազգի և պետականության կործանումը Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին Մնաց 12 ժամ... Երկիրը վիրավոր գազանի պես գալարվում է ցավերի մեջ, սա ստատուս է գրում Այս իշխանության և անձամբ Փաշինյանի համար, հայրենիքը, հայը որևէ արժեք չեն ներկայացնում Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից Ավի՜կս, էս ի՜նչ կսկիծ տվեցիր բոլորիս… Նիկոլը ոչ թե պետք է ստատուսներ գրի, այլ անհապաղ հրաժարական տա Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում. երկրորդ նախագահի գրասենյակ Հոգեւոր Հայաստանը պարտվել է նոր Հայաստանին. Տավուշի թեմի առաջնորդ Սրանից ավելի խեղկատակ ղեկավար Հայաստանը չի ունենալու, նա ձեռք է տալիս Ադրբեջանին. Արմեն Աշոտյան Մտավորականների երթն ավարտվեց Երեւանում. նրանք նամակ փոխանցեցեին դեսպանատուն Այսօր չկա մի առաջնորդ, որ կարողանա ներկայիս հսկա բեռը միայնակ իր ուսերին տանել․Արմեն Սարգսյան Միքայել Մինասյան. Նիկոլը հրաժարվել է պահել Լաչինն ու Քարվաճառը (Փաստաթուղթ) Արյունոտ մեդալ Զինվորների ծնողներին խաբել են, որ լրատվամիջոցների ներկայության դեպքում ձեր երեխաների համար վատ կլինի. Հ.Հարությունյան Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան Մարդն ինչպես կարող էր այսպես վարվել․ Էմմա Պետրոսյան Ես հիասթափված եմ այս իշխանությունից, հրաժարական չներկայացնող այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է և վերջը լավ չի լինելու. Միքայել Պողոսյան (տեսանյութ) Թող մեր տղերքը հետ գան, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռուբեն Մխիթարյան ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերության մեջ հայտնված 10 և ձերբակալված 3 անձանց մասին Մինչև մեր երեխաները չհասնեն տուն, ոչ մի սանտիմետր մեր հողից, հետո կկատարենք պայմանագրի պահանջը. Հրանտ Թոխատյան Ժամկետային զինվորների ծնողները 2 օր ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին Նիկոլի եւ Արայիկի բոլոր կողմնակիցներն արժանի չեն ձեռքսեղմման. ինձ համար դուք հայ չեք, թուրքից վատն եք. Արամ Գաբրիելյանով Ռազմական դրությունը պետք է վերացվի. Էլինար Վարդանյան Հայ մասնագետներին մեկուսացրած Փաշինյանը դարձյալ ստում է Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծման հարցով դիմել է Պուտինին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան Հավաքների ազատության արգելքն այլեւս վերացված է. Արթուր Ղազինյան
Հարցում

Ախալքալաքի ջարդերից մինչև հայ համայնքներ

Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին։ Դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։

Գրագետ աշխատանք՝ ուժեղ Ջավախք

Վրաստանի տարածքում երկու հայկական գյուղերի, խմբավորումների «սումգաիթյան ոճի» բախումներն առաջին հերթին վկայում են առկա՝ խոր միջնադարյան բարքերի և վերահսկողության-կառավարելիության բացակայության մասին։ Վրաց պետության իրավապահների տեսակետից՝ դա քրեական միջադեպ է, և այդ պետությունն այսօր ունի բոլոր հնարավորությունները կոշտ մեթոդներով կարգ ու կանոն հաստատելու համար, եթե ունենա նման ցանկություն։
Վրացական պետության հեռանկարային շահի տեսակետից ներհայկական վանդալիզմը գուցեև վատ չէ։ Այն հայաբնակ շրջանները կդարձնի ավելի թույլ, ավելի բզկտված, ավելի կառավարելի։

90-ականներից Հայաստանում շատ հստակ էր գիտակցումը, որ ուժեղ Հայաստանը և ամենօրյա նպատակային աշխատանքը շատ կարևոր են Ջավախքում միասնականության և հայկականության գործոնի համար։ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը և աշխատանքն այս հարցում ունեցան կարևոր նշանակություն։

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք այս ուղղությամբ աշխատանքը ստացավ ինստիտուցիոնալ բնույթ, դրվում էին ավելի երկարաժամկետ խնդիրներ, ձևավորվեցին կազմակերպչական կոորդինացիոն լուրջ համակարգեր։ Կառավարման համակարգում կար բարձրաստիճան պաշտոնյա, որը տիրապետում էր հարցի բոլոր նրբություններին և համակարգում էր գրեթե բոլոր կապերը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դրա բնույթը. այն չէր պարունակում հակավրացական որևէ տարր, այն ուղղակի բացառում էր հակավրացականությունը։ Այդ համակարգն ապահովում էր հայաբնակ տարածքներում հայապահպանություն, աշխատանքների որոշակի համակարգվածություն։ Սրանով մեծանում էր հայկական գործոնի դերը և, փոխադարձ շահերի հարգմամբ՝ Վրաստանի իշխանությունների հետ, անկախ այդ երկրում զարգացումներից, միշտ հնարավոր էր լինում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։

Ս. Սարգսյանը, հասկանալով հանդերձ խնդիրը, որդեգրեց այլ մոտեցում՝ հիմնված կամ պաշտոնական Երևանի և Թբիլիսիի ուղիղ հարաբերությունների վրա, կամ՝ այլ տիպի և որակի անձանց։

Վարչապետ Փաշինյանը, ինչպես շատ հարցերում, այստեղ նույնպես սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ։ Օբյեկտիվորեն՝ նա կարող է և տեղյակ չլիներ, թե ինչ համակարգերի, անհատների և շրջանակների հետ և միջոցով է աշխատել Հայաստանը Ջավախքում, և ինչու է աշխատել. նրա շրջապատում արդեն չկա մարդ, որ դրանից տեղյակ լինի, իսկ սփյուռքի հանձնակատարը դժվար թե հստակ իմանա Ջավախքի աշխարհագրական դիրքը։

Բայց սա բացառիկ կարևորության հարց է, որովհետև, եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը, ապա այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ, միասնականության խաթարում, ինչին Վրաստանի իշխանությունները կարող են առանձնապես դեմ չլինել։ Եվս մեկ անգամ արժե ընդգծել. Հայաստանի «ներկայությունը» Ջավախքում որևէ կերպ վրացական պետության դեմ չէ. հակառակը, ճիշտ օրակարգը և աշխատանքի ճիշտ խողովակները բերում են հայ-վրացական ավելի արդյունավետ հարաբերությունների։

Իսկ քանի դեռ Հայաստանը բացակա է, իրավիճակի ընդհանուր վերահսկողությունը, ներքին խմորումների վերահսկողությունը դառնում են դժվար, հայկականության գործոնի մակադակը դառնում է շատ կասկածելի։ Միամտություն է կարծել, թե նախօրեի միջադեպը եզակի է, և այդ տարածաշրջանում միշտ ամեն ինչ հանգիստ է եղել։ Բացարձակ ոչ. եղել են շատ ավելի սուր և շատ ավելի պայթյունավտանգ դրվագներ՝ կապված թե կենցաղային հարցերի, թե սահմանային անցակետերի, թե ընտրությունների, թե ավելի գլոբալ՝ ռուսական ռազմաբազայի հետ առնչվող, թե բանտի կառուցման հետ և այլն, և այլն... Բայց, երբ Հայաստանը ունեցել երևացող և չերևացող աշխատանքի խողովակներ, հնարավոր է եղել խուսափել վատագույն սցենարներից և հարթել հարցերը՝ նախքան պայթյունը։

Ուժեղ Հայաստան՝ ազդեցիկ համայնքներ

90-ականների սկզբից հետխորհրդային տարածքի պետություններում սկսեցին արագ ձևավորվել հայ համայնքները։ Արտագաղթի առաջին մեծ ալիքի արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող հայ համայնքները դարձան ավելի մեծաթիվ։ Սկսվեց դրանց իրավական կարգավիճակի, ղեկավար մարմինների ձևավորումը։ Առավել հաջողակ մեր հայրենակիցները ձգտում էին ղեկավարել համայնքային կառույցները և հաճախ մեծ օգուտ էին տալիս տեղի հայ բնակչությանը։ իսկ իրավական կարգավիճակը նրանց հետաքրքիր էր այդ պետություններում, մարզերում, քաղաքներում գործոն դառնալու համար։ Համայնքի ղեկավարի կարգավիճակն ավելի հեշտ էր բացում տեղական պաշտոնյաների դռները՝ համայնքի և սեփական բիզնես հետաքրքրությունների համար։ Սկսած 90-ականներից՝ շատ երկար ժամանակ ձևավորվել էին բոլոր կողմերի համար բացառիկ շահավետ հարաբերություններ. Հայաստանը տարբեր խողովակներով և տարբեր մակարդակներով մշտապես առկա էր համայնքների կյանքում, համայնքի ղեկավարությունը սովորաբար լավ հարաբերություններ էր ունենում Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների միջոցով կարողանում էին լավ հարաբերություններ հաստատել նահանգապետերի, քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ։ Եվ այս բազմակողմ հարաբերությունների արդյունքում շահում էին բոլորը, քանի որ ցանկացած հարց լուծվում էր արագ և վստահության հիմքի վրա։ Իսկ հարցերի քանակը և որակը բազմազան է և դա մեծապես պայմանավորում է համայնքի շահերը։ Հենց այդ հարաբերությունների շնորհիվ օրինակ Ռուսաստանի բազմաթիվ հայ համայնքներ լավագույն կերպով են լուծել հայապահպանության, լեզվի,մշակույթի, հայկական դպրոցների և շատ այլ հարցեր։

Մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել Հայաստանի և հայ համայնքների հետ կապը։ Դա ամենօրյա աշխատանք է։ Դա գործընկերների հետ վստահության և հարգանքի վրա հիմնված աշխատանք է։

Ցավով պետք է արձանագրվի, որ վերջին մի քանի տարում այդ աշխատանքները գրեթե տապալված են։ Դարձյալ չարաբաստիկ զրո կետը։ Դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ գործ չկա։ Եվս մեկ այդպիսի անգործունյա փուլ և մենք կկորցնենք շատ մեծ ռեսուրս։

Կա տպավորություն, որ Փաշինյանը տեղյակ չէ այդ գործի նրբություններից և, դարձյալ, իր շրջապատում չունի մարդիկ, որոնք կհուշեն։
Ի դեպ, տեղերում հայ համայնքների և տեղական իշխանությունների հարաբերությունները շատ զգայուն են առաջին դեմքերի հարաբերությունների հանդեպ։ Եթե Ռուսաստանի որևէ նահանգապետ, քաղաքապետ հասկացավ, որ իր երկրի նախագահը Հայաստանի ղեկավարի հետ ունի կամ չունի լավ հարաբերություններ, նույնը նա պրոյեկտելու է համայնքի վրա։

Օրեր առաջ լուր տարածվեց, որ Մոսկվայի հայ համայնքի ղեկավար ներկայացող անձը հայկական եկեղեցում ծեծի է ենթարկել մեկ այլ գործարարի։ Արդեն հասնում ենք դրան։
Եթե Հայաստանը, որպես պետություն, ներկա չլինի իր համայնքներում, ապա դրանք շատ արագ, միտումնավոր կամ ինքնահոսով, թուլանալու են։ Անձնական հավակնությունների պատճառով ստեղծվելու են զուգահեռ կառույցներ, որոնք ներքին պառակտում և անձնական շահեր են հետապնդելու։ Եվ որոնց հետ աշխատելու են այլ պետությունների իշխանություններ և այլ ծառայություններ։

Ի դեպ, ժամանակին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հետ աշխատանքի և բարձր վստահության հարաբերություններ էր ձևավորել Երևանի քաղաքապետարանը, գործում էր ՀՀ այլ քաղաքների և տարբեր պետությունների հայաշատ քաղաքների միջև բարեկամական կապերի համակարգը, հայ համայնքների կայացման և միասնականության հարցում բացառիկ դեր ուներ և ունի հայ առաքելական եկեղեցին, որի շուրջ են առ այսօր կենտրոնանում համայնքը և նրա ազդեցիկ անդամները։ Ակնհայտ է, որ իր պոտենցիալով ներկա քաղաքապետը ի վիճակի չէ հասկանալ նման խնդիրներ, իսկ եկեղեցու դեմ ծավալվող պայքարը ուղղակի նվազեցնում է եկեղեցու հնարավորությունները՝ մեծ աշխատանք կատարելու։

Ամփոփում

Կան խնդիրներ, որոնք պահանջում են անընդհատություն։ Հարցն այս կամ այն կառավարության հանդեպ վերաբերմունքը չէ։ Ի վերջո հեռանալու է թե այս կառավարությունը, թե հաջորդը։ Մեծ պրոբլեմ առաջանում է այն ժամանակ, երբ կառավարությունը չի հասկանում խնդիրը։ Եթե այլ ոլորտներում կառավարության անգործությունը ստեղծում է ժամանակավոր և վերականգնվող դժվարություններ, ապա այլ պետություններում հայ համայնքների հետ աշխատանքի տապալումը դասվում է անդառնալի կորուստների շարքին։ Դա զգալի ծանր կորուստ է։


«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan