Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից ամենաերիտասարդը 59-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ
Այս թեմայով
- Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով
- Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք
- Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում
- Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ)
Հուլիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27900 դեպք, որոնցից 15935-ն` առողջացած, 477-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 120245 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 580 նոր դեպք եւ 451 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) եւ 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է: