Դիմակը վարակի տարածման աղբյուր կամ դիմակը վիրուսից չի պաշտպանում
Դիմակը վիրուսի համար խոչընդոտ չէ: Սա պետք է հիշել: Սա ոչ թե կարծիք է այլ անհերքելի փաստ: Վիրուսների տրամագիծը 20-300 նանոմետր է (1 նանոմետրը միլիմետրի միլիոներորդ մասն է): Կորոնավիրուսը 120-200 նանոմետր է: Հիմա ուշադրոթյուն ամենակարեւորը. թղթից կամ թանզիֆից (մառլա) պատրաստված սովորական բժշկական դիմակի անցքի չափսը շատ շատ անգամ ավելի մեծ է:
Իսկ ինչ, եթե օգտագործենք ոչ թե սովորական բժշկական դիմակներ, այլ ռեսպերատոր: Կարո՞ղ է այն պաշտպանել վիրուսից: Որքան էլ տարօրինակ թվա, բայց՝ ոչ: Ռեսպերատորը եւս վիրուսի համար խոչընդոտ չէ:
Դիմակներն ունենում են տարբեր աստիճանի պաշտպանության մակարդակ: Ամենացածր դասին պատկանում են FFP1 դիմակները: Դրանք այն նույն դիմակներն են, որոնք այս օրերին վաճառվում են դեղատներում եւ օգտագործվում մեր կողմից: Բացի այն, որ այս դիմակները գրեթե ոչինչ չեն կանխարգելակում, բացի խոշոր փոշու հատիկները, դրանք նաեւ քիփ չեն հպվում դեմքին եւ հսկայական տարածություն է մնում վիրուսի ելումուտի համար: FFP2 եւ FFP3 ռեսպիրատորային դիմակները կասեցնում են առավել մանր մասնիկների թափանցումը, բայց վիրուսների համար եւս խոչընդոտ չեն:
Մոտ տասը տարի առաջ հատուկ գիտափորձ է անցկացվել, որի ընթացքում համեմատվել են սովորական բժշկական կամ վիրաբուժական դիմակները (FFP1) FFP3 դասի ռեսպիրատորային դիմակների հետ: Գիտափորձին մասնակցել են գրիպով հիվանդների հետ աշխատող բուժքույրերը: Մի մասը կրել է սովորական դիմակներ, իսկ մյուսը՝ ռեսպերատորներ: Արդյունքում 24 բուժքույր վարակվել է գրիպով սովորական դիմակ կրելով, իսկ 23-ը՝ ռեսպերատոր:
Հիշեք. դիմակն առաջին հերթին անհրաժեշտ է նրան, ով արդեն հիվանդ է: Մասնագետներից եւ ոչ մեկն այս հարցում չի վիճում: Հազացող եւ փռշտացող հիվանդի կողմից դիմակի օգտագործումը կտրուկ նվազեցնում է իր կողմից տարածվող վիրուսների քանակը: Այժմ ամենակարեւորը: Հիվանդի դիմակը պետք է փոխել ժամը մեկ: Եթե դա չի արվում, ապա դիմակը վերածվում է վարակի տարածման առաջնային աղբյուրի:
Մանրամասները՝ այստեղ:
Top-News.am