Տղամարդն աճուրդի միջոցով գնված մեքենայում 850 000 դոլար արժողությամբ կոկաինի տասնյակ փաթեթներ է հայտնաբերել
ԱՄՆ Տեխաս նահանգի բնակիչն աճուրդի միջոցով գնված մեքենայում մի քանի տասնյակ կիլոգրամ կոկաին է հայտնաբերել, հայտնում է Houston Chronicle-ը։
Ոստիկանության տեղական բաժանմունքի համաձայն՝ Տեխաս նահանգի Ուեբ շրջանի շերիֆի գրասենյակ մի տղամարդ է զանգահարել և հայտնել, որ իր գնած ավտոմեքենայի մեջ գաղտնի խցիկ է հայտնաբերել, որում, ենթադրաբար, թմրանյութ կա։
Զանգի հետքերով դեպքի վայր ժամանած ոստիկանությունն ավտոմեքենայից սկզբում 17, այնուհետև հատուկ վարժեցված շների միջոցով ևս 17 փաթեթ կոկաին է հայտնաբերել։
Թմրանյութը մոտ 35 կիլոգրամ է կշռել։ Դրա արժեքը մոտավորապես 850 000 դոլար է գնահատվում։