ՀՀ-ն դիմել էր ՌԴ-ին, եւ այն անհրաժեշտ քանակությամբ կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է տրամադրել. ՌԲԿ
Մինչեւ գարնան վերջ Ռուսաստանն ԱՊՀ երկրներ լաբորատոր ախտորոշման համար 3065 թեստ հավաքածու կուղարկի, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս կորոնավիրուսի հայտնաբերման մինչեւ 100 թեստ անցկացնել, ՌԲԿ-ին հայտնել է օպերատիվ շտաբին մոտ կանգնած աղբյուրը եւ հաստատել է Ռուսաստանի արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Մարտ ամսվա ընթացքում Ռուսաստանն ԱՊՀ երկրներին արդեն 1376 նման հավաքածու է ուղարկել, նշել են ՌԲԿ-ի զրուցակիցները: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից մշակված մոտ 100 հազար թեստ ուղարկելու մասին:
Տեղեկատվությունը, որ Ռուսաստանն օգնություն է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ՌԲԿ-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ դեսպանության ներկայացուցիչը: «Առողջապահության նախարարության գծով Հայաստանը հայտ էր ուղարկել, եւ Ռուսաստանն անվճար անհրաժեշտ քանակությամբ թեստային համակարգեր է տրամադրել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար»,- նշել է նա եւ հավելել, որ այս ոլորտում երկկողմ համագործակցությունը շարունակվում է: