Սրերով զինված կիսամերկ տղամարդը հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա՝ պնդելով, թե վարակված է կորոնավիրուսով (տեսանյութ). РИА Новости
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Մադրիդի ոստիկանությունը ձերբակալել է սրերով զինված կիսամերկ տղամարդու, որը հարձակվել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նշվում է, որ տղամարդը քայլում էր Մորատալաս շրջանի փողոցներով՝ թափահարելով սրերը: Անցորդներն ահազանգել են ոստիկանություն, սակայն տղամարդը կարծես սպասում էր իրավապահ մարմինների գալուն: Նա սկսել է սպառնալ ոստիկաններին և կոտրել է նրանց մեքենան: Ի պատասխան՝ ոստիկանները մի քանի անգամ օդ են կրակել:
Ի վերջո, ոստիկաններին հաջողվել է նրան ձերբակալել: Տղամարդն անընդհատ կրկնել է, թե հիվանդ է կորոնավիրուսով: