Իլոն Մասկն ակնարկել է «խոսող» Tesla-ների հնարավոր թողարկան մասին
Ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ ընկերության էլեկտրամեքենաները շուտով կկարողանան «խոսել»: Այս մասին գործարարը հայտնել է թվիթերյան էջում՝ կից ուշագրավ տեսանյութ հրապարակելով:
Տեսանյութում երևում է հետիոտնի կողքով անցնող Tesla Model 3 մակնիշի մեքենան, որը, կարծես թե, «ասում է». «Մի՛ կանգնիր սյունի պես, շարժվի՛ր»:
Ինչպես նկատում է Корреспондент-ը, ձայնը, ամենայն հավանականությամբ, հնչում է հատուկ բարձրախոսներից, որոնք տեղադրված են մեքենայի դիմացի հատվածում, որպեսզի հետիոտներին տեղեկացնեն մեքենայի մեծ արագությամբ մոտենալու մասին: