Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին
Այս թեմայով
- Պուգաչովան և Գալկինը տասնյակ միլիոնավոր ռուբլիներ են ծախսում 7-ամյա երկվորյակների կրթության համար
- Ալլա Պուգաչովայի համերգային տնօրենը մեկնաբանել է Գալկինի հետ նրա ապահարզանի մասին լուրերը
- Հեռացիր մեզանից համաճարակ. երգում են Ալլա Պուգաչովան և նրա որդին
- Երեխաներս պետք է սովորեն ոսկե կանոնը՝ մարդկանց հետ շփումը՝ առանց համակարգիչների, գաջեթների. Ալլա Պուգաչովա
Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան «Сегодня вечером» հաղորդման եթերում խոստովանել է, որ միշտ երազել է դերասանի կարիերայի մասին, բայց այդպես էլ չի կարողացել կինոյում հայտնվել:
Պրիմադոննայի խոսքերով` դրան իր հայտնիությունն է խանգարել:
«Իմ երազանքները խորտակվեցին հանրահայտ լինելու պատճառով: Ռեժիսորներն ինձ հաճախ էին ասում՝ բոլորը կնայեն քեզ, իսկ մեր ռեժիսորական աշխատանքը չեն քննարկի»,- պատմել է նա:
Արտիստը նաև ավելացրել է, որ շնորհակալ է ռեժիսոր Ալեքսանդր Օրլավին, որ իրեն հրավիրել է նկարահանվելու «Կինը, որը երգում է» կինոնկարում: